21-րդ դար, Հայաստան. պատգամներից՝ իրականություն․ Արմեն Գևորգյան
Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում։ Հոդվածում Արմեն Գևորգյանը ներկայացնում է իր դիտարկումները, ինչպես նաև հարցեր առաջ քաշում, թե որքանով է իրատեսական այս ռազմավարությունը 21-րդ դարի արագ փոփոխվող աշխարհում։ Հոդվածը կարող եք կարդալ ստորև:
Անկախության 29-րդ տարեդարձի օրը մենք լսեցինք վարչապետի պատգամները, թե ի՜նչ արդյունքների մենք պետք է հասնենք 30 տարի հետո։ Միջին և ավագ տարիքի սերունդները հիշում են դեռ Իլյիչի պատգամները։ Վարչապետի խոսքը հիշեցնում էր Իլյիչի հենց այդ պատգամները, որոնք, ի դեպ, չդարձան իրականություն։ Կար հին սովետական անեկդոտ՝ «դեպի սոցիալիզմ ճանապարհին ոչ ոք չի խոստացել Ձեզ կերակրել»։
Բուն հրապարակային ներկայացման ձևաչափը, սակայն, հիշեցնում էր Սթիվ Ջոբսի պրեզենտացիաները։ Ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային կորպորացիաների ղեկավարների պրեզենտացիաները վերջանում են իրական արդյունքներով և իրական ձեռքբերումներով։ Միլիոնավոր մարդիկ օգտվում են այդ ձեռքբերումներից, կորպորացիաները ստանում են միլիարդների հասնող եկամուտներ, դրանք հետո ներդրվում են նորարարությունների մեջ, իսկ պետությունները ստանում են մեծ հարկային մուտքեր և նոր աշխատատեղեր։ Սա՝ ի միջի այլոց։ Իսկ ի՞նչ է մեզ սպասում այս պրեզենտացիայից հետո։
Մի քանի ընդհանրական դիտարկում
1. Ինչպե՞ս է ընտրվել պատմական ժամանակահատվածը՝ 30 տարին։ Մի՞թե այն պարզ պատճառով, որ 2050-ը կլոր թիվ է, կամ՝ գեղեցիկ տարեթիվ։ Ժամանակակից պլանավորման մեջ, այդ թվում՝ ռազմավարական, ընդունված չէ առաջնորդվել ժամանակի երկար հատվածներով՝ տասնամյակներով, էլ չասած՝ ավելի երկարատև փուլերով։ Դա պայմանավորված է նրանով, որ գլոբալիզացիայի ժամանակակից պրոցեսները, նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ որոշումների կայացման արագությունը շատ սրընթաց են փոխում ստանդարտները և զարգացման առաջնահերթությունները։ Աշխարհը և պրոցեսները դառնում են նվազ կանխատեսելի։ Փոխվում է խնդիրների արդիականությունը։ Բացի այդ, հասարակական զարգացման ընթացիկ միտումները ենթադրում են, որ ժամանակակից սերունդները հակված են զարգացման արդյունքներից օգտվել այսօր, այս պահին՝ ապրել բարեկեցության և բարօրության մեջ, չմոռանալով, իհարկե, ստեղծել պայմաններ՝ ձեռքբերածի պահպանման և բազմապատկման համար։
Վարչապետի պատգամներից շատերը հնչել են դեռևս 2019-ի օգոստոսին՝ Ստեփանակերտի հայտնի հանրահավաքի ժամանակ։ Այդ հանրահավաքային ելույթի ժամանակ վարչապետը շեշտը դնում էր նաև կրթության, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի հաջողությունների վրա։ Այն ժամանակ էլ նա ասում էր. «Պետք է նաև արձանագրել, որ չնայած մենք այս նպատակների համապարփակ իրականացումը տեսնում ենք մինչև 2050 թվականը, դա ամենևին չի նշանակում, թե նպատակների մի մասը չի կարող իրագործվել շատ ավելի վաղ։ Դա չի նշանակում, թե մենք մինչև 2050 թվականը պետք է նստենք և սպասենք։ Մենք այդ նպատակների իրագործման վրա աշխատում ենք այսօրվանից»։
Երբ նա ասում էր այս խոսքերը, չէր պատկերացնում, որ մի 6-8 ամիս հետո աշխարհին կպատուհասի կորոնավիրուսը, որը կփոխի մեր պատկերացումները առողջապահական համակարգի իրական վիճակի մասին, որ տեղի կունենա կրթական համակարգի կոլապս, և կլինեն իրական տնտեսական դժվարություններ։
2. Ո՞վ և ինչպե՞ս է որոշել 2050-ի առաջնահերթություններն ու տեսլականը
Հանրային տեղեկատվական դաշտում ես չեմ նկատել կամ լսել, որ աշխատում է պրոֆեսիոնալ մասնագետների խումբ, որ նախարարություններն ու գերատեսչությունները կատարում են նախապատրաստական և վերլուծական աշխատանք, որ ներգրավում են հեղինակավոր մասնագետների (արտասահմանյան կամ տեղական)։ Չեմ նկատել, որ ինչ-որ միջազգային հեղինակավոր կառույց դրամաշնորհ հատկացրած լիներ՝ նման կոնցեպցիայի կամ փաստաթղթերի մշակման համար։ Ցանկացած թվի հետևում պետք է լինի հաշվարկ և հիմնավորում։ Օրինակ՝ ինչո՞ւ բնակչությունը պիտի դառնա 5 մլն, ո՞ր ռեսուրսների և ո՞ր պոտենցիալի հաշվին։ Պատրա՞ստ է արդյոք մեր երկիրը տարեկան 15 մլն տուրիստի ընդունմանը։ Ի՞նչ է պետք անել այդ թվի սպասարկման համար՝ օդանավակայանային հզորություններ և ցամաքային անցակետերի թողունակություն, հյուրանոցների թիվ և սպասարկման ծառայությունների հզորություններ և այլն։
Կրկին վերադառնանք վարչապետի 2019 թվականի ստեփանակերտյան ելույթին. «Ուզում եմ ընդգծել, որ սա մեր ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն դեռ պետք է հղկվի հավելյալ քննարկումների արդյունքում։ Նույնքան կարևոր է ձևակերպել և ունենալ այս նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ՝ այն կոնկրետ քայլերը, որոնք կառավարության ծրագիրը պետք է վերածեն մեգանպատակների գործնական իրագործման»։
Այդ ելույթից անցել է մեկ տարի և մենք առայժմ ստացել են միայն ազգային անվտանգության բավական վիճահարույց հայեցակարգ. ոչինչ ավելին։
Փաստացի՝ մենք ընդամենը գործ ունենք վարչապետի կամ նրա մերձավոր շրջապատի պետության հեռանկարի մասին ազատ պատկերացումների հետ։ Կա՞ արդյոք համազգային կոնսենսուս այս առաջնահերթությունների շուրջ։
Իմ որոշ գործընկերներ վարչապետի ելույթից հետո հիշել էին Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած Հայաստան-2020 ծրագիրը։ Դա ոչ միայն ծրագիր էր, այլև՝ պլատֆորմ՝ Հայաստանի և սփյուռքի ինտելեկտուալ ներուժի համագործակցության և համախմբման նոր ձևաչափ։ Համախմբման և կոնսենսուսի հասնելու նման ձգտում հիմա չկա, քանի որ վարչապետի պատգամներն ունեին քարոզչական էություն և փիառ նշանակություն։
3. Հնարավոր չէ ապագան կառուցել մշտական բացասականի վրա։ Վարչապետի վերջին ուղերձը Անկախության օրվան նման էր «սև պատվոգրի»։ Չի կարելի ջնջել պատմությունը. որպես կանոն՝ նույնը կրկնվում է այդպես անողների հետ։ Տեսեք, նույն ստեփանակերտյան ելույթում վարչապետը հիշում էր հայկական կապիտալի մասին, որը տեղ է գտել Հայաստանում՝ զանազան նախագծերի տեսքով, որոնք էլ դարձել են մեր նորանկախ պետության այցեքարտերը գոյության 27 տարիների ընթացքում։ Իսկ ի՞նչ կարող է առաջարկել գործող վարչապետն իր պաշտոնավարման 2.5 տարիներից հետո՝ որպես այցեքարտ։ Նա և իր նեղ թիմը համառորեն անում են ամեն ինչ, որպեսզի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը մարդկանց հիշողության մեջ մնա որպես.
- գաղտնի որոշմամբ բարձրագույն պաշտոնյաներին վճարվող պարգևավճարներ
- 1000–ը գերազանցող կորոնավիրուսի զոհեր
- Հայաստանի պատմության մեջ ամենաերկար Արտակարգ դրությունը
- տուգանված քաղաքացիների աներևակայելի մեծ թիվ
- անկախ պետականության ընթացքում բնակչության համար ուղիղ հարկերի ամենանշանակալից բարձրացումը
- կառավարություն, որը խաբել է մեքենա գնող ԵԱՏՄ-ի քաղաքացիներին
- հանրային հարաբերություններում բարոյական նորմերի կտրուկ անկում
- իր լեգիտիմությամբ և կազմով ամենավիճելի ՍԴ ձևավորում և այլն
Ինչ կարելի է անել
Ես օրինակ կառաջարկեի պատրաստել փաստաթուղթ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Մոդեռնիազացիայի հռչակագիր-քաղաքական համերաշխության մանիֆեստ»։
Այս փաստաթուղթը պետք է ունենա այն անկյունաքարային նշանակությունը, ինչն ունեցել է Անկախության հռչակագիրը՝ 1990 թվականին։ Առաջին հռչակագիրը դրել է անկախ պետականության կառուցման հիմքերը, իսկ նորը պետք է ձևակերպի, թե ինչպիսին պետք է լինի պետությունը 21-րդ դարում։
1990 թվականի անկախության հռչակագրից հետո տեղի է ունեցել պատմական մեծ իրադարձություն. ձևավորվել է ևս մեկ հայկական պետություն՝ Արցախը։ Ավելի գործնական և ավելի անմիջական է դարձել սփյուռքի մասնակցությունը պետության կյանքում։ Ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ և մարտահրավերներ, որոնք չկային 1990 թվականին՝ հռչակագրի ընդունման պահին։ Այդ հռչակագրում ամրագրված շատ դրույթներ այդպես էլ մնացին թղթի վրա։ Պետությունն անցավ զգալի ճանապարհ, պետության մեջ տեղի ունեցան քաղաքական և այլ գործընթացներ, որոնք կարիք ունեն վերաիմաստավորման։
Պետք է տալ գնահատականներ և եզրագիծ քաշել։ Պայմանականորեն ասած՝ 2020-ի հռչակագիրն ինչ-որ իմաստով պետք է դառնա «նոր կտակարան» գործող և ապագա քաղաքական էլիտաների համար. թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից Հայաստանը, և դրա համար խաղի ինչ կանոններ են դրվելու։ Կոնսենսուսը պետք է լինի հետևյալի շուրջ. գլոբալ նպատակները պետք է լինեն ընդհանուր, դրանց հասնելու ճանապարհները կարող են լինել տարբեր, և հենց դա է լինելու քաղաքական, հասարակական և այլ միավորների բազմակարծության ներկապնակի առանցքում։
Պետք է գալ մի կարևոր հանգրվանի, որտեղ լինի պետության և ազգի առաջ կանգնած ռազմավարական մարտահրավերների միասնական գիտակցումը։
Դրանց թվին ես կդասեի.
1. Ավանդականի և առաջադիմականի օպտիմալ համադրումը՝ հայի սոցիալիզացիայի տարածքի ընդլայնման արդյունքում, երբ նա դուրս է գալիս ընտանեկան-տոհմական (կլանային) հարաբերություններից։
2. Հայկական անհատականության և քաղաքակիրթ պետության հիմքերի առավելագույն համատեղելիության անհրաժեշտությունը։
3. Նոր էլիտայի անհրաժեշտությունը, որը կիրականացնի կարևորագույն բարեփոխումները և մոդեռնիզացիան, այդ թվում՝ գիտակից առաջնորդության միջոցով։
4. Ավտոկրատիա՞, թե՞ դեմոկրատիա՝ ստիպված, բայց անհրաժեշտ ընտրությունը
5. Անկախության անքակտելի հիմքերի ապահովման, ներքին կայունության ապահովման և մարդու իրավունքների և ազատությունների ապահովման համար նոր մեխանիզմների և ինստիտուտների ներդնումը։
6. Զարգացման և մոդեռնիզացիայի նոր օրակարգը․ պետք է գիծ քաշվի և ցույց տրվի, թե ինչն է ամենից շատ անընդունելի և մերժելի և ըստ այդմ՝ խստորեն դատապարտելի.
- Մարդու կյանքի հանդեպ ոտնձգությունը
- Իշխանության արդար ձևավորման պրոցեսի խոչընդոտումը (ընտրությունների լեգիտիմություն)
- Իշխանության չարաշահումը, կոռուպցիան, պրոտեկցիոնիզմը
- Անկողմնակալ, անկախ արդարադատության սկզբունքների խախտումը
- Իշխանության և բիզնեսի, իշխանության և կրիմինալի սերտաճումը
- Տեռորի և բռնության միջոցով քաղաքական հարցերի լուծումը
Արդյունքում մենք պետք է ունենանք 21-րդ դարին հարիր մրցակցային ազգ-պետություն, որին բնորոշ են.
• Տոլերանտ-առաջադեմ հասարակություն
• Առաջադիմական-ստեղծարար կառավարչական էլիտա
• Իրազեկ և հեղինակություն ունեցող իշխանություն
• Լիբերալ տնտեսություն
• Կազմակերպված պետական համակարգ և անվտանգ միջավայր
• Միջազգային հարաբերություններում ազնիվ և հետևողական գործընկերություն:
Լինեմ անկեղծ. երբեմն գրելիս մտածում եմ՝ ինչո՞ւ եմ սա անում, ու՞մ է սա պետք։ Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, կյանքի ու մահվան խնդիր են լուծում, չեն կարողանում հասնել իրենց երազանքներին ու նպատակներին։ Դժվար է լրջորեն խորհել հեռանկարային խնդիրների մասին, երբ իրական են պատերազմի վտանգը և հարևանների հետ ոչ կառուցողական հարաբերությունները։ Մյուս կողմից էլ՝ շատերին էլ դա հետաքրքիր չէ, որովհետև իրենք իրենց կյանքը դասավորել են, պատկերացնում են իրենց բարեկեցիկ ապագան։
Ոմանք ուզում են լինել օգտակար, բայց տարբեր պատճառներով չեն անում կարևոր քայլը։ Չեն անում այդ առաջին քայլը նաև այն պատճառով, որ ստեղծված իրականության պայմաններում իշխանություններից բանական և խոհեմ արձագանք սպասելի չէ։ Հոգու խորքում գերադասում են հարաբերական կոմֆորտը և անդորրը՝ ներկա իշխանությունների կամ նրանց «հեղափոխական արդարադատության» հետ գործ ունենալուց։ Բայց պետք է ուժ գտնել մեր մեջ և դուրս գալ այս սարդոստայնից, մեր ժողովրդի պատմության այս փակ շրջանից, որը թույլ չի տալիս մեզ զարգանալ և նորացվել և հրաժեշտ տալ 20-րդ դարին։
Վստահ եմ, որ սփյուռքի մեր լուսավոր, ինտելեկտուալ շրջանակների մոտ (խոշոր գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ, կրոնական գործիչներ…) մտածմունք կա, որ մենք հիմա՝ այստեղ կորցնում ենք ապագան։ Բայց նրանք ունեն կարևոր պատմական դեր. oգնել հայաստանյան նույնատիպ շրջանակներին` գիտակցել, որ պետք է մի կողմ դնել բոլոր հավակնություններն ու նախկին վիրավորվածությունը և մոբիլիզացնել երկրի բոլոր սերունդների ողջ կառավարչական և ինտելեկտուալ պոտենցիալը, հստակեցնել համազգային խնդիրների և մարտահրավերների առաջնահերթությունները, վեր դասել դրանք մասնավոր-կորպորատիվ, նեղ քաղաքական և անձնական շահերից։
Հենց այս մտորումներով կոչ եմ անում բոլորին վերջապես բացել 21-րդ դարի դռները։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան

ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան

Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն

Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ

Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին

Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան

Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան

Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը

Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն

Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան

Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան

Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին

Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան

Երիտասարդներն ակցիա են իրականացրել մետրոյում

Հաագայի Խաղաղության պալատում բացվեց հայկական խաչքար․ Նիկոլ Փաշինյան

Վթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա, կան տուժածներ

Հայ-ադրբեջանական պատերազմ կլինի, եթե ՌԴ-ն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում․ Հայկ Խալաթյան

Ծեծկռտուք ու լարված իրավիճակ. ոստիկաները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

Փողոցում նվազագույնը 50-60 հազար մարդը բավարար է անցնցում իշխանափոխության համար. Արծվիկ Մինասյան

Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին

Նիկոլի ասածը հետևյալն է՝ եթե Ալիևը «պապայի արև» երդվի, որ Արցախի անվտանգության երաշխիք կտա, մենք համաձայն ենք․ Նաիրա Զոհրաբյան

Ով պետք է հողերը շուտ տար, մեր դիսկուրսը շարունակ դրա մասին է. Տաթևիկ Հայրապետյան

Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետներ

ՀՅԴ–ականներն ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան պատին փակցրել են 44–օրյա պատերազմի զոհերի անունները

Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում

Լարված իրավիճակ Հրազդան մարզադաշտի մոտ․ քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև

«Թուրք». քաղաքացիները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով

ՀՀ քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է․ Մելքոնյան

Ագնեսա Խամոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է

Իրարանցում ԱԺ֊ի միջանցքում. ընդդիմադիրներն ու իշխանականները վիճաբանել են

Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը

Քաղաքական ուժերը Փաշինյանի վարչապետությամբ այլևս ընտրությունների չեն գնա. Արտակ Զաքարյան

Քայլերթի մասնակիցը Արցախի դրոշը փակցրեց արագաչափի վրա

Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ-ական 2 երիտասարդի

Քննիչը հրաժարվում է զոհերի ծնողների հետ քննչական գործողություն իրականացնել․ փաստաբան

Վիզներս ծռել ու հայրենիքը թշնամուն զիջել չե´նք կարող. ՀՅԴ-ականները ԵՊՀ-ում են

Ընդհարում` ոստիկանության ու ցուցարարների միջև

Երևանը համոզում է Արցախին` չգնալ ՌԴ-ին միանալու հանրաքվեի, սպառնալով կտրել ֆինանսավորումը․Գասպարյան

Անջատի՜ հեռախոսդ, թե չէ կվերցնեմ. Արթուր Վանեցյանի որդին՝ ոստիկանական մեքենայում

Որովհետև Հայաստանում խոսքի ազատություն չկա. «Անտարես»-ի տնօրենը իրեն ծեծի ենթարկելու մասին
-
21:06 • 19.05.22 Ուկրաինայի գոնե արևելքը գրավելու համար ռուսներին կես միլիոնանոց զորախումբ է պետք, հիմա 100 հազար է մասնակցում․ Կոնստանտին Տեր-Նակալյան
-
21:07 • 18.05.22 ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան
-
13:59 • 18.05.22 Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, հրավիրել են շտապօգնություն
-
11:15 • 18.05.22 Ոստիկանները բռնի ուժ են կիրառել Արծվիկ Մինասյանի նկատմամբ
-
15:16 • 17.05.22 Փակ շուկայի դիմացի մայթից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին
-
21:11 • 16.05.22 Սա ժողովրդի շարժում չէ, ժողովրդի պայքար չէ, իշխանության գալու պայքար է․ Մեսրոպ Առաքելյան
-
21:11 • 16.05.22 Մարուքյանի դեսպան նշանակվելն ընդունվեց խանդավառությամբ,ասում էին՝ գոնե խելքը գլխին մարդ կա․ Անի Սամսոնյան
-
18:49 • 16.05.22 Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը
-
13:27 • 16.05.22 Ոստիկանների խումբը ուժի կիրառմամբ բերման է ենթարկում քաղաքացուն
-
21:08 • 13.05.22 Պուտինը վախենում է ներքին ընդվզումներից և չի գնում մոբիլիզացիայի, թեև դրա կարիքը վաղուց կա․ Կարեն Վրթանեսյան
-
20:37 • 13.05.22 Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան
-
19:50 • 13.05.22 Տուրք մի տվեք ձեր նախարարների և պաշտոնյաների սպառնալիքներին․ Ի․ Սաղաթելյանը՝ հանրային ծառայողներին
-
21:05 • 12.05.22 Եկեղեցին չպետք է լինի կամակատար, իշխանությունը պահանջում է, որ եկեղեցին լուռ մնա. Արքեպիսկոպոս Աջապահյան
-
14:39 • 12.05.22 Երիտասարդներն ակցիա են իրականացրել մետրոյում
-
16:50 • 11.05.22 Հաագայի Խաղաղության պալատում բացվեց հայկական խաչքար․ Նիկոլ Փաշինյան
-
12:26 • 11.05.22 Վթար Երևանում. միմյանց են բախվել 5 մեքենա, կան տուժածներ
-
21:07 • 10.05.22 Հայ-ադրբեջանական պատերազմ կլինի, եթե ՌԴ-ն ակնհայտ ռազմական պարտություն կրի Ուկրաինայում․ Հայկ Խալաթյան
-
15:04 • 10.05.22 Ծեծկռտուք ու լարված իրավիճակ. ոստիկաները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
-
21:13 • 09.05.22 Փողոցում նվազագույնը 50-60 հազար մարդը բավարար է անցնցում իշխանափոխության համար. Արծվիկ Մինասյան
-
12:45 • 09.05.22 Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հերոսների հիշատակին
-
11:08 • 07.05.22 Նիկոլի ասածը հետևյալն է՝ եթե Ալիևը «պապայի արև» երդվի, որ Արցախի անվտանգության երաշխիք կտա, մենք համաձայն ենք․ Նաիրա Զոհրաբյան
-
21:05 • 06.05.22 Ով պետք է հողերը շուտ տար, մեր դիսկուրսը շարունակ դրա մասին է. Տաթևիկ Հայրապետյան
-
18:04 • 06.05.22 Հայաստանում կկառուցվի եվրոպական ստանդարտներին համապատասխան «խելացի տուն». «Ռաֆֆայել» շինարարական ընկերությունը Հայաստան է հրավիրել դիզայներների և ճարտարապետներ
-
19:13 • 05.05.22 ՀՅԴ–ականներն ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատան պատին փակցրել են 44–օրյա պատերազմի զոհերի անունները
-
14:07 • 05.05.22 Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում
-
13:04 • 05.05.22 Լարված իրավիճակ Հրազդան մարզադաշտի մոտ․ քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև
-
23:00 • 04.05.22 «Թուրք». քաղաքացիները դերասան Սոս Ջանիբեկյանին ուղեկցել են վիրավորանքներով
-
21:59 • 04.05.22 ՀՀ քաղաքական թթվածինը վերջանում է, մանևրելու միակ նախադրյալը այս իշխանության հեռացումն է․ Մելքոնյան
-
18:33 • 04.05.22 Ագնեսա Խամոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է
-
17:48 • 04.05.22 Իրարանցում ԱԺ֊ի միջանցքում. ընդդիմադիրներն ու իշխանականները վիճաբանել են
-
17:24 • 04.05.22 Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք, հենց ասացի, որ բացահայտում է հնչելու, փախան․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ից հեռացող ընդդիմությանը
-
21:50 • 02.05.22 Քաղաքական ուժերը Փաշինյանի վարչապետությամբ այլևս ընտրությունների չեն գնա. Արտակ Զաքարյան
-
16:28 • 29.04.22 Քայլերթի մասնակիցը Արցախի դրոշը փակցրեց արագաչափի վրա
-
14:02 • 29.04.22 Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ՀՅԴ-ական 2 երիտասարդի
-
13:45 • 29.04.22 Քննիչը հրաժարվում է զոհերի ծնողների հետ քննչական գործողություն իրականացնել․ փաստաբան
-
13:10 • 29.04.22 Վիզներս ծռել ու հայրենիքը թշնամուն զիջել չե´նք կարող. ՀՅԴ-ականները ԵՊՀ-ում են
-
22:52 • 28.04.22 Ընդհարում` ոստիկանության ու ցուցարարների միջև
-
21:35 • 28.04.22 Երևանը համոզում է Արցախին` չգնալ ՌԴ-ին միանալու հանրաքվեի, սպառնալով կտրել ֆինանսավորումը․Գասպարյան
-
15:46 • 28.04.22 Անջատի՜ հեռախոսդ, թե չէ կվերցնեմ. Արթուր Վանեցյանի որդին՝ ոստիկանական մեքենայում
-
23:41 • 27.04.22 Որովհետև Հայաստանում խոսքի ազատություն չկա. «Անտարես»-ի տնօրենը իրեն ծեծի ենթարկելու մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 12:08 • 19/05 Արմավիրում հայրը ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տեղափոխելիս ենթարվել է վթարի․ Shamshyan.com (լուսանկարներ) Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում»,-գրում է կայքը։
-
Քաղաքականություն 15:42 • 19/05 Bloomberg-ը նշել է 3 պաշտոնյայի, որոնք թույլ չեն տալիս դադարեցնել ուկրաինական պատերազմը «Վարչապետ Բորիս Ջոնսոնը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը Ուկրաինայի հակամարտության միջոցով»,- ասվում է հրատարակության մեջ։
-
Իրադարձային 09:55 • 19/05 Ավանի թաղապետը ստիպել է աշխատանքից ազատման դիմում գրեմ․ 44-օրյա պատերազմում զոհված կամավորականի այրի Ավան վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը և տեղակալ Արսեն Հովհաննիսյանն ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրուն՝ Լիաննա Աղաջանյանին։
-
Քաղաքականություն 00:11 • 19/05 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ նախատեսված հանդիպումը, այո, չի կայացել. Արարատ Միրզոյանը` Բրյուսելում պատասխանել է լրագրողների հարցերին Կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։
-
Քաղաքականություն 14:32 • 19/05 Աննա Մկրտչյանն Արցախը փրկելուց առաջ լավ կաներ՝ հորը հորդորեր Քասախը փրկել․ Վահագն Ալեքսանյան Պատգամավորն անդրադարձավ նաև Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին, նշելով, որ ՀՀ ոստիկանների վրա «մունաթ» են գալիս․«Եթե դոuրս եք եկել ձեր ունեցվածքի համար պայքարելու, գոնե դա արեք բարեկրթության սահմաններում»։
-
Իրադարձային 08:28 • 19/05 Ոստիկանապետից պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, նա ակնհայտ խոչընդոտում է ոստիկանների աշխատանքը․ Դանիել Իոաննիսյան Ըստ այդմ, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։
-
Իրադարձային 17:03 • 19/05 Բալերոն Զելենսկին՝ Պուտինի փեսա. լրատվամիջոցներն ուշագրավ մանրամասներ են պարզել ՌԴ նախագահի ենթադրյալ դստեր մասին Իգոր Զելենսկին Բավարիայի բալետի նախկին պարող է, որն աշխատանքից դուրս է եկել 2022 թվականի ապրիլին։ Ըստ ամենայնի, նա հեռացվել է այն պատճառով, որ հրաժարվել է հրապարակայնորեն դատապարտել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար։
-
Իրադարձային 16:12 • 19/05 Կոչ եմ անում ուժը կորցրած ճանաչել աղետալի որոշումը. Արցախի ԱԺ նախագահը դիմել է Արայիկ Հարությունյանին ու կառավարությանը Հորդորում եմ ուժը կորցրած ճանաչել ԱՀ կառավարության 2021թվականի փետրվարի 26ի N149 աղետալի որոշումը։«Արցախպրես»ի հաղորդմամբ` այս մասին այսօր` մայիսի 19ին, կայացած ԱԺ հերթական լիագումար նիստի ժամանակ հայտարար
-
Քաղաքականություն 16:32 • 19/05 Մեր կառավարությունը երկրի ռազմավարական օբյեկտները հանձնե՞լ է թուրքերի կառավարման, ի՞նչ է արել, որ թրքացնում է. Լուսինե Բադալյան (տեսանյութ)․ 24news.am «Իշխանափոխության վտանգ չեմ տեսում, մեկ տարի առաջ է ընտրություն եղել և ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարել է, մեկ տարում որևէ բան չի փոխվել», այս մասին 24Newsի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պա
-
Ժամանց 11:39 • 19/05 Կաննի անզուգական խորհրդանիշը. Vogue-ը ներկայացրել է Բելուչիի ամենատպավորիչ կերպարները կինոփառատոնի կարմիր գորգին Սակայն կան հյուրեր, որոնք գրեթե ամեն տարի մասնակցում են կինոփառատոնին և արդեն դարձել են դրա անբաժանելի մասնիկն ու խորհրդանիշը: Նրանց շարքին է դասվում դերասանուհի Մոնիկա Բելուչին, որի հայտնությունը Կաննի կարմիր գորգին շատ սպասված է ու բուռն արձագանք է առաջացնում:
-
Իրադարձային 13:54 • 19/05 Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Պայմանավորվածու
-
Քաղաքականություն 12:04 • 19/05 ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում. ԱՄՆ դեսպան Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակ
-
Իրադարձային 12:13 • 19/05 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ պետդեպին կոչ անելով վերանայել Հայաստանում ԱՄՆ դեսպանի դիվանագիտական գնահատականը՝ հաշվօ առնելով նրա ձախողումները։ Հայտարարությունը ներկայացնում ե
-
Գիտություն/տեխնիկա 16:41 • 18/05 Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է 5 վայրկյանում այրել անօդաչուները Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է հինգ վայրկյանում այրել հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
-
Քաղաքականություն 15:17 • 18/05 Հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այն ճանապարհը, որն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ի ընտրությունների ժամանակ․ ԱՄՆ դեսպան Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել հայ ժողովրդին ժողովրդավարական ապագա կառուցելու գործում դեսպան Լին Թրեյսի Միացյալ Նահանգները շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված փոխգ
-
Իրադարձային 13:10 • 18/05 Շուրջ 1000 զինյալ. ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել, թե ինչպես են «Ազովստալ»-ից հանձնվում ուկրաինացի զինյալները «Մարիուպոլում ազգայնական «Ազով» ստորաբաժանման զինյալները և «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակել են հանձնվել: Անցած օրվա ընթացքում 694 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 29-ը վիրավոր», - ասել է Կոնաշենկովը:
-
Քաղաքականություն 15:45 • 18/05 Ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, շրջել թշնամանքի էջը. Ալիև Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ չորեքշաբթի կայացած հանդիպմանը։
-
Իրադարձային 17:31 • 18/05 Ներքին Բազմաբերդի 41-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել. Լուսինեն արդեն 6 երեխաների մայր է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ծննդատանը վերջին երկու տարում առաջին անգամ եռյակ է ծնվել Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի 41ամյա բնակչուհի
-
Իրավունք 20:45 • 18/05 Հիմքեր ունենք պնդելու, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնություն եղել է նաև Ոստիկանության «Գազելում»․ Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բռնության ենթարկելու դեպքով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Իոաննիսյան
-
Իրավունք 12:01 • 18/05 Արծվիկ Մինասյանի նկատմամբ ուժ կիրառելու հրապարակման հիման վրա Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել (տեսանյութ) Ոստիկանության գործողությունների վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, որտեղից փոխանցեցին, որ նյութերն ուսումնասիրվում են։
-
Իրավունք 15:44 • 13/05 Ինքնասպանություն գործած ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի 2 ծառայակիցները ձերբակալվել են․ ՔԿ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի
-
Քաղաքականություն 16:07 • 13/05 Մակրոնն ինձ առաջարկել է զիջել Ուկրաինային ինքնիշխանությունը, որպեսզի Պուտինը կարողանա փրկել իր դեմքը. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնն իրեն առաջարկել է զիջել Ուկրաինայի ինքնիշխանության մի մասը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դեմքը փրկելու համար»։ Այս մասին գրում է zn.ua-ն:
-
Իրադարձային 14:03 • 15/05 Առանց Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի այս երկրի հետ տեղի ունեցածն ամբողջական չէր լինի․ Մարիա Զախարովա ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել ու անդրադարձել Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակին։ «Համաձայնեք, առանց Եվրատեսիլում Ուկրաինայի հաղթանակի, այս երկրի հե
-
Իրադարձային 10:52 • 13/05 Ընդդիմության հավաքների գործով միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է միայնակ․ փաստաբան Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
-
Գիտություն/տեխնիկա 16:41 • 18/05 Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է 5 վայրկյանում այրել անօդաչուները Ռուսաստանը փորձարկել է մարտական լազեր, որը կարող է հինգ վայրկյանում այրել հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Նոր հորիզոններ» կրթական մարաթոնում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
-
Իրադարձային 14:50 • 13/05 Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանը «Նախագահի գործերի նախարարությունը հայտարարում է ԱՄԷ-ի ժողովրդին, արաբ և իսլամական ժողովուրդներին և ողջ աշխարհին ազգի առաջնորդ, նրա հովանավոր, պետության նախագահ Նորին Մեծություն Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան մասին: Նա մահացել է այսօր՝ մայիսի 13-ին»,- ասված է...
-
Մշակույթ 15:19 • 15/05 Եվրատեսիլ 2023-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում․ The Guardian Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինայի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիան կարող է հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելու հնարավորություն ունենալ՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրադրությունը․ գրում է The Guardianը։ «
Սպորտ
-
08:08 • 18.05.22 Ռոմայի երկրպագուն ակումբի խանութից մարզաշապիկ է գողացել
Իրադարձային
-
20:40 • 19.05.22 ԻՔՄ-ն ներկայացրել է այսօրվա հանրահավաքի մասնակիցների թիվը
Մշակույթ
-
14:26 • 18.05.22 Աստղերը՝ Կաննի կինոփառատոնի բացման կարմիր գորգին (լուսանկարներ)
Ժամանց
-
14:29 • 19.05.22 Բրիտանացի զույգը վիճակախաղով 228 մլն դոլար է շահել (լուսանկարներ)