Մոտ 40 000 դոլար. ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Թրամփի ստորագրությամբ Աստվածաշունչը (լուսանկրներ)

16:58 • 09.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությամբ Աստվածաշունչը վաճառքի է հանվել գրեթե 40 հազար դոլարով, հաղորդում է TMZ-ն։

Նշվում է, որ հունիսի սկզբին Թրամփի ստորագրած Աստվածաշունչը վաճառվում է Moments in Time առցանց խանութում։ Հայտնի անձանց ստորագրություններով տարբեր իրերի վաճառքի և գնման ծառայությունների մատուցմմաբ զբաղվող խանութում Թրամփի ստորագրած Աստվածաշնչի գինը  37,5 հազար դոլար է:

Անցյալ տարի մի քանի ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ նրա ստորագրությամբ Աստվածաշունչն eBay առցանց խանութում վաճառվում է 325 դոլարով, սակայն ավելի ուշ փորձագետները հայտարարել էին, որ ստորագրությունը կեղծված է:

Հիշեցնենք, որ  հունիսին երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված անկարգությունների օրերին Թրամփը թիկնապահների և լրագրողների ուղեկցությամբ Աստվածաշունչը ձեռքին այցելել էր Սուրբ Հովհաննես եկեղեցի, որն ավերվել էր անկարգությունների ընթացքում։ 

Աջ ձեռքում պահելով Աստվածաշունչը՝ Թրամփը մոտեցել էր շենքին, բարձրացրել այն` ասելով․ «Աստված սեր է»։

Surprise: No One Is Impressed by Trump's Tough-Guy Church Photo Op | Vanity  FairHe wears the armor of God': evangelicals hail Trump's church photo op | US  news | The GuardianTrump autographed Bible sells for $325 - al.comBible signed by Trump fetches $325 on eBay | Fox News