ԱԺ-ի դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին. ակցիան ավարտվեց (տեսանյութ)

18:02 • 10.08.20

Ազգային ժողովի բակում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները բերման ենթարկվեցին:

Ոստիկանությունը նախազգուշացրեց ակցիայի մասնակցիներին, երկու րոպե ժամանակ տրվեց նրանց մայթն ազատելու համար, սակայն ակցիայի մասնակիցները շարունակեցին գնդակ խաղաl և նշեցին, որ դա չի հակասում պարետի որոշմանը և այդ կերպ են իրականացնում Ամուլսարի պաշտպանությունը:Սակայն, կարճ ժամանակ անց ցուցարարները բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին:

Ակցիան շարունակող ցուցարարներից մեկն ասաց, որ ժամանակն է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամները ավազներից դուրս հանեն գլուխները, և հետևեն իրենց օրինական պահանջին, որովհետև բոլոր ապացույցները կան, որ հանքը չպետք է շահագործվի։

 

ԱԺ-ի դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին. ակցիան ավարտվեց (տեսանյութ)