Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա տեղի ունեցավ՝ ընդդեմ արտակարգ դրության երկարացման (տեսանյութ)

11:32 • 06.08.20

Չնայած արտակարգ դրության պայմաններին, որը տևում է արդեն հինգ ամիս, քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են նախաձեռներ Կառավարության դիմաց: Մի քանի ակցիաներ են ընթանում միաժամանակ, այդ թվում՝ արտակարգ դրության երկարացման դեմ, ինչի մասին երեկ հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: 

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում նաև Սարի Թաղի բնակիչները՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին: