Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1429-ի, գրանցվել է մահվան նոր դեպք
Վրաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1429-ի, հայտնում է sputnik-georgia.ru կայքը՝ հղում տալով երկրում Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնին։
Կորոնավիրուսից մահացել է ևս մի մարդ: Երկրում համավարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 19 է։
18-րդ զոհը եղել է 87-ամյա մի կին։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կլինիկաներից դուրս է գրվել 13 հիվանդ, համավարակի սկզբից կորոնավիրուսից ապաքինվել է ընդհանուր 1 150 մարդ։
Կարանտինի մեջ է գտնվում 7005 մարդ, բժիշկների հսկության տակ՝ 255-ը։
Բուժման համար այլ երկրներից Վրաստան է տեղափոխվել 41 հիվանդ։ Այստեղ վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 23 818 450 վարակակիր, որից 817 090-ը մահացել է։
Վիճակագրության համաձայն՝ վարակակիրների ու զոհերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է:
Ամենաշատ վարակակիրների թվով հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան։ Տասնյակի մեջ են մտնում Պերուն, Մեքսիկան, Կոլումբիան, Իսպանիան, Չիլին։
Հայաստանն այժմ աշխարհում վարակակիրների թվով զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը։










