Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել (լուսանկար)

16:07 • 13.08.20

Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող, Սինջանի շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը: Այս մասին գրում է aktifhaber.com կայքը:

Սոցիալական ցանցերում հարցի բարձրացումից հետո Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի նորաստեղծ «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) փոխնախագահ Մուստաֆա Եներօղլուն հարցը քննարկել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ:

Եներօղլուն հայտարարել է, որ գերեզմանատան ավերումն ու դրա շրջակայքում նետված մարդկային ոսկորներն ամոթալի են:

«Գերեզմաններից հանված ոսկորները պետք է կրկին թաղվեն: Այս հողում ապրած յուրաքանչյուր մարդու հիշատակի պահպանումը մեր կարևորագույն պարտականություններից է պատմության և գալիք սերունդների առաջ»,-ասել է նորաստեղծ կուսակցության փոխնախագահը:

Իր հերթին, քաղաքապետ Յավաշը տեղեկացրել է, որ իրենք արդեն զբաղվում են գերեզմանատան վերականգնման հարցով: