Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին (լուսանկարներ)

09:26 • 09.09.20

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։

39-ամյա Քարդաշյանի խոսքով՝ իրենց ընտանիքը դժվարին որոշում է կայացրել՝ հրաժեշտ տալ Keeping Up With The Kardashians իրապատում շոուին։

Նա երկրպագուներին շնորհակալություն է հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։

«Մենք միշտ կփայփայենք մեզ մնացած հրաշալի հուշերն ու այն բազմաթիվ մարդկանց, որոնց հանդիպել ենք մեր ճանապարհին»,- նշել է իրպատում շոուի աստղը։

«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես առհավետ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- գրել է աստղը:

Քարդաշյանը նաև նշել է, որ վերջին եթերաշրջանը հեռարձակվելու է 2021 թվականի սկզբին։

Նշենք, որ Keeping Up with the Kardashians իրապատում շոուի պրեմիերան կայացել է 2007 թվականի հոկտեմբերին։

Shock announcement: Kim Kardashian revealed her family has made the 'difficult decision' to end Keeping Up With The KardashiansWhere it all began: Above is a picture of the first viewing party for Keeping Up with the Kardashians way back in 2007 ahead of it airing on E! for the first timeFamily statement: After Kim Kardashian posted, her family members quickly followed suit with a similar statement signed from the whole gangPoor turn out: In April this year, it was reported that viewership had sunk to 871,000 viewers, making that episode the 4th lowest rated episode everFamous: The show has certainly had a boost from the appearance of her husband Kanye WestThank you and goodnight! It will be interesting to see if the famous family find a new TV home for their shenanigans

 

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին (լուսանկարներ)