Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

20:18 • 18.08.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 18-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։

Վաղարշակ Հարությունյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։