Դաղստանում հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ հանգստացնող դեղամիջոց ընդունելուց հետո

23:53 • 09.09.20

Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Դաղստանում քննչական մարմինները ստուգումներ են իրականացնում սեփական հարսանիքի ժամանակ հանգստացնող դեղամիջոցի ընդունումից հետո մահացած կնոջ գործով:

Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի՝ հանրապետության գծով քննչական վարչությունից:

Նախնական տվյալներով՝ Մուրգուկ գյուղում իր իսկ հարսանիքի օրը մահացել է 23-ամյա հարսնացուն, որը չափից շատ է հուզվել և հանգստանալու համար դեղատնից դեղ է գնել: Այն ընդունելուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է:

Մահվան պատճառը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: