Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկումների դաշտից պետք է հեռացնել. Տիգրան Աբրահամյան
Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի թեմային, դրա շուրջ ծավալվող քննարկումներին և արձագանքներին, ինչպես նաև ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Հոդվածը կարդացեք ստորև:
Այն բանից հետո, երբ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքների հիմնական փուլը և անցավ դրա վերջնական զեկույցի պատրաստման աշխատանքներին, այդ թեմայի շուրջ ակտիվությունն էականորեն նվազեց։
Թեման վերջին օրերին ակտիվացավ՝ մի կողմից պայմանավորված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեսաուղերձների ձևով այդ հարցի անդրադարձից, մյուս կողմից՝ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բավականին սուր հայտարարություններով։
Հասկանալի է, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցից հետո շատ հավանական է, որ ապրիլյան մարտական գործողությունների թեմայի էջը քաղաքական առումով չփակվի, ավելին՝ չի բացառվում, որ այն քաղաքական նոր կրքեր զարգացնի։
Նման եզրակացություն կարելի է անել Անդրանիկ Քոչարյանի բավականին էմոցիոնալ, շատ դեպքերում՝ անձնավորված հայտարարություններից։ Ցավոք, տպավորություն կա, որ այդ զեկույցն ավելի շատ անհրաժեշտ է գործող իշխանություններին կամ դրա առանձին խմբերին, ըստ նախընտրության, թիրախավորելու բոլոր նրանց, ովքեր առաջիկա ժամանակահատվածում իշխանության համար վտանգ կներկայացնեն։
Վատատեսական կանխատեսումս պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ դաշտ ուղարկած տեսաուղերձները իրենց մեջ սրություն չէին պարունակում, դրանցում իշխանություններին ուղղված կոշտ հայտարարություններ չկային։
Իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը անձնապես ծանր է տանում ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված իրավիճակն ու հատկապես 8 տասնյակի հասնող զոհերի հանգամանքը և այս ձևաչափով նրա զրույցը հասարակության հետ ավելի շատ կիսվելու, լիցքաթափվելու նպատակ ուներ։ Իհարկե, տեսաուղերձների քաղաքական նպատակները որևէ ձևով նսեմացնելու և դերը իջեցնելու նպատակ չունեմ, սակայն երրորդ նախագահի խոսքում փաստերից, քաղաքական բառապաշարից ոչ պակաս ընդգծված հուզականություն կար։
Ինչո՞ւ եմ այսքան մանրամասն խոսում թեմայի հուզական, ոչ կոշտ բառամթերքի մասին, որովհետև այդ ֆոնին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը խիստ անհամաչափ էր, ինչ-որ առումով՝ զարմանալի։
Վերջնական զեկույցի ավարտից ու հանրայնացնելուց հետո դեռ առիթներ կլինի թեմային անդրադառնալ, սակայն նախևառաջ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ինքներս մեզ համար պետք է ամրագրենք, թե ինչ խնդիր ենք լուծում այս աշխատանքների ծավալմամբ, ինչ ակնկալիքներ ունենք և ինչ են տալու այդ զեկույցում տեղ գտած եզրահանգումները մեր երկրին։
2016 թվականից հետո ապրիլյան մարտական գործողություններից հետո հանրային կրքերը բավականին բորբոքված էին, որոնք մի առումով պայմանավորված էին զոհերի թվով (Զինված ուժերը ապրիլի 2-5-ը 75 զոհ, իսկ ապրիլ ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ 88 զոհ են ունեցել), տարածքային որոշակի կորուստներով, մյուս կողմից՝ տեղեկատվական դաշտում այդ ժամանակվա իշխանությունների դեմ իրականացող քարոզչական գրոհներով, որոնք այնպիսի մանիպուլյացիաներով էին ուղեկցվում, որ նույնիսկ վերջին 4 տարվա հերքումներն ու պարզաբանումները չեն կարողանում ամբողջությամբ չեզոքացնել այն։ Ու սա այն պարագայում, որ շատ խնդրահարույց թեմաների վերաբերյալ անհրաժեշտ հերքումներ տվել էին ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա իշխանությունները։ Ի դեպ, ամենավտանգավորն այն էր, որ ուղղակի և անուղղակի թիրախում էին հայտնվել նաև զինված ուժերը, որն էլ իրավիճակը վտանգավորության առումով առավել սպառնալից էր դարձնում։
Մարտական դիրքերում ուտելիքի, զինամթերքի բացակայություն, միտումնավոր մատակարարումներ չապահովելու հարց և այլն։ Շատ չեմ կանգնի այս չարչրկված և վաղուց հերքված թեմաների վրա, միայն մի օրինակ կբերեմ, որը պարզորոշ ձևով ցույց է տալիս, թե ինչ կարգի մանիպուլյացիաներ են եղել։
Սննդի հետ կապված, 2016 թվականին մարտական հերթապահության անձնակազմներին, դիրքեր գնալուց առաջ հիմնական սնունդը տրվում էր 7 օրվա կտրվածքով։ Անձնակազմը 2016 թվականի մարտական գործողություններից ընդամենը մեկ օր առաջ էր հերթափոխն ընդունել, ինչը նշանակում է, որ մարտական գործողությունների մեկնարկին, յուրաքանչյուր մարտական դիրք ուներ 7 օրվա սննդի պաշար։ Հիմնական գործողությունները տևել են 4 օր, ինչը նշանակում է, որ ակտիվ ռազմական գործողությունների օրերին դիրքերն առանց սննդի չէր կարող մնալ։ Այսպես մանրամասն կարելի է խոսել մեծ թվով քարոզչական հնարքների մասին, սակայն այս պահին սահմանափակվենք սրանով։
Խնդիրը նրանում չէ, որ մենք ապրիլյան մարտական գործողությունների օրերին տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով խնդիրներ չենք ունեցել, խնդիրն այն է, որ որպես պետություն մենք խնդիր ունենք թացն ու չորը միմյանցից անջատելու, իրական ու խորքային վերլուծություն անելու, ինչը մեզ հնարավորություն կտա հաջորդիվ այս սխալները չունենալու և առաջ շարժվելու։
Ժամանակին պաշտպանության նախարարությունը խորքային վերլուծություն էր պատրաստել տեղի ունեցածի վերաբերյալ, ինչը հասկանալի է, որ չի հանրայնացվել, սակայն դրա հիման վրա է պետությունը կառուցել իր քաղաքականությունը հետապրիլյան վերականգնողական փուլում և զինված ուժերի զարգացման և արդիականացման գործընթացում հաշվի են առել այդ առանձնահատկությունները։
Գործող իշխանությունն այս տեսանկյունից երկու հիմնական խնդիր ունի։ Ունենալ խորքային վերլուծություն (կամ լրացնել նախկին վերլուծությունները), որը կտա հանրության և իշխանության առաջ քաշած հարցադրումների պատասխանը, երկրորդ՝ հնարավորություն ստեղծի զինված ուժերի զարգացումը դնել օրվա, ընթացիկ գործընթացներին համահունչ ռելսերի վրա։
Հասկանալի է, որ ամեն ինչ հնարավոր չէ հանրայնացնել, որովհետև դա անվտանգային առումով մեծ թվով ռիսկեր է պարունակում, սակայն, անշուշտ, մեծ թվով հարցերի պատասխան կարելի է և հանրայնացնել։ Երկրորդ՝ իշխանությունը պետք է գիտակցի, որ միգուցե որոշ հանգամանքների հանրայնացումը կարող է իր համար նեղ իշխանական խնդիրներ լուծել, սակայն այդ կարճաժամկետ օգուտը միջնաժամկետ կտրվածքով և պետության ու իր իշխանության համար կարող է մեծ սպառնալիք դառնալ։
Եվ ոչ պակաս կարևոր է հասկանալ, որ այն հնարքները, որոնք կօգտագործվեն նախկինների դեմ, կարող են նախադեպ դառնալ, որոնք հետագայում կօգտագործվեն այսօրվա իշխանությունների դեմ։
Այս ամենից մեր հանրությունը ոչ շահ ունի, ոչ էլ դա նրա համար առաջնային է։ Միջին վիճակագրական քաղաքացին ուզում է իմանալ, թե ինչ է եղել, ովքեր են մեղավորներ, արդյո՞ք նրանք պատժվել են և արդյո՞ք ընթացիկ իշխանությունները քաղել են անհրաժեշտ դասերը։
Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկումների դաշտից պետք է հեռացնել, առանց դրա մենք կխրվենք այնպիսի ճահճում, որից ելք գտնելը տարիների խնդիր կդառնա։ Չմոռանանք, որ զինված ուժերի այն դերակատարները՝ զինծառայողներից, հրամանատարներից շատերն այսօր էլ իրենց խնդիրը պատվով տանում են, և այս թեմայի հետ կապված ցանկացած շահարկում, անհարկի քաշքշուկ լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն է թողնում նրանց, ըստ այդմ՝ բանակի վրա։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Եթե քննարկվում է Բերձորը հանձնելու հարցը, ընդդիմության առաջնորդները պետք է ապրեն ու միջոցառումներ անեն այնտեղ. Աննա Կոստանյան

44-օրյա պատերազմում զոհված ոստիկան եղբայրների նորածին եղբայրը դուրս է գրվել ծննդատնից

Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան

Կառավարությունն այսօր առանց արգելակների է, պետք է այդ արգելակները ձևավորել և ես այդ ուղղությամբ ջանք եմ ներդնելու․ ՊՎԾ նախկին ղեկավար

Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան

Կարգախոսը, թե իբր բանակցել են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է․ Փաշինյան

Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին

Ինչո՞վ այս շփումն ազատ չէ, որևէ մեկը սահմանափակո՞ւմ է ունեցել․ Փաշինյանը պատասխանում է առցանց ասուլիսներին ընդդիմադիր ԶԼՄ–ների հարցերը չկարդալու մասին հարցին

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը մանրամասներ է հայտնում միջադեպից

Հայկական PR մրցանակաբաշխություն 2022․ հայտնի են հաղթողների անունները

Վանեցյանը պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին, «Պատիվ ունեմ»-ում մնալու դեպքում, թեկնածուն նա չէր լինի․ Դավիթ Խաժակյան

Վանեցյանն ընդունեց քաղաքական պարտությունը, պետք է պատվով սկսես, որ հետո կարողանաս «պատիվ ունեմ» ասել․ Արա Սահակյան

Ամերիաբանկը՝ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի Platinium հովանավոր

Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած

ԱԺ ընտրությունների արդյունքներն ուրախացրին 10 մլն ադրբեջանցու, 80 մլն թուրքի, պաշտոն ստացած 2-3 հազար հայի, ընդդիմության ձախողումներով էլ ուրախացողներն իրենք են․ Թևան Պողոսյան

Ռուսաստանի Դաշնությունում լույս կտեսնի Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» գիրքը

Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությունը

ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան

Հայէկոնոմբանկն ամփոփեց 2021թ. արդյունքները

Սեպտեմբերին ռուբլին կտրուկ անկում կունենա և դա կազդի ՀՀ տնտեսության վրա. Դավիթ Անանյան

Երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց մեր տարածք, դիմեցինք ՀԱՊԿ-ին, այդ հարցը պետք է քննարկել․ Փաշինյան

Վարչապետից սկսած, մինչև ամենափոքր ընկերություն ունեցող գործարար, պետք է սովորեն. Ռուբեն Վարդանյան

ՌԴ-ին ձեռնտու չէ, որ Արցախի խնդիրը հիմա լուծվի, քանի որ չեն ուզում դուրս գալ տարածաշրջանից․ Վարդան Ոսկանյան

Կարտոֆիլի գները չեն իջնի, գազինը, հոսանքինը, ներմուծված ոչ պարենային ապրանքներինը կարող են իջնել. Աշոտ Խուրշուդյան

Փաշինյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ ու փաստաթղթեր ստորագրել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կատարի Պետություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ

Եթե նոյեմբերի 9–ի փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտեն, չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարը կկարողանա մտնել իր տուն. Մովսես Հակոբյան

Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ համաձայնություն գտնելու համար. Լավրովը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Պաշտոնապես հրավիրում եմ Արման Թաթոյանին ելույթ ունենալ Դիմադրության շարժման հարթակից. Ագնեսա Խամոյան

Լոս Անջելեսում հայերը Զարեհ Սինանյանին դիմավորել են սուլոցներով ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով

Վոլոդինը եկավ՝ վրանները տեղում են, Լավրովն էլ կգա՝ վրանները կմնան տեղում. Էդգար Ղազարյան

Հասարակությունը չի կարող հավատալ մեկին, որի օրոք հոկտեմբերի 27 և մարտի 1 է եղել․ Սուրեն Սուրենյանց

Ինչպես է ոստիկանությունը կիրառում լուսաձայնային նռնակներ ընդդիմության ցույցի ժամանակ

Բախում քաղաքացիների ու ոստիկանների միջև` «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ

Մելիք Ադամյան փողոցում ընդդիմադիրները հանդիպել են ոստիկանական պատի

Հայաստանում բացվեց Tesla Energy ավտոսրահը՝ համալրված Tesla էլեկտրամոբիլների բոլոր մոդելներով

Քոչարյանի օրոք դադարեցվել է Արցախի վերաբնակեցման ծրագիրը, հիմա խոսում են Արցախն ապրեցնելու մասին․ Գևորգ Գորգիսյան

«Արցախն ապրում է». Արցախում տեղի ունեցավ Genesis Armenia-ի նախաձեռնած և կազմակերպած փառատոնը

Ընդդիմությունը պայքարում է ոչ թե Արցախի, այլ 30 տարի ապօրինի կուտակածը պահպանելու համար. Սուրեն Սահակյան
-
21:01 • 01.07.22 Եթե քննարկվում է Բերձորը հանձնելու հարցը, ընդդիմության առաջնորդները պետք է ապրեն ու միջոցառումներ անեն այնտեղ. Աննա Կոստանյան
-
17:22 • 01.07.22 44-օրյա պատերազմում զոհված ոստիկան եղբայրների նորածին եղբայրը դուրս է գրվել ծննդատնից
-
16:07 • 30.06.22 Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան
-
23:21 • 28.06.22 Կառավարությունն այսօր առանց արգելակների է, պետք է այդ արգելակները ձևավորել և ես այդ ուղղությամբ ջանք եմ ներդնելու․ ՊՎԾ նախկին ղեկավար
-
21:00 • 28.06.22 Եթե Լաչինի միջանցքը կտրվում է, Ադրբեջանը կարող է փակել Արցախ գնացող գազատարն ու ասել՝ ես ավելի էժան գազ կտամ․ Արա Զոհրաբյան
-
10:15 • 28.06.22 Կարգախոսը, թե իբր բանակցել են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է․ Փաշինյան
-
22:36 • 27.06.22 Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին
-
20:43 • 27.06.22 Ինչո՞վ այս շփումն ազատ չէ, որևէ մեկը սահմանափակո՞ւմ է ունեցել․ Փաշինյանը պատասխանում է առցանց ասուլիսներին ընդդիմադիր ԶԼՄ–ների հարցերը չկարդալու մասին հարցին
-
15:11 • 25.06.22 Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի եղբայրը մանրամասներ է հայտնում միջադեպից
-
23:22 • 23.06.22 Հայկական PR մրցանակաբաշխություն 2022․ հայտնի են հաղթողների անունները
-
21:07 • 23.06.22 Վանեցյանը պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին, «Պատիվ ունեմ»-ում մնալու դեպքում, թեկնածուն նա չէր լինի․ Դավիթ Խաժակյան
-
21:20 • 22.06.22 Վանեցյանն ընդունեց քաղաքական պարտությունը, պետք է պատվով սկսես, որ հետո կարողանաս «պատիվ ունեմ» ասել․ Արա Սահակյան
-
17:29 • 22.06.22 Ամերիաբանկը՝ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի Platinium հովանավոր
-
15:44 • 21.06.22 Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
-
21:02 • 20.06.22 ԱԺ ընտրությունների արդյունքներն ուրախացրին 10 մլն ադրբեջանցու, 80 մլն թուրքի, պաշտոն ստացած 2-3 հազար հայի, ընդդիմության ձախողումներով էլ ուրախացողներն իրենք են․ Թևան Պողոսյան
-
20:30 • 20.06.22 Ռուսաստանի Դաշնությունում լույս կտեսնի Վիկտոր Սողոմոնյանի «Քաղաքականությունը որպես սյուժե» գիրքը
-
14:25 • 20.06.22 Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրությունը
-
12:58 • 20.06.22 ԲԴԽ-ն դեռևս ունի հնարավորություն վերացնելու Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի պոտենցիալ խախտումը․ Արամ Օրբելյան
-
00:10 • 18.06.22 Հայէկոնոմբանկն ամփոփեց 2021թ. արդյունքները
-
20:48 • 17.06.22 Սեպտեմբերին ռուբլին կտրուկ անկում կունենա և դա կազդի ՀՀ տնտեսության վրա. Դավիթ Անանյան
-
20:14 • 17.06.22 Երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց մեր տարածք, դիմեցինք ՀԱՊԿ-ին, այդ հարցը պետք է քննարկել․ Փաշինյան
-
23:11 • 16.06.22 Վարչապետից սկսած, մինչև ամենափոքր ընկերություն ունեցող գործարար, պետք է սովորեն. Ռուբեն Վարդանյան
-
21:09 • 14.06.22 ՌԴ-ին ձեռնտու չէ, որ Արցախի խնդիրը հիմա լուծվի, քանի որ չեն ուզում դուրս գալ տարածաշրջանից․ Վարդան Ոսկանյան
-
21:00 • 13.06.22 Կարտոֆիլի գները չեն իջնի, գազինը, հոսանքինը, ներմուծված ոչ պարենային ապրանքներինը կարող են իջնել. Աշոտ Խուրշուդյան
-
20:17 • 13.06.22 Փաշինյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ ու փաստաթղթեր ստորագրել
-
11:19 • 13.06.22 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կատարի Պետություն
-
19:00 • 12.06.22 Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ
-
22:48 • 10.06.22 Եթե նոյեմբերի 9–ի փաստաթուղթն ամբողջությամբ բացահայտեն, չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարը կկարողանա մտնել իր տուն. Մովսես Հակոբյան
-
17:32 • 09.06.22 Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ համաձայնություն գտնելու համար. Լավրովը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
-
21:00 • 08.06.22 Պաշտոնապես հրավիրում եմ Արման Թաթոյանին ելույթ ունենալ Դիմադրության շարժման հարթակից. Ագնեսա Խամոյան
-
13:20 • 08.06.22 Լոս Անջելեսում հայերը Զարեհ Սինանյանին դիմավորել են սուլոցներով ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով
-
21:00 • 07.06.22 Վոլոդինը եկավ՝ վրանները տեղում են, Լավրովն էլ կգա՝ վրանները կմնան տեղում. Էդգար Ղազարյան
-
21:01 • 06.06.22 Հասարակությունը չի կարող հավատալ մեկին, որի օրոք հոկտեմբերի 27 և մարտի 1 է եղել․ Սուրեն Սուրենյանց
-
22:24 • 03.06.22 Ինչպես է ոստիկանությունը կիրառում լուսաձայնային նռնակներ ընդդիմության ցույցի ժամանակ
-
21:35 • 03.06.22 Բախում քաղաքացիների ու ոստիկանների միջև` «Դիմադրություն» շարժման երթի ժամանակ
-
18:19 • 03.06.22 Մելիք Ադամյան փողոցում ընդդիմադիրները հանդիպել են ոստիկանական պատի
-
17:06 • 03.06.22 Հայաստանում բացվեց Tesla Energy ավտոսրահը՝ համալրված Tesla էլեկտրամոբիլների բոլոր մոդելներով
-
21:02 • 02.06.22 Քոչարյանի օրոք դադարեցվել է Արցախի վերաբնակեցման ծրագիրը, հիմա խոսում են Արցախն ապրեցնելու մասին․ Գևորգ Գորգիսյան
-
15:14 • 02.06.22 «Արցախն ապրում է». Արցախում տեղի ունեցավ Genesis Armenia-ի նախաձեռնած և կազմակերպած փառատոնը
-
21:09 • 01.06.22 Ընդդիմությունը պայքարում է ոչ թե Արցախի, այլ 30 տարի ապօրինի կուտակածը պահպանելու համար. Սուրեն Սահակյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 10:58 • 02/07 «Ես կվերադառնամ». 50 Cent-ը Երևանի կենտրոնից լուսանկար է հրապարակել (լուսանկար) Նշենք, որ աշխարհահռչակ հիփ-հոփ կատարողը G-Unit բենդի հետ Երևանում էր ժամանել Greenlight Gang Tour-ի շրջանակներում։ Հուլիսի 1-ին նա ելույթ է ունեցել Հրազդան մարզադաշտում՝ հայ ունկընդրին ներկայացնելով լեգենդար կատարումներ ու դասական հիփ-հոփ հիթեր:
-
Սպորտ 16:04 • 01/07 Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. կանադահայ բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը Ափսոս,որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ:Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց,ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են:Անկախ ամեն ինչից, հպարտ եմ,որ Հայ եմ»,- գրել է նա:
-
Ժամանց 14:35 • 01/07 Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այլևս չի պատրաստվում հոկեյ խաղալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Նա այս մասին ասել է իտալական La Reppublica թերթին տված հարցազրույցում։«Ոչ, ես այլևս չէի խաղա Պուտինի հետ
-
Իրադարձային 17:02 • 01/07 Ռուսաստանում ամուսինը հրկիզել է եկեղեցին, որին կինը նվիրաբերել է ընտանիքի ամբողջ բյուջեն Ինչպես գրում է Oddity Central-ը, հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի շրջանի Պարգոլովո գյուղի Սուրբ Բասիլի եկեղեցում։ Հրդեհն արագ կլանել է շենքի փայտյա տանիքն ու պատերը, և ամբողջ վայրը հավանաբար կվառվեր մինչև հրշեջների ժամանումը, եթե ծխականներն իրենք չմարեին կրակը:
-
Իրադարձային 14:49 • 01/07 Իրավիճակն աբսուրդային է, օրվա իշխանությունների հեռացումն՝ անխուսափելի. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։
-
Քաղաքականություն 14:27 • 01/07 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանում 40 մլն դոլարի չարաշահում է եղել․ Radar Armenia Հազարավոր մեքենաների համար չեն հաշվառվել ու չեն հավաքագրվել ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ, ավելի քան 550 փոխադրամիջոցներ ցույց են տրվել որպես վաճառված ու գույքահարկի գումարները զրոյացվել են և այլն։
-
Քաղաքականություն 18:52 • 01/07 Գործընկերային համերաշխության շրջանակում Վանեցյանից հետո պետք է հրաժարվեինք մանդատներից, իսկ հիմա ես որոշել եմ մնալ որպես հանձնաժողովի անկախ նախագահ․ Թագուհի Թովմասյան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով ընդդիմության՝ վարչական պաշտոններից հրաժարվելու և իր որոշ
-
Քաղաքականություն 19:33 • 01/07 Ամենասեղմ ժամկետներում բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը՝ ՀՀ և Թուրքիա այցելող օտարերկրացիների համար․ կայացել է ներկայացուցիչների հանդիպումը Հուլիսի 1ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել
-
Սպորտ 16:04 • 01/07 Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. կանադահայ բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը Ափսոս,որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ:Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց,ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են:Անկախ ամեն ինչից, հպարտ եմ,որ Հայ եմ»,- գրել է նա:
-
Քաղաքականություն 13:49 • 01/07 Եթե ցանկանում եք պահպանել ինքնիշխանությունն ու անկախությունը, պետք է մերձենաք Միութենական պետության հետ. Լուկաշենկոն դիմել է հետխորհրդային երկրներին «Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը: Մենք համոզված ենք, որ միայն միասին կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին...
-
Ժամանց 12:53 • 01/07 Պիկեից բաժանվելուց հետո Շակիրային նկատել են Իսպանիայում անծանոթի հետ հանգստանալիս (լուսանկարներ) Երգչուհի Շակիրային, ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ բաժանումից հետո, լուսանկարել են Իսպանիայում անծանոթ երիտասարդի, ինչպես նաև որդու՝ Միլանի հետ հանգստանալիս և սերֆինգով զբաղվելիս, գրում է Daily Mail-ը:
-
Ժամանց 14:35 • 01/07 Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այլևս չի պատրաստվում հոկեյ խաղալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Նա այս մասին ասել է իտալական La Reppublica թերթին տված հարցազրույցում։«Ոչ, ես այլևս չէի խաղա Պուտինի հետ
-
Քաղաքականություն 10:19 • 01/07 Հենրի Քիսինջերը նշել է Ուկրաինայում պատերազմի ավարտի 3 տարբերակ ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական (1969-1975թթ.) Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել երեք ճանապարհով:
-
Իրադարձային 10:48 • 01/07 Ռուսական զորքը գիշերը X-22 հրթիռներով հարվածել է Օդեսայի մարզին. կա 17 զոհ (լուսանկարներ) Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զորքը գիշերը հարված է հասցրել Օդեսայի մարզին: Հարվածը հասցվել է երեք X-22 հրթիռով։ Այս մասին ասված է Օդեսայի իշխանությունների պաշտոնական հաղորդագրության մեջ, որը տարածել է Օդեսայի քաղաքային խորհուրդը, գրում է korrespondent.net-ը։
-
Իրադարձային 17:02 • 01/07 Ռուսաստանում ամուսինը հրկիզել է եկեղեցին, որին կինը նվիրաբերել է ընտանիքի ամբողջ բյուջեն Ինչպես գրում է Oddity Central-ը, հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի շրջանի Պարգոլովո գյուղի Սուրբ Բասիլի եկեղեցում։ Հրդեհն արագ կլանել է շենքի փայտյա տանիքն ու պատերը, և ամբողջ վայրը հավանաբար կվառվեր մինչև հրշեջների ժամանումը, եթե ծխականներն իրենք չմարեին կրակը:
-
Գիտություն/տեխնիկա 10:05 • 01/07 Չինական Tianwen-1 տիեզերական զոնդը Երկիր է ուղարկել Մարսի գրեթե բոլոր տարածքների լուսանկարները (տեսանյութ) Հայտնի է, որ չինական զոնդը Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել 2021 թվականի մայիսին, ինչից հետո սկսել է Երկրի վրա գտնվող գիտնականներին փոխանցել հարևան մոլորակի բարձր լուծաչափով պատկերները։
-
Մամուլի տեսություն 09:42 • 01/07 Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Հովիկ Աբրահամյանն այցելել են Գագիկ Ջհանգիրյանին. «Հրապարակ» Հունիսի 27-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հոսպիտալացվել էր․ «Արմենիա» ԲԿ-ում նրա ողնաշարի ճողվածքն են վիրահատել։ Սակայն հայտնի է, որ ողերի տեղաշարժը հրատապ բուժօգնություն չի պահանջում, հապճեպ «հիվանդանալու» պատճառն իրականում Ռուբեն Վարդազարյանի կողմից գաղտնալսման հրապարակումն էր:
-
Իրադարձային 14:49 • 01/07 Իրավիճակն աբսուրդային է, օրվա իշխանությունների հեռացումն՝ անխուսափելի. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։
-
Քաղաքականություն 14:27 • 01/07 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանում 40 մլն դոլարի չարաշահում է եղել․ Radar Armenia Հազարավոր մեքենաների համար չեն հաշվառվել ու չեն հավաքագրվել ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ, ավելի քան 550 փոխադրամիջոցներ ցույց են տրվել որպես վաճառված ու գույքահարկի գումարները զրոյացվել են և այլն։
-
Իրադարձային 11:46 • 01/07 Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին Շեն և Մեծ Շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։ Այս մասին «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրայինմասնագի
-
Ժամանց 12:49 • 26/06 Ուզում եք ինձ սպանե՞լ, գիտեք՝ վախենալո՞ւ եմ. ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին (տեսանյութ) «Ուզում եք ինձ սպանե՞լ, գիտեք՝ վախենալո՞ւ եմ, չե՛մ վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ մեռնելուց... հայե՛րը, էլի հայե՛րը, ահավոր վիրավորված եմ»,-ասել է դերասանը՝ հարձակվողներին առաջարկելով զանգարահարել իրեն, հանդիպել ու խոսել:
-
Իրադարձային 13:26 • 26/06 Երևանում 23-ամյա երիտասարդը Հայոց ցեղասպանության թանգարանից իրեն ցած է նետել. նրա հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա:
-
Իրադարձային 16:34 • 26/06 Յուրի Շատունովի անհայտ երկրպագուն հրաժեշտի արարողությանը մի բեռնատար կարմիր վարդեր է ուղարկել Մոսկվայում ընթանում է երգիչ Յուրի Շատունովի հրաժեշտի արարողությունը, որին երգչի երկրպագուներից մեկը բեռնատար է ուղարկել՝ ամբողջությամբ լցված կարմիր վարդերով։ Այս մասին հայտնում է gazetaruն։ Այսօր հարյուրավոր մարդիկ
-
Իրադարձային 15:53 • 28/06 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվի կողմից «Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու» մասին Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված երեկվա առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
-
Իրադարձային 11:13 • 29/06 Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կիլոմետրանոց փոքր հատվածը. Известия Ռուսաստանը օգնեց Հայաստանին և Ադրբեջանին համաձայնության գալ Զանգեզուրի միջանցքում ավտոմայրուղու շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կմ փոքր հատվածը։
-
Իրադարձային 15:31 • 27/06 Իհարկե չեմ ցանկանում, բայց եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականյան, այլ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ․ մահացած հղի կնոջ հայր aravot.am Ապրիլի 16ին ՊարոնյանԼեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը մտահոգված է, նրա տեղեկություններով՝ գործով առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են․ գրում է aravotamը
-
Իրադարձային 14:26 • 26/06 Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետև կբարձրանա 6-9 աստիճանով, անձրև և ամպրոպ է սպասվում Հայաստանում հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-30-ը, հուլիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
-
Մշակույթ 11:41 • 26/06 Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ) Հարյուրավոր մարդիկ եկել են հարգելու Շատունովի հիշատակը, շատերը եկել են սպիտակ վարդերի ծաղկեփնջերով։ Սգո սրահը լցված է սպիտակ վարդերով, արարողությանը հերթապահում են շտապօգնության մեքենաները։ Միջոցառմանը ներկա են երկրպագուներ և գործընկերներ։
-
Ժամանց 15:21 • 29/06 Թագավորի փոխարեն նախ բարևել է թագուհուն, հետո ձեռքը դրել նրա գոտկատեղին. Բայդենն Իսպանիայի արքայական ընտանիքի հետ հանդիպմանը խախտել է արարողակարգը (տեսանյութ) Բայդենը Մադրիդում արքայական ընտանիքի հետ հանդիպման ժամանակ խախտել է թագավորական արարողակարգը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ամերիկացի առաջնորդը, հակառակ սահմանված կանոնների, նախ ողջունել է թագուհի Լետիցիային, այլ ոչ թե թագավոր Ֆիլիպ 6-րդին, իսկ հետո ձեռքը դրել է նրա գոտկատեղին:
-
Քաղաքականություն 19:37 • 27/06 Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք․ Արամ Սարգսյան․ Ա1+ «Ես գիտեմ, որ նոյեմբերի 6ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրել, ու խնդիրը հասել է մինչև նոյեմբերի 9ը։ Նաև ճնշում է եղել, թե Ստեփանակեր
-
14:15 • 30/06 Սուսում բնակիչ չունենք, Աղավնոյում շարունակելու ենք մեր պայքարը, իսկ Բերձորում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Ներկայումս մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը Լաչինի միջանցքի երկայնքով է և դուրս է 5 կիլոմետր լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը: Հայաստանի վարչապետն ասում է
-
Իրադարձային 21:19 • 27/06 Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին (տեսանյութ) Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանելով Բերձորը շրջանցող նո
-
Տնտեսություն 15:51 • 26/06 Ռուսաստանին մի քանի ժամ է բաժանում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg Ռուսաստանին «մի քանի ժամ» է բաժանում արտաքին պարտքի դեֆոլտից, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները։ Դրանց համաձայն՝ այսօր՝ հունիսի 26-ին, ավարտվում է մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը։
-
Ժամանց 10:58 • 02/07 «Ես կվերադառնամ». 50 Cent-ը Երևանի կենտրոնից լուսանկար է հրապարակել (լուսանկար) Նշենք, որ աշխարհահռչակ հիփ-հոփ կատարողը G-Unit բենդի հետ Երևանում էր ժամանել Greenlight Gang Tour-ի շրջանակներում։ Հուլիսի 1-ին նա ելույթ է ունեցել Հրազդան մարզադաշտում՝ հայ ունկընդրին ներկայացնելով լեգենդար կատարումներ ու դասական հիփ-հոփ հիթեր:
Իրավունք
-
17:14 • 01.07.22 Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել
-
11:34 • 01.07.22 ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել
Սպորտ
-
23:47 • 01.07.22 Բարսելոնայի ստադիոնի անունը պաշտոնապես փոխվեց
Իրադարձային
-
08:21 • 02.07.22 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են