Երգիչ Հայկ Ղևոնդյանը` Սպիտակցի Հայկոն, հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

12:46 • 18.08.20

Երգիչ Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկոն) երեկ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։

Նա նշեց, որ պարզաբանում ստանալու նպատակով է Հայկ Ղևոնդյանը հրավիրվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։