Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը

14:36 • 21.09.20

Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամային պայմաններից դուրս գալու համար Միքելանջելոյի գլուխգործոցներից մեկը վաճառելու տարբերակը, գրում  է Daily Mail պարբերականը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Taddei Tondo մարմարե խորաքանդակի մասին է, որը փորձագետները 2017 թվականին մոտ 100 000 միլիոն եվրո են գնահատել:

Հայտնի է, որ 515-ամյա այս գլուխգործոցը Թագավորական ակադեմիային է փոխանցվել դեռևս 1829 թվականին. սա Միքելանջելոյի քանդակներից միակն է, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում: 

Նշվում է, որ այժմ ակադեմիայի որոշ աշխատակիցներ կարծում են, որ ֆինանսական ճգնաժամից, անձնակազմի խոշոր կրճատումներից խուսափելու միակ տարբերակը այս աշխատանքը վաճառելն է:

Սակայն հայտնի է, որ նման գաղափարը ակադեմիայի ղեկավար Ռեբեկա Սոլթերը սարսափելի է համարել, իսկ մամուլի քարտուղարը, իր հերթին, հայտնել է, որ քանդակը վաճառելու որևէ մտադրություն չունեն: 

 

Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում քննարկվում է Միքելանջելոյի քանդակը վաճառելու հարցը