«Հապա տեսեք՝ ինչ խելահեղություն է»․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն գովազդող հսկայական գովազդային վահանակի լուսանկարը (լուսանկարներ)

11:38 • 25.08.20

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, չնայած ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ ամուսնական խնդիրներին և ստեղծված ընտանեկան ճգնաժամին, շարունակում է աշխատել իր նախագծերի վրա, գրում է Daily Mail-ը։

Երկուշաբթի իրապատում շոուի աստղը երկրպագուներին ցուցադրել է Լոս Անջելես քաղաքի Սանսեթ ծառուղի փողոցում տեղակայված իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն գովազդող հսկայական գովազդային վահանակը։

«Շուտով։ Սա իմ ամենասիրած հավաքածուներից մեկն է»,- Instagram-ում ներքնազգեստի իր նոր հավաքածուի գովազդի համար արված ֆոտոշարին կից գրել է ամերիկահայ աստղը։

Հրապարակելով նաև Սանսեթ ծառուղում գտնվող Andaz հյուրանոցի վրա փակցված գովազդային վահանակը՝ նա գրել է․ «Հապա տեսեք, թե ինչ խելահեղություն է»։

KKW Beauty-ի հիմնադիրը վերջերս իր ամուսնությունը փրկելու նպատակով Դոմինիկյան Հանրապետությունում ընտանեկան հանգստի էր մեկնել 43-ամյա Քանյե Ուեսթի հետ։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ու ամուսնու հարաբերությունները սրվել էին Քանյե Ուեսթի՝ Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքի ժամանակ արած բազմաթիվ սկանդալային հայտարարություններից հետո։

Ավելի ուշ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։

Billboard babe: Kim Kardashian put her signature curves on display Monday over Sunset Strip in West Hollywood, as she modeled a sizzling new SKIMS collection on a massive billboardServing body: The 39-year-old showed off her taut midriff in a grey crop top, paired with a matching grey g-stringStatuesque display: She posed in front of a large modern reproduction of a classic white Greek statue, also featuring ample curvesComing soon: Kim captioned the photo shoot on Instagram: 'Coming Soon: SKIMS SKIMS SKIMS ¿ This is one of my favorite collections!'