ԱՄՆ Սպիտակ տան մոտակայքում բախումներ են եղել Black Lives Matter շարժման մասնակիցների և ոստիկանների միջև (լուսանկարներ, տեսանյութեր)

14:54 • 30.08.20

ԱՄՆ Սպիտակ տան մոտակայքում շաբաթ երեկոյան Black Lives Matter (Սևամորթների կյանքը նշանակություն ունի) ցույցեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև կրկին խոշոր բախումներ են եղել, հայտնում է Daily Mail պարբերականը։ 

Հայտնի է, որ ցուցարարները իրենց բողոքն են բարձրացրել ոստիկանության կողմից ցուցաբերվող դաժանության և ռասսայական խտրականության դեմ՝ վանկարկելով «ոչ ոստիկաններին, ոչ ԿԿԿ-ին(Կու-կլուքս-կլան ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպություն), ոչ ֆաշիստներին» արտահայտությունները։

Նշվում է, որ ոստիկանները կեսգիշերին փորձել են արցունքաբեր գազի միջոցով ցրել ցուցարարներին։ Փորթլենդ նահանգում էլ շարժման մասնակիցների և Թրամփի աջակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով է մի մարդ զոհվել։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում սևամորթների նկատմամն ռասսայական խտրականության և ոստիկանական դաժան գործողությունների դեմ իրականացվող բողոքի ցույցերը ու զանգվածային անկարգությունները սկսվել են մայիսին ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

Որոշակի դադարից հետո մարդկանց զայրույթը կրկին գլուխ է բարձրացել․ այս անգամ՝ Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին առանձնակի դաժանությամբ հրազենային վիրավորում հասցնելուց հետո։ 

KENOSHA, WISCONSIN: Law enforcement officers are seen standing guard as several people were arrested after the start of a city-wide curfew outside of the Kenosha County Courthouse on Saturday

PORTLAND, OREGON: A man was shot and killed in Portland on Saturday night amid deadly clashes between Trump fans and BLM activists

WASHINGTON, DC: Chaos erupted outside the White House on Saturday after police officers in riot gear deployed tear gas canisters and fired rubber bullets at protesters as it they moved to disperse crowds

 

ԱՄՆ Սպիտակ տան մոտակայքում բախումներ են եղել Black Lives Matter շարժման մասնակիցների և ոստիկանների միջև (լուսանկարներ, տեսանյութեր)