114 տարեկան. Նիդեռլանդներում մահացել է երկրի ամենատարեց կինը
Նիդեռլանդական Ուտրեխտ քաղաքի ծերանոցներից մեկում 114 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց կինը, գրում է NOS-ը։
«Մահացել է Նիդեռլանդների ամենատարեց կինը՝ 114-ամյա Էնն Բրազ Լեյթերը, որն Ուտրեխտի ծերանոցներից մեկում է ապրել»,- ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը մանրամասնում է, որ մահվանից առաջ նա հասցրել է տեսնվել 80-ամյա դուստրերից մեկի հետ։ Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծերանոցների այցելուների թիվն այժմ սահմանափակ է։
Էնն Բրազ Լեյթերը ծնվել է 1906 թվականի հուլիսի 16-ին։ 80 տարի առաջ նա կորցրել է ամուսնուն:
Նշվում է, որ 106 տարեկանում կինը դստեր հետ հարցազրույց էր տվել նիդեռլանդական հեռուստաալիքներից մեկին, որից ընթացքում նրա դուստրը պատմել էր, որ միասին պարով են զբաղվում և հաճախ են գնումներ կատարելու գնում։










