Մինսկում ՕՄՕՆ-ականները կրակ են բացել պատշգամբներից ցուցարարներին հրահանգներ տվող բնակիչների ուղղությամբ

23:41 • 12.08.20

Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Ձերժինսկու պողոտայում`մետրոյի «Գրուշևկա» կայարանի մոտ: Հավաքված մարդկանց են մոտեցել ՕՄՕՆ-ականները, որից հետո ցուցարարները սկսել են փախչել: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բելառուսցիները սկսել էին հավաքվել քաղաքի տարբեր հատվածներում, ՕՄՕՆ-ականները նույնպես տեղակայվել էին քաղաքի կենտրոնում:

Զանգվածային ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ին՝ երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ու ընդդիմության աջակիցները դուրս են եկել փողոց` իրենց բողոքը հայտնելու: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը: