Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել. ТАСС

00:47 • 02.09.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 263 059 դեպք է գրանցվել, որից 641-ը՝ վերջին մեկ օրում: 215 383 վարակակիր ապաքինվել է, 4844-ը՝ մահացել: