«Ոչ մեկ և ոչինչ չի կարող տխրեցնել ինձ». Լյուբով Ուսպենսկայան երեխա է որդեգրել (տեսանյութ)

16:58 • 14.08.20

ՌԴ հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան երեխա է որդեգրել․ այս մասին ռուսական շանսոնի աստղը հայտնել է ինսթագրամյան իր էջում և տեսանյութ հրապարակել։

«Այսօր երջանիկ օր է ինձ համար։ Ոչ մեկ և ոչինչ չի կարող տխրեցնել ինձ։ Ես երազել եմ որդու մասին, երազել եմ իմ տանը մանկական ծիծաղի, աղմուկի ու բղավոցներ լսելու մասին։ Բոլորիդ ցանկանում եմ զգալ այդ պահը»,- տեսանյութին կից գրել է 66–ամյա երգչուհին։

Տեսանյութում տղան կնոջ գիրկն է նետվում, որն էլ մեծ երջանկությամբ գրկում է նրան։

Հրապարակման մեկնաբանությունների բաժնում երգչուհու երկրպագուները սկսել են շնորհավորանքներ հնչեցնել և գովերգել նրա այդ քայլը։

Հիշեցնենք, որ Ուսպենսկայան 30-ամյա դուստր ունի, որի հետ հարաբերությունները վերջին շրջանում լարվել են:

 

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Любовь Успенская (@uspenskayalubov_official) on