Վարկերի հասանելիությունը որոշ ժամանակ առաջ ցածր էր, այժմ վարկերը շատ ավելի հասանելի են, բայց բախվում ենք հակառակ երևույթին, երբ պետք է որոնել ինչ-որ այլ՝ միջին, ավելի ընդունելի մակարդակ․ ԿԲ նախագահ
Հայաստանն ունի մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և այդ փորձը, ինչպես նաև ողջ գործիքակազմն ու կարողությունները ծառայում են երկրի ֆինանսական կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ընդգծելով, որ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են ներկայի ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ երկրի վաղվա վերելքը կլինի վստահ ու հաստատուն:
-Հարգելի պարոն Գալստյան, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր ելույթներում նշել եք, որ Կենտրոնական բանկը հետևողական է լինելու իր երկու հիմնական նպատակների՝ գների կայունության ու ֆինանսական կայունության ապահովման հարցում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2020թ. հունիսին, 2019թ. հունիսի համեմատ, կազմել է 1,7%՝ նշվում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։ Գների կայունության առումով թվերն ինքնին խոսուն են, իսկ ի՞նչ կասեք ֆինանսական կայունության մասով՝ հատկապես վերջերս շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ վարկերը չեն կարողանում մարել, գործ չկա, կորոնավիրուսով պայմանավորված շատերը չեն աշխատում, շատ է հնչում վարկային արձակուրդ տրամադրելու քաղաքացիների և տարբեր խմբերի պահանջը, այս մասին ի՞նչ կասեք։
-Շնորհակալություն։ Նախ եկեք հասկանանք թե ինչ է այս պահի դրությամբ արդեն արվել: Վեջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանասական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 միլիոն, ավելի ստույգ՝ շուրջ 980 հազար հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.3 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17.5 հազար իրավաբանական անձիք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագուն դրսևորումներից է: Ես կխուսափեմ վերամբարձ գնահատականներից և գուցե չկոչեմ սա փրկօղակ, բայց դա միանշանակ հստակ ու շոշափելի օգնություն էր բազմաթիվ ընտանիքների ու գործարարների համար: Մյուս կողմից եկեք չմոռանանք, որ բանկը միջնորդ է ավանդատուների և վարկառուների միջև:
Բանկերը ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները ։ Ընդ որում, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը: Այսպիսով, երբ տեսնում ես պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող տևել անվերջ:
-Թույլ տվեք, այնուամենայնիվ, նկատել, որ կան խնդիրներ և բողոքներ:
-Միանշանակ կան: Այդ խնդիրները բազմաբնույթ են և ունեն բազմապիսի ծագումնաբանություն: Եկեք հիմա հասկանանք այդ խնդիների առաջացման պատճառները և փորձենք գնահատել դրանց լուծման հնարավորությունները:
Նախ և առաջ պետք է ընդունենք, որ ցանկացած խնդրից խուսափելու համար առավել անհրաժեշտ նախապայմանը լիարժեք տեղեկացված լինելն է: Այստեղ Կենրոնական բանկն ունի թե ազդեցության լծակներ և թե գործելու անհրաժեշտ վճռականություն:
Լինելով ֆինանսական հատվածի կարգավորող և վերահսկող մարմին, ԿԲ-ը քաղաքացիների շահերի պաշտպանության համար ստեղծում և շարունակաբար կատարելագործում է թափանցիկ ու իրազեկ միջավայր: Մարդիկ ծառայություններից օգտվելիս պետք է լինեն տեղեկացված, իսկ իրենց որոշումներում պետք է ներառվի ամբողջ առկա տեղեկատվությունը: Այլ կերպ ասած, որոշում կայացնող վարկառուի համար չպետք է լինեն գաղտնիքներ, երկիմաստ դրույթներ և թյուրիմացություններ առաջացնող հղումներ:
Այդ իսկ պատճառով ԿԲ կողմից ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ սահմանված են թափանցիկության և տեղեկատվության բացահայտման հստակ և չափազանց խիստ պահանջներ: Օրինակ, մինչև վարկային պայմանագիր կնքելը մարդուն, բացի բանավոր ներկայացվող տեղեկատվությունից, տրամադրվում է վարկի էական պայմանների վերաբերյալ շատ հակիրճ անհատական թերթիկ: Վերջինիս մեջ նշված պայմանները գործում են 10 օր, և քաղաքացին հնարավորություն ունի մտածելու, համեմատելու, նշված պայմանների շրջանակներում կրկին իր հնարավորությունները գնահատելու և ապա նոր այդ վարկը վերցնելու կամ գուցե հակառակը՝այդ վարկից հրաժարվելու: Բուն պայմանագրերի նկատմամբ ԿԲ կողմից սահմանված են բազմաթիվ պահանջներ՝ սկսած տառատեսակի չափից, վերջացրած կարևորագույն տեղեկությունները նշելու պահանջով: Դրանցից ամենակարևորն են փաստացի տոկոսադրույքը, անվանական տոկոսադրույքը, միջնորդավճարների չափը:
-Այդուհանդերձ անարդարություններ տեղի են ունենում։ Ի՞նչ անել այդ դեպքում։
-Այստեղ էլ Կենտրոնական բանկը հարթել է ճանապարհը և շարունակական ռեժիմով կատարելոգործում է մշակված մեխանիզմները: Մարդու նկատմամբ տեղի է ունեցել անարդարություն, նրան գցել են մոլորության մեջ, մարդը կրել է ֆինանսական կորուստներ: ԿԲ-ը սահմանել է բոլոր ֆինանսական կազմակերպությունների ներսում բողոքների քննման մեխանզիմների նկատմամբ մանրամասն և հստակ պահանջներ: Ցանկացած բողոքի պարագայում քաղաքացին առաջին հեթրին պետք է դիմի իրեն սպասարկող ֆինանսական կազմակերպությանը, որը պարտավոր է սահմանված ժամկետներում և ընթացակարգերով ուսումնասիրել դիմումը և պատասխանել քաղաքացուն: Ինչո՞ւ է սա կարևոր: Որովհետեւ հենց տվյալ կազմակերպությունն է այն առաջին օղակը, որն առկա բարձր մրցակցության պայմաններում հատկապես հակված է լուծելու հնարավոր վեճը, չէ՞ որ դա բխում է իր իսկ շահերից:
Հաջորդ քայլը. այն պարագայում, երբ մարդուն չի բավարարում ֆինանսական կազմակերպության պատասխանը և առաջարկվող լուծումները, նա կարող է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, որն անվճար ու խելամիտ ժամկետներում կքննի բողոքը: Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հիմնադրվել է ԿԲ կողմից, ունի անկախ կառավարման մարմին և գործում է արդեն ավելի քան 10 տարի: Եվ հատկանշական է, որ այս ինստիտուտի որոշումների բացարձակ մեծամասնությունը կայացվում է հօգուտ հաճախորդների է: Անշուշտ այս մակարդակում ստացված պատասխանն ու լուծումը կրկին կարող են չընդունվել բողոքը ներկայացրած անձի կողմից: Եվ անշուշտ նա կարող է դիմել նաև ԿԲ-ին, որը ֆինանսական կազմակերպության կողմից իրական խախտումների հայտնաբերման դեպքում կարող է համապատասխան պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ:
Նշված շղթան անցնելուց ու պատասխան չստանալուց հետո ԿԲ-ին դիմելը մենք անհրաժեշտաբար կդիտարկենք որպես շղթայում առկա անկատարություն: Եվ այսպիսով մեկ անձի կողմից Կենտրոնական բանկում հնչեցրած խնդրի լուծումը կարող է վերափոխվել նաև համակարգային լուծումների:
-Մեխանիզմը լիարժեք հասկանալի է, սակայն անգամ թափանցիկության, տեղեկացվածության, և գիտակից որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր մնացած պայմանների խստագույն պահպանպան դեպքում կրկին կարող են առաջանալ վարկային պարտավորությունների կատարման խնդիրներ:
-Այո, և սա խնդիրների այն խումբն է, որը կապված չէ ֆինանսական կազմակերպության կողմից թույլ տված խախտումների, մարդուն միտումնավոր կամ հընթացս մոլորության մեջ գցելու կամ հասանելի ինֆորմացիայի պակասի հետ: Այստեղ ֆինանսական կազմակերպությունը լիարժեք կատարել է իր վրա դրված պարտավորությունները, սակայն վարկառուն, ինչ-որ պահի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի չի լինում կատարել իր վարկային պարտավորությունը։
Այս դեպքում արդեն Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային բանկը դա ինքնուրույն, շահույթ հետապնդող բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Նա իր ռիսկով տրամադրում է վարկեր ու անում է դա մեծապես ավանդատուներից հավաքագրված միջոցների հաշվին: Իսկ այդ միջոցների անխափան, կամայական պահին պահանջված վերադարձը քաղաքացուն, ինչպես նաև այդ միջոցների դիմաց հաշվարկված տոկոսների անվերապահ, անպատճառ ու ապահով վճարումը բանկի առաջնային պարտականությունն է: Շարժե՛ք <վարկ-ավանդ> կշեռքի մի նժարը, և կկործանեք ընդհանուր ֆինանսական ու հետևաբար նաև ընդհանուր տնտեսական հավասարակշռությունը:
-Իսկ որտե՞ղ է այդ դեպքում լուծումը:
-Մենք պետք է ընդունենք, որ առկա խնդիրը շատ ավելի ընդարձակ է, քան ԿԲ-ի կարգավորման դաշտը: Ի՞նչ անենք վատ վիճակում հայտնված մեր հայրենակիցների հետ, որոնք չեն կարողանում կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Նախ մեկ դիտարկում։ Մենք ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, մեկ անգամ տույժ-տուգանքները ներեցինք։
Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ վարկային համաներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն վիճակում։ Այսինքն այդ մարդիկ ունեն կա՛մ եկամտի, կա՛մ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Այսօր այդ խնդիրներին ավելացել է նաև համավարակի հետևանքով տնտեսության բազմաթիվ ճյուղերի հարկադրված պարապուրդը: Եվ լուծումն այստեղ հասարակական կոնսենսուսի դաշտում է։
Պետության կողմից բոլորիս հարկերի հաշվին կարող է ինչ-որ գումար նախատեսվել՝ որպես երաշխիքային ֆոնդ, նման իրավիճակներից դուրս գալու համար։ Միայնակ մայրն ունի երկու երեխա, հայտնվել է անելանելի իրավիճակում, և մենք որպես հասարակություն այդ կնոջը պետք է օգնության ձեռք մեկնենք, բայց դրա մեխանիզմն այն չի, որ նման մարդիկ չվճարեն ֆինանսական կազմակերպություններից վերցրած միջոցների դիմաց։
Իսկ հիմա տեսեք. այս կարգավորումն իրականացնելուց առաջ մենք պետք է որոշենք նաև՝ իսկ ի՞նչ ենք անում այն մարդկանց հետ, որոնք պարտաճանաչ կերպով կատարում են իրենց վարկային պարտավորությունները։ Այդ մարդիկ չպետք է ավելի վատ վիճակում հայտնվեն վճարելով, քան այն մարդիկ, ովքեր պարբերաբար վերցնում են այդ գումարները և չեն վճարում։ Այս խնդրում մենք, որպես հասարակություն, պետք է կոնսենսուսի գանք: Եվ այստեղ արդեն գնդակը քաղաքացիների՝այսինքն հարկատուների, դաշտում է, և ոչ Կենտրոնական բանկի ու ֆինանսական ինստիտուտների։
-Շատ ընդդիմախոսներ բարձրաձայնում են այն մասին, որ առևտրային բանկերը նախորդ տարիներին աշխատել են գերշահույթով և հիմա, այս դժվար ժամանակներում, կարող են ավելի պատասխանատու դիրք ընդունել ու ռիսկերը վերցնել իրենց վրա։
-Մենք դեռևս չենք կարող ողջ ծավալով գնահատել ֆինանսական համակարգի վրա կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքները: Սակայն ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ապա այստեղ տեղեկատվությունը լրիվ հասանելի է, իրավիճակն ավելի քան պարզ է, և պատկերը շատ հեռու է բանկերին մեղսագրվող գերշահույթ ստանալու մեղադրանքից: Բիզնեսի շահութաբերությունը գնահատող լայնորեն տարածված ցուցանիշն ըստ կապիտալի շահութաբերությունն է՝ ROE: 2019թ. բանկային համակարգի շահութաբերությունն ըստ կապիտալի կազմելէ 7.9%, իսկ վերջին 5 տարում միջին տարեկան ցուցանիշը 4.1% էր: Ակնհայտ է որ այս թվերը չեն կարող վկայել շահույթի ինչ որ գերբնական մակարդակի մասին:
Ասեմ ավելին: Ի տարբերություն բիզնեսների շատ ու շատ տեսակների, բանկերը, իրենց «ցանկությունից» անկախ, զուտ իրենց գործունեության առանձնահատկությունների բերումով, բոլոր երկրներում ու հասարակություններում մշտապես իրենց վրա են կրում տնտեսական անկումների, անորոշության ու տատանողականության հետևանքները: Տնտեսությունը միասնական օրգանիզմ է, և այն, ինչ կատարվում է տնտեսության մեկ ճյուղում, անհրաժեշտաբար վերաբերում է նրա հարակից ճյուղերին, սակայն բանկերի առանձնահատկությունն այն է, որ նրանց վերաբերում է ամեն ինչ: Բանկերն են այն անվտանգության բարձիկը, որը կլանում ու մեղմում է տնտեսության տարբեր ոլորտները խոցող շոկերը: Եվ բանկերն անում են դա իրենց, իրենց սեփականատերերի միջոցների հաշվին:
Ընդհանուր առմամբ ես համոզված եմ, որ բանկերի նկատմամբ չկշռադատված իսկ երբեմն անգամ չարացած պահանջները իրավիճակը բոլոր կողմերից չդիտարկելու արդյունք են: Իրավիճակի համապարփակ դիտարկումն ու ինքնուրույն վերլուծությունը միանշանակ տալիս են բոլոր հիմնական հարցերի պատասխանները և պաշտպանում են հասարակությանը իրար մեջ թշնամիներ որոնելու վտանգավոր ճանապահից:
-2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի ընթացքում, ինչպես նաև հիմա, զարգացած շատ երկրների կառավարություններ մեծածավալ դրամական միջոցներ տրամադրեցին թե բանկերին և թե տնտեսվարողներին: Չքննարկելով նման քայլի արդյունավետությունը, կցանկանայի հարցնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ հայրենի կառավարությունը նման քայլ չի ձեռնարկում և «օգնության ձեռք» չի մեկնում ֆինանսական հատվածին:
- Այո, ժամանակին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և կառավարությունը «փրկագնեցին» ֆինանսական հատվածը, քանի որ ցանկացած ֆինանսական անկայանություն, առավել ևս համակարգային, հղի է ընդհանուր տնտեսական համակարգը փլուզելու վտանգով: Սակայն հասարակությունը դժգոհ մնաց: Հասարակությունը համոզված էր, որ պետք էր միջոցներն ուղղել իրական, և ոչ ֆինանսական հատվածի առողջացմանը: Հարկատուները դժգոհ էին, որ իրենց միջոցների հաշվին կառավարությունն օգնեց ֆինանսական հատվածին: Եվ, այդ համատեքստում՝ անդրադառնալով մեր իրավիճակին, առանց դրական կամ բացասական գնահատական տալու, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր կառավարության կողմից որևէ ֆինանսական կազմակերպությանը հարկատուների հաշվին օժանդակություն չի տրամադրվել: Ֆինանսական կազմակերպությունները ճգնաժամերը հաղթահարել են ինքնուրույն՝ իրենց սեփականատետերի միջոցների հաշվին։
-Դուք շատ լավ տեղյակ եք, որ քաղաքացիների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի անհիմն բարձր տոկոսներով: Ինչո՞վ է պայմանավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկերի տոկոսների այսպիսի մեծ տարբերությունը:
- Վարկային կազմակերպությունների տոկոսները բարձր են, որովհետև նրանք վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամուտի կայուն ու վստահելի աղբյուր: Սակայն այդ մարդիկ ունեն վարկավորման անհրաժեշտություն: Եվ այդ անհրաժեշտությունը երբեմն իսկապես անհետաձգելի է ու կենսականորեն կարևոր: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում: Վարկառուին ինչ-որ պահի ինչ-որ խնդիր լուծելու համար շատ կարճ ժամանակով անհրաժեշտ է օրինակ 40 հազար դրամ: Նա ստանում է այդ գումարը վարկային կազմակերպությունից, երկու շաբաթվա կտրվածքով հազար դրամ վճարում է որպես տոկոսավճար, և ևս հազար դրամ կազմում են սպասարկման վճարները: Ընդհանուր առմամբ, 2 հազար դրամ։ Այս վճարումը տարեկան տոկոսադրույքի վերածելու պարագայում ստանում ենք ավելի քան 100 տոկոս։
Պե՞տք է նման բիզնես գոյություն ունենա Հայաստանում, թե՞ ոչ: Այս հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք թե որն է դրա այլընտրանքը: Մարդը ունի փողի կարիք՝ շատ շտապ ու շատ կարևոր վճարում, գնում, մուծում կատարելու համար: Եվ չունի բանկից վարկ ստանալու հնարավորություն: Եվ դիցուք գոյություն չունեն վարկային կազմակերպություններ: Որտե՞ղ է գնալու այդ մարդը, ի՞նչ իրավիճակ ենք ստանալու մենք՝ որպես հասարակություն: Պատասխանը ավելի քան պարզ է՝ մենք ստանալու ենք այն, ինչ ժամանակին ունեցել ենք․ կրիմինալն է մտնելու այդ հարցերի մեջ, մարդկանց տոկոսով փող են տալու, հետո մարդկանց ունեզրկելու են, ծեծելու են, ահաբեկելու են, երբեմն անգամ սպանելու են։
Մինչդեռ այսօր վարկառուն՝ իր վրա պարտավորություն վերցնելով, ի սկզբանե տեղեկացվում է վարկավորման պայմանների մասին և մի քանի տեղ ստորագրությամբ հավաստում դա։
Անշուշտ մենք այստեղ դեռ շատ անելիք ունենք, և կուզենայի նշել, որ հիմա Կենտրոնական բանկում պատրաստում ենք նորմատիվներ, որոնք մարդու փաստացի եկամուտը կկապեն տրամադրվող վարկի մեծության հետ, որպեսզի ապագայում հնարավոր լինի որոշ չափով խուսափել անելանելի իրավիճակներում հայտնվելու վտանգից:
Ժամանակին, եթե հիշում եք, վարկերի հասանելիությունը շատ ցածր էր և հասարակության մեջ կար զգալի դժգոհություն առ այն, որ մարդիկ չեն կարողանում վարկեր վերցնել: Կենտրոնական բանկը վերջին երկու տասնամյակների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել, և այժմ վարկերը շատ ավելի հասանելի են, իսկ վարկ վերցնելը շատ ավելի պարզ ու կանոնակարգված գործողություն է: Եվ ահա այսօր մենք արդեն բախվում հակառակ երևույթին, երբ ակնհայտ է դառնում որ պետք է որոնել ինչ-որ այլ՝ միջին, ավելի ընդունելի մակարդակ: Այս խնդիրների լուծումն էլ փորձում ենք գտնել նորմատիվային դաշտի կարգավորումների օգնությամբ:
-Պարոն Գալստյան, և վերջին հարցը։ Արդեն փաստ է, որ COVID19-ը փոխեց ողջ աշխարհը, և այն առաջվանը այլևս չի լինելու: Կանխատեսումներ անելը գիտենք, որ անշնորհակալ գործ է, բայց ընթերցողը կզարմանար, եթե մենք այդ հարցը չուղղեինք Կենտրոնական բանկի նախագահին. ի՞նչ սպասել ապագայից:
-Փորձեմ Ձեր հարցին պատասխանել նախ ընթացիկ իրավիճակի և հետո նաև ավելի երկարաժամկետ դիտանկյունից:
Նախ խոսենք այս պահին ձևավորված ու մոտ ապագայում սպասվող իրավիճակի մասին: Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում համավարակն, իհարկե, բազմաթիվ խնդիրներ առաջացրեց քաղաքականության մշակման և իրականացման առումներով: Այդ խնդիրները դեռ երկար ժամանակ ուղեկցելու են բոլորիս, և անշուշտ պետք չէ ակնկալել, որ առկա ռիսկերը հանկարծակի ու անհետևանք կվերանան: Սակայն այս պահին արձանագրված բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները վկայությունն են այն բանի, որ առկա ռիսկերը կառավարելի են, իսկ կիրառվող գործիքակազմն՝ արդյունավետ:
Սեպտեմբերին մենք կներկայացնենք նաև դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի մեր ծրագիրը, և կճշգրտենք ներկայիս 4% տարեկան տնտեսական անկման մեր գործող կանխատեսումները: Եվ այստեղ, անշուշտ, վճռորոշ դեր կունենա Հայաստանում և ամբողջ աշխարհում համավարակի հետագա վարքագիծը:
Երկարաժամկետ տեսակետից՝ համաշխարհային տնտեսության ապագա զարգացումներին վերաբերող անորոշություններն ավելի տարաբնույթ են: Հիմնարար հարցերից մեկն այն է, թե համավարակն ինչ երկարաժամկետ սպիներ կթողնի համաշխարհային և մեր տնտեսության վրա։ Արդյո՞ք հեռավար կրթությունը կունենա երկարաժամկետ բացասական հետևանքներ մարդկային կապիտալի վրա, քանի որ փոքր տարիքի երեխաների համար կրթության այս տարբերակը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Այն, ինչ այժմ հեշտացնում է մեծերի կրթության հնարավորությունները, փոքրիկների դեպքում կարող է սոցիալիզացիայի լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Հաջորդը՝ արդյո՞ք համավարակը կարագացնի ավտոմատացման գործընթացն աշխարհում, ինչն իր հերթին, ինչպես արդեն ականատես ենք եղել կբերի եկամուտների անհավասարության էլ ավելի խորացմանը: Արդյո՞ք համավարակի արդյունքում գլոբալիզացիան կնահանջի և համաշխարհային առևտուրը և արտադրական ցանցերն իրենց տեղը կզիջեն լոկալ միավորներին:
Այս հարցերի պատասխաններն այսօր ցավոք ոչ ոք տալ չի կարող։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ համաշխարհային տնտեսությունն անցնում ու դեռ անցնելու է բազմաթիվ փորձությունների միջով: Ներկայիս ճգնաժամի հիմքում ընկած է մարդկանց առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգը, և այդ հանգամանքն անխուսափելիորեն մեծացնում է առկա անորոշությունը: Մյուս կողմից կյանքը մշտապես վերելքների ու անկումների, ցնցումների ու լճացումների, տարաբնույթ փորձությունների, մարտահրավերների և այդ ամենից քաղած դասերի հաջորդականություն է:
Այսօր մենք արդեն ունենք մի քանի ճգնաժամերին դիմակայելու փորձ, ունենք բազում քաղաքական ու անգամ ռազմական ցնցումների պայմաններում կայուն մնալու փորձ, և մեր այդ փորձը, ինչպես նաև մեր ողջ գործիքակազմն ու կարողություններն այսօր ծառայում են մեր երկրի ֆինանսական կայունության ու կանխատեսելի ցածր գնաճի ապահովմանը: Եվ դրանք հենց այն հենակետերն են, որոնք մեղմում են այսօրվա ճգնաժամի հարվածները, և որոնց շնորհիվ մեր վաղվա վերելքը կլինի վստահ ու հաստատուն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
22:45 • 25.04.24 Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում