Յարոսլավի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել. մահացել է մեկ մարդ, կա ևս երեք վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստանի Յարոսլավ քաղաքի Բաթովա փողոցի վրա գտնվող շենքի բնակարաններից մեկում գազ արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել․ դեպքի հետևանքով մահացել է մեկ կին, վիրավորվել է ևս երեք մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Յարոսլավի շրջանում կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրից ավելի քան 60 մարդ է տարհանվել։ Շենքում, որտեղ պայթյունից հետո հինգերորդից մինչև երրորդ հարկ այլ փլուզումներ են եղել, գրանցված է 342 մարդ՝ այդ թվում 64 երեխա։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ շենքը կառուցվել է 1992 թվականին, դրանում ընդհանուր 120 բնակարան կա։
.jpg)










