Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն. Էլինար Վարդանյան
Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։
Ներկայացնում եմ Հայաստան-Վրաստան համեմատությունը՝ փորձելով հնարավորինս զերծ մնալ մեկնաբանություններից։ Փորձել եմ համեմատել համաճարակի ընթացքը, համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։
Վիճակագրություն
2,963,841 բնակչություն ունեցող Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ արձանագրվել է 40,593 դեպք, 803 մահ, մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 234 մարդ։ 1 մլն բնակչության հաշվարկով ունենք 271 մահ։ Այս ժամանակահատվածում արվել է ընդհանուր 177,322 թեստ, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 59,828 թեստ։
3,988,326 բնակչություն ունեցող Վրաստանում նույն ժամանակահատվածում հիվանդացել է 1264, մահացել՝ 17-ը։ 1 մլն բնակչության հաշվարկով՝ 4 մահ։ Ընդհանուր թեստերը՝ 258,525, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 64,821։
Առողջապահական համակարգ
Մինչև Վրաստանում կորոնավիրուսի դեպք գրանցվելը, երկրում արդեն իսկ վերապրոֆիլավորվել էին մի շարք հիվանդանոցներ։ Բացի այդ, փետրվարի 26-ին՝ վարակի առաջին դեպքերը գրանցելուց հետո, յուրաքանչյուր նախարարություն 24 ժամվա ընթացքում մշակեց կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարական պլան։ Ապրիլի 17-ից Վրաստանի կառավարությունը հրապարակեց երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածումը (համաճարակ, էպիդեմիա, համաճարակային պայթյուն) կանխելու և բուժման համար պատրաստ բժշկական հաստատությունների ցանկը, որը սահմանվում է երկու բանաձևով և ընդհանուր առմամբ, ընդգրկում է 44 բժշկական հաստատություն:
Մինչև վիրուսի թափանցումը, Հայաստանն ուներ որոշակի քանակի ներկրված թեստեր, սակայն չուներ հատուկ հիվանդանոց կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների համար։ Մարտի 13-ին, երբ գրանցվել էր 8 վարակման դեպք, ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված հիվանդներին։ Այնուհետև Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատությունների թիվը հասավ 9-ի։ Հունիսի 8-ից այս ցանկին միացան ևս 3-ը՝ Սպիտակի ԲԿ-ն, Վեդու ԲԿ-ն և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք։
Մասնավոր հիվանդանոցներ՝ «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները ևս իրականացնում են կորոնավիրուսով հիվանդների բուժում, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում:
Մարտի 16-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանում թոքերի արհեստական շնչառության 334 սարք կա, որից 15-ն առանձնացված էին կորոնավիրուսով վարակված հիվանդների համար, հետո մայիսի 12-ին «Հետքի» հետ զրույցում նա նշել էր, որ կորոնավիրուսի բուժման համար առանձնացված է 205 ԹԱՕ սարք։ Վրաստանում սարքերի թիվը մոտ 700 էր։ Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել էր առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, նշելով, որ այդ փուլում լիովին բավարար է, որ բժիշկները կարողանան հոգ տանել հիվանդների անվտանգ վերականգնմանը։
Թեստավորում
Վրաստանում հիվանդացության անհամեմատ ցածր ցուցանիշների պարագայում արվել է ընդհանուր՝ 258,525 թեստ։ Մեզ մոտ արվել է ընդհանուր՝ 177,322 թեստ։
Ի սկզբանե Հայաստանում արվում էին սահմանափակ թվով թեստեր, թեև բազմաթիվ մասնագետներ էին շեշտում թեստերի կարևորությունը՝ վարակի իրական պատկերը հասկանալու համար։ Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 10-ից օրական 1000 թեստ է արվելու։ Ապրիլի 13-ին որոշումը փոխվեց, համաձայն որի թեստերի թիվը 1000-ի չի հասնի, թեստի համար ուղղակի ցուցում պետք է լինի, հակառակ դեպքում կլինի ժամանակի և ռեսուրսի կորուստ։ Հազարավոր մարդիկ, անգամ ունենալով ջերմություն և կորոնավիրուսին հատուկ այլ ախտանշաններ, չեն կարողացել թեստավորում անցնել, նրանց պետությունը մերժում է՝ հայտարարելով, թե «չկան ցուցումներ»։
Վրաստանում 17.06.2020թ. կառավարությունը սահմանեց բարձր ռիսկային այն խմբերը, որոնք մշտապես կանցնեն պարտադիր «PCR» թեստավորում՝ ցանկացած բժշկական հաստատության և ամբուլատորիայում եղած պացիենտ, ով ունի ջերմություն և շնչառական հիվանդություն, բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմը, շտապ օգնության և աղետի բրիգադների աշխատակիցները, ծերանոցներում և սահմանափակ ունակություններով անձանց շուրջօրյա հաստատությունում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, նոր ախտորոշված թոքախտով տառապող բոլոր անձինք մինչև բուժումն սկսելը, հոգեբուժարաններում աշխատող անձնակազմը, այն հաստատությունների անձնակազմը, որտեղ բուժում են ստանում թոքախտով ունեցող պացիենտները, դիալիզի վրա գտնվող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը, կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք՝ կարանտինի տարածքը լքելուց կամ ինքնամեկուսացման ժամկետն անցնելուց 24 ժամ առաջ, կարանտինային տարածքներում աշխատող անձնակազմը, մաքսակետերում և սահմանային անցակետերում, բժշկական և համաճարակային ծառայությունների ներկայացուցիչները, բոլոր ստացիոնար բուժհաստատությունների ընդունարանների, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում աշխատող անձնակազմը և համաճարակաբանները և այլն։ Առաջիկայում Վրաստանում կմեկնարկի կորոնավիրուսի լայնամասշտաբ հետազոտություն, որպեսզի բացահայտվեն բոլոր այն հնարավոր պացիենտները, ովքեր վարակված են եղել առանց ախտանշանների։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն։ Այս հարցում Հայաստանի հետ համեմատությունը ուղղակի չի դիմանում քննադատության։ Մեզ մոտ այս ուղղությունն ուղղակի տապալվել է։
Բուժում
Թեև ապրիլի 2-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ չի բացառվում, որ Վրաստանի առողջապահական համակարգը ստիպված լինի անցնել կորոնավիրուսի թեթև ախտանիշ ունեցող հիվանդների տնային բուժման, իսկ ապրիլի 8-ին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ ելնելով Վրաստանում գրանցված վարակման դեպքերի թվից՝ Վրաստանն աստիճանաբար կանցնի վարակվածներին տանը բուժելու ռեժիմին, այնուամենայնիվ, դրա կարիքը մինչ այժմ չի եղել։ Հիվանդները բուժումը ստանում են ստացիոնար հիվանդանոցային պահամաններում։ Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվադզեի, որքան էլ հիվանդը փորձի պահպանել ինքնամեկուսացման կանոնները, չկա երաշխիք, որ դրանք չեն խախտվի։ Իսկ հիվանդանոցում առկա է այդպիսի երաշխիք, կա նաև երաշխիք, որ հիվանդի վիճակը վատթարանալու դեպքում շտապ բուժօգնություն կցուցաբերվի։
Հայաստանը կորոնավիրուսով հիվանդների տնային պայմաններում բուժմանն անցավ մայիսի 2-րդ կեսից։ Սակայն բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Իսկ շատերը այդպես էլ չեն դիմում, չեն անցնում թեստավորում, չեն ստանում բուժում, չեն ինքնամեկուսանում և շարունակում են վարակել ուրիշներին։
Կարանտին
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց փետրվարի 26-ին։ Վարակը հաստատվել էր փետրվարի 25-ին Ադրբեջանից Վրաստան վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ։ Վրաստանը փետրվարի 28-ին դադարեցրեց բեռնափոխադրումները Իրանի և Իտալիայի հետ, փետրվարի 29-ին հայտարարվեց ուսումնական բոլոր հաստատություններում դասապրոցեսը դադարեցնելու մասին, փետրվարի 28-ին Վրաստանում գրանցվեց վարակման 2-րդ, իսկ 29-ին՝ 3-րդ դեպքը։ Երեք դեպքերն էլ բացահայտվել էին սահմանին, բարձր ջերմություն ունեցողներն առանց բացառության հոսպիտալացվում էին։ Մարտի 6-ին դադարեցվեցին Իտալիայի հետ ուղիղ չվերթները: Մարտի 16-ին փակվեց սահմանը ՌԴ-ի հետ, բացառությամբ բեռնափոխադրումների և այն անձանց, որոնք ուզում էին վերադառնալ Վրաստան։ Մարտի 18-ից փակվեցին Վրաստանի բոլոր սահմանները, արգելվեց արտասահմանցիների մուտքը Վրաստան, արգելվեց երթուղային տաքսիներով տեղաշարժը։
Մինչև արտակարգ դրության հայտարարումը, Վրաստանը ձեռնարկել էր հետևյալ միջոցառումները՝ վրացական երկաթգծի բոլոր գնացքները և կայարաններն ամենօրյա ռեժիմով ախտահանվում էին, հասարակական տրանսպորտը մշակվում էր հատուկ նյութերով, ախտահանման աշխատանքներ էին իրականացվում սահմանային անցակետերում, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիները 2 շաբաթ տևողությամբ կարանտինում էին մնում կամ ներկայացնում էին կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք, փակվել էին առևտրային կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային և բանկային ծառայությունների, պարտադիր կարանտին էին անցնում ցանկացած երկրից վերադարձող Վրաստանի բոլոր քաղաքացիները: Մինչ մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելը, երկրում գրեթե ամեն ինչ արդեն փակ էր։
Մարտի 30-ին Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց, որով արգելվեց՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն տնից դուրս գալը, 70-ից բարձր տարիքի անձանց տնից դուրս գալը, 3-ից ավելի մարդկանց հավաքվելը ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից, հանրային տրանսպորտով երթևեկությունը, թույլատրվում էին միայն մարդատար ավտոմեքենաները, ներառյալ տաքսիները, սակայն միայն այն դեպքում, եթե մեքենայում ընդամենը երեք անձ են, ներառյալ վարորդը, իսկ հետևի նստատեղում՝ ընդամենը երկու հոգի: Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց միայն մեկ անգամ, չեղարկվեց մայիսի 22-ին, թեև որոշ սահմանափակումներ պահպանվեցին։
Հայաստանում առաջին վարակման դեպքը գրանցվեց մարտի 1-ին Իրանից Հայաստան եկած քաղաքացու մոտ։ Վարակակիրն ինքն էր դիմել բժշկի։ Ի տարբերություն Վրաստանի, որտեղ Չինաստանից եկած քաղաքացիները տեղափոխվում էին հիվանդանոց կարանտինային փուլն անցնելու համար, Իրանից, իսկ այնուհետև Իտալիայից Հայաստան եկած քաղաքացիները չենթարկվեցին պարտադիր կարանտինային մեկուսացման։
Հայաստանում, մինչ արտակարգ դրություն հայտարարելը, երկրում ամեն ինչ ընթանում էր սովորական հունով։ Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի գրանցումից հետո ոչ մի տնտեսական գործունեություն չարգելվեց։ Այն ժամանակահատվածում, երբ Վրաստանը, սահմանափակումներ էր մտցնում երկրում, արգելքներ էր սահմանում, Հայաստանում տեղի էր ունենում «Այո»-ի քարոզարշավը։ Հունվարի 31-ին արդեն իսկ ստեղծվել էր համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը կամ չէր ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները, կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել էր այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում էր իր հանրահավաքները։ Մինչև առաջին դեպքի գրանցումը, Հայաստանը սահմանափակել էր Իրանի հետ հաղորդակցությունն ու դադարեցրել էր Հայաստանի և Չինաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը։ Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց «Այո»-ի քարոզարշավը և վերադարձավ աշխատանքի, քանի որ կորոնավիրուսի նոր դեպքեր էին գրանցվել՝ հասնելով 8-ի։ Մարտի 16-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որով սահմանվում էր՝ համաճարակային երկրներից ժամանող անձանց տեղափոխել կարանտինի վայր, դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքը, արգելվեց Հայաստան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային լարված իրավիճակ է, սահմանվեց հավաքների և գործադուլների անցկացման արգելք, ԶԼՄ-ներին արգելվեց համաճարակի վերաբերյալ իշխանության տրամադրած տեղեկությանը հակասող լուրեր տարածել, հետագայում արգելքը հանվեց, արգելվեց 16 երկրներից քաղաքացիների մուտքը Հայաստան։ Այս երկրից վերադարձող քաղաքացիները պարտավորվում էին 14 օրյա ինքնամեկուսացման կամ կարանտինային փուլում գտնվել։ Մարտի 22-ին արգելվեց առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի, խմիչքի ու ծխախոտի մանրածախ առևտրի գործունեությունը), կինոֆիլմերի ցուցադրությունը, մարտի 24-ին ՀՀ ողջ տարածքում արգելվեց տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ մի շարք բացառություններով, մարտի 27-ին արգելվեցին ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումները, մարտի 31-ին արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացի երկաթուղուց: Թույլատրվում էր տաքսիների և անձնական օգտագործման մեքենաների շարժը։ Կարանտինը Հայաստանում պահպանվեց ձևականորեն, խախտումները կրում էին զանգվածային բնույթ, իսկ իշխանական վերնախավը իր հրապարակային վարքագծով խախտում էր իր իսկ ընդունած սահմանափակումները։ Սա խորապես ազդեց հասարակության կողմից իրավիճակը լուրջ ընդունելուն։
Սահմանափակումների թուլացումը
Վրաստանի կառավարությունը որոշեց արտակարգ դրության շրջանակում սահմանված արգելքները թուլացնել կամ վերացնել աստիճանաբար։ Ապրիլի 27-ին դադարեցին Բաթումի և Քութայիսի քաղաքներում տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, մայիսի 5-ից երկրում վերականգնվեց շինարարության ոլորտում աշխատող բոլոր ընկերությունների աշխատանքը, մայիսի 11-ից վերացվեց Թբիլիսի մուտք գործելու սահմանափակումները, թեթև մարդատար մեքենաների և տաքսիների երթևեկությունը, մայիսի 18-ից վերացվեց 3-ից ավել մարդկանց հավաքին վերաբերող արգելքը (սակայն գործում է 10 հոգուց ավելի անձանց մեկ վայրում լինելու արգելքը), մայիսի 18-ից բացվեցին գեղեցկության սրահները, մտցվեցին սահմանափակումներ ռեստորանների համար՝ իրարից հեռու սեղաններ, սեղանի շուրջ ոչ ավել, քանի 6 հոգի՝ բացառությամբ ընտանիքի անդամների, միանգամյա օգտագործման մենյուներ, օնլայն վճարում, մայիսի 22-ից, արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ, չեղյալ հայտարարվեց նաև պարետային ժամը, մայիսի 29-ից վերսկսեց աշխատանքը հանրային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մետրոն, այդ ընթացքում հիվանդների օրական թիվը միջինը 2-5 էր։ Հունիսի 1-ից բացվեցին բոլոր տեսակի խանութները, ներառյալ առևտրի կենտրոնները (մոլերը), հունիսի 8-ից վերսկսվեց միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, հուլիսի 13-ից վերացվեց արգելքը բաց տարածքներում մշակութային միջոցառումների վրա։ Բաց տարածքում անցկացվող մշակութային միջոցառումներին հնարավորություն ունեն մասնակցել ոչ ավել քան 200 մարդ:
Հայաստանում, թեև արտակարգ դրությունը դեռ չի չեղարկվել, սակայն մայիսի 4-ից անցում կատարվեց սահմանափակումների թուլացման՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների։ Մայիսի 18-ից սկսեց գործել հանրային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մետրոն և միջքաղաքային տրանսպորտը, այն դեպքում, երբ հիվանդների օրական թիվը միջինը 120-150 էր, բացվեցին մանկապարտեզները, որոնց մի մասը հետագայում կրկին փակվեց, բացվեցին առևտրի իրականացման վայրերը, այդ թվում՝ մոլերը, մարզասրահները, լողավազանները, հանրային սննդի օբյեկտներին թույլատրվեց ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։ Այս բոլոր սահմանափակումների թուլացումից հետո միայն մայիսի 25-ից պարտադիր դարձավ դիմակների կրումը։
Ախտահանում
Մարտի 1-ից Վրաստանում սկսեցին ախտահանել հանրային տրանսպորտը, թատրոնները, կինոթատրոններն ու այլ հասարակական հավաքատեղիները։ Հատուկ լուծույթներով ախտահանվում էին Թբիլիսիի կարևոր նշանակության փողոցներ։ Ախտահանման աշխատանքներն իրականացնում էր «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը` օգտագործելով հատուկ սարքավորումներ։ Ախտահանման աշխատանքները սահմանված գրաֆիկով շարունակվեցին ողջ կարանտինի ընթացքում։
Հայաստանում ֆոտոսեսիայի համար տրանսպորտի ախտահանման մի քանի դեպք գրանցվեց, սոցիալական ցանցերում տարածվելուց հետո ախտահանման մասին այլևս խոսք չկար։
Իրավական կարգավորում
Վրաստանում կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար ֆիզիկական անձանց տուգանում էին 3000 լարիով, իրավաբանական անձանց՝ 15,000 լարիով՝ մոտ 5000 դոլար: Կրկնակի խախտումը պատժվում էր 3 տարի ազատազրկմամբ։Ոչ արտակարգ դրության պայմաններում մեկ անձի համար տուգանքը սահմանվեց 2000 լարի (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձի համար՝ 10,000 լարի (մոտ 3240 դոլար): Վրաստանում բժշկական դիմակներ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, խախտման դեպքում պարտավոր են 50 լարի (մոտ 17 դոլար) տուգանք վճարել, իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվում է 500 լարիով (մոտ 170 դոլար): 50 լարիով տուգանվում են նաև առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորները, խոսքը նաև մետրոյի մասին է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել, տուգանքը 50 լարի է։
Հայաստանում մեկուսացման, ազատ տեղաշարժի կանոնների խախտումը հանգեցնում էր վարչական պատասխանատվության՝ 100,000-250,000 դրամի չափով, սակայն եթե դրա հետևանքով վարակվեր այլ անձ, ապա պատասխանատվությունը դառնում էր քրեական՝ տուգանք, կալանք և նույնիսկ ազատազրկում, իսկ եթե խախտման պատճառով մարդու մահ գրանցվեր՝ ազատազրկում 2-4 տարի ժամկետով։ Մայիսի 19-ին կառավարության որոշմամբ և Ազգային ժողովի հաստատմամբ արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար գանձվող վարչական տուգանքների չափերը նվազեցվեց՝ 100-250 հազար դրամից մինչև 10,000 դրամ, բացառությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների։ Ինչ վերաբերում է մինչև մայիսի 19-ը կայացված՝ 100-250 հազար դրամ տուգանքների մասին որոշումներին, ապա հնարավորություն տրվեց վերանայել այդ որոշումները, իսկ արդեն վճարված տուգանքների դեպքում՝ նաև վերադարձնել ավել գանձված գումարները։ Բացի այդ, պարտադիր դարձավ դիմակ կրելը հանրային բոլոր բաց և փակ տարածքներում, իսկ դիմակ չկրելու համար տուգանքը սահմանվեց 10 հազար դրամ։
Սոցիալական աջակցություն
Վրաստանում նախնական փուլում անցկացվել են բնակչության սոցիալական օգնության մի շարք անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանի քաղաքացիների համար երեք ամսով կոմունալ ծախսերի վճարում, 9 տիպի սննդամթերքի ապահովագրում, հատուկ մեխանիզմ կառավարության կողմից, որով 9 տիպի սննդամթերքի գինը չի ավելանա, ինչպես նաև՝ հարկային արտոնություններ բիզնեսի համար և երեք ամսով բանկային սպասարկման հետաձգում ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բիզնեսի համար: Հետագայում այն քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը և ում պետությունն օգնում է հակաճգնաժամային ծրագրով, ավտոմատ կերպով ևս երեք ամիսների ընթացքում հետաձգվեց վարկի սպասարկումը։
Այնուհետև, 2020 թվականի մայիսի 1-ից՝ 6 ամսվա ընթացքում, եկամտահարկից ազատվեցին ամսական 750 լարի աշխատավարձով այն ֆիզիկական անձինք, ովքեր վարձակալներ են: «Թբիլիսիի տաքսի»-ի սեփականատերերը ստացան միանվագ օգնություն` 300 լարիի չափով։
Կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն, սոցիալապես անապահով քաղաքացիները վեց ամսվա ընթացքում պետությունից կստանան լրացուցիչ 600 լարի օգնություն: Բացի այդ, 0-ից 100,000 սոցիալական միավոր ունեցող և մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար պետությունը 6 ամսվա ընթացքում կտրամադրի օգնություն, ընդհանուր առմամբ 600 լարի: Միևնույն ժամանակ, ծանր հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես վեց ամսվա ընթացքում պետության կողմից օգտվում են 600 լարի չափով նպաստով: Վեց ամսվա ընթացքում պետությունը, ընդհանուր առմամբ, 1200 լարի կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը։
Ֆերմերները լիովին ազատվեցին ջրամատակարարման վճարից։ Ֆերմերները, որոնք կցանկանան գնել տեխնիկա, պետությունը դրամաշնորհի տեսքով կֆինանսավորի 50 տոկոսը: Այն քաղաքացիները, ովքեր սեզոնային աշխատանքների նպատակով մեկնում էին տարբեր երկրներ, կստանան 300 լարի օգնություն: Օգոստոսի 6-ին Վրաստանի կառավարությունը որոշեց Վրաստանի՝ մինչև 17 տարեկան քաղաքացիներին տրամադրել միանվագ 200 լարի օգնություն, քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը շարունակել նաև ձմռան ամիսներին, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չէին կարողացել լիովին ներկայացնել միանվագ օգնություն տրամադրելու համար փաստաթղթերը փոխանցել 300 լարիի չափով միանվագ օգնություն, փոխհատուցել 2020-2021 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը բոլոր այն ուսանողներին, որոնց սոցիալական բալը 150,000-ը չի գերազանցում, փոխանցել նաև այն ուսանողների ուսման վարձը, որոնց սոցիալական բալը 150,000-ը չի գերազանցում, և ուսման վարձը չվճարելու համար դադարեցվել է նրանց ուսանողի կարգավիճակը։
Հայաստանի կառավարությունը մշակել էր տնտեսական հետևանքների վերացման մի շարք ծրագրեր՝ մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար աջակցություն 100 հազար դրամ այն քաղաքացիների համար, որոնք 2020թ. մարտին, երբ Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց, կորցրել են աշխատանքը, մասնավոր սեկտորում աշխատող քաղաքացիներին, որոնք ազատվել են աշխատանքից 2020թ. մարտին, տրամադրվեց 68,000 դրամ: Հղի կանանց, ում ամուսինները կա՛մ չեն աշխատում, կա՛մ ազատվել են աշխատանքից մարտ ամսին տրամադրվեց աջակցություն՝ 100 հազար դրամի չափով: Երեխաներին, որոնց ծնողները գործազուրկ են, հատկացվեց 26,500 դրամ: Փոխհատուցվեց 90 տոկոս և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների ուսման վարձը, իրականացվեցին մի շարք այլ ծրագրեր։ Դրա հետ մեկտեղ, կառավարությունը սկզբնական փուլում հայտարարեց, որ կոմունալ վճարումները կարող են հետաձգվել, իսկ այնուհետև մի քանի հազար բնակարանների էլեկտրամատակարարումը դադարեցվեց: Ավելի ուշ կառավարությունը մասնակիորեն փոխհատուցեց քաղաքացիների կոմունալ վճարումները, ինչը, սակայն հասցեական չէր։
Միջազգային աջակցություն
Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստացել և ստանում է միջազգային հետևյալ աջակցությունը՝ ԱՄՆ՝ 3 մլն դոլար, ԵՄ՝ 183 մլն եվրո, Համաշխարհային բանկ՝ 80 մլն դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար, Ասիայի զարգացման բանկ՝ 100 միլիոն դոլար վարկ և 400,000 եվրո դրամաշնորհ՝ թեստավորման համար ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար։ Վրաստանը ներառվել է առաջին 46 երկրների ցանկում, որոնց ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամից 1 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն է հատկացվել՝ խոցելի խմբերին համավարակի պատճառով առաջացող սոցիալ-տնտեսական շոկից պաշտպանելու համար:
Եվրամիությունը Հայաստանին տրամադրում է, ընդհանուր առմամբ, շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ ԱՄՀ-ն համաձայնել է Հայաստանին տրամադրել լրացուցիչ 175 միլիոն դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որը նախկինում տրված 105 միլիոն դոլարի հետ կազմում է 280 միլիոն դոլար։
Արտաքին հաղորդակցություն, կանոնավոր չվերթներ
Վրաստանն ընդգրկվել է Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել Շենգեն տարածք: Հուլիսի 19-ին Վրաստանի քաղաքացիների համար սահմանը բացեց նաև Դանիան։ Վրաստանը իր սահմանները բացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։
Օգոստոսի 2-ից Վրաստանի ուղղությամբ՝ Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն կանոնավոր չվերթներ է վերսկսել Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը: Օգոստոսի 5-ից վերականգնվել են Ռիգա-Թբիլիսի-Ռիգա կանոնավոր չվերթները, որոնք իրականացվում են «AirBaltic» ավիաընկերության կողմից։ Օգոստոսի 8-ից Air France-ը իրականացնում է Փարիզ-Թբիլիսի-Փարիզ կանոնավոր չվերթը։ Բացի այդ, կոմերցիոն չարտերային թռիչքներ է իրականացնում Georgia Airways-ը: Օգոստոսին ընկերությունը կիրականացնի 16 չվերթ` մի փոքր ավել, քան` հուլիսին, հիմնականում` Վիեննայի եւ Ամստերդամի ուղղությամբ:
Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, հասկանալիորեն չի ընդգրկվել Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում։ Հայաստանում դեռ պահպանվում է կանոնավոր ուղևորափոխադրումների և օտարերկրյա քաղաքացիների մուտքի նկատմամբ արգելքը։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այժմ գործող հիմնական ուղղությունները Ռուսաստանն ու Բելառուսն են։ Հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է սկսել իրականացնել նաև Air France ավիաընկերությունը, իսկ օգոստոսին 3-ին չարտերային թռիչք է իրականացվել Լոս Անջելեսի և Երևանի միջև։
Ամփոփում
Համաճարակային պատմության համեմատությունը ես սկսեցի պարզ վիճակագրությամբ։ Նույն կերպ ուզում եմ ավարտել. օգոստոսի 11-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է 40,593 դեպք, Վրաստանում՝ 1264, մահեր՝ 803 + 234 Հայաստանում, 17 մահ Վրաստանում։ Երկու կառավարությունների աշխատանքի ամենաչեզոք գնահատականը։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Իրադարձային
-
21:51 • 28.03.24 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)