«Իմ քայլը» խմբակցությունն այսօր հանդիպում կունենա ՍԴ դատավորի` Կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ

12:26 • 22.08.20

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր ժամը 14:00-ից-15:00-ն ընկած ժամանակահատվածում կհանդիպի Էդգար Շաթիրյանի հետ. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Էդգար Շաթիրյանը:

Նշենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը համաձայնություն է տվել որպես Կառավարության թեկնածու առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Նրա խոսքով՝ այս պահին քննարկումները խիստ նախնական փուլում են, և չի բացառվում, որ հանդիպումներ և քննարկումներ եղել կամ շարունակվում են լինել այլոց հետ:

«Հարցի հետ կապված նախնական զրույց և համաձայնություն եղել է, բայց ինչպես գիտենք, համաձայնությունը պետք է փոխադարձ լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ որոշակի գործընթացներ լինեն, այսինքն` հանդիպումներ տարբեր ձևաչափերում, հնչեցվեն հարց ու պատասխաններ, ներկայացվեն դիրքորոշումներ, որոնց հստակեցումից հետո, ով իրավասու է Սահմանադրությամբ թեկնածու առաջադրելու, իր որոշումը կկայացնի, որին կհաջորդի Ազգային ժողովում համապատասխան հարցի քննարկումը և քվեարկությունը»,-պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբեր ամսին Էդգար Շաթիրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել էր որպես հանձնաժողովի նախագահ, սակայն երբ, նա իր պաշտոնավարումը աննպատակահարմար գտավ և հեռացավ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվեց ընդդիմադիր ուժի՝ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը:

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր հանդիպում կունենա ՍԴ դատավորի` Կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ