Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

22:24 • 28.09.20

Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ կոնկրետ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել»,- ասել է Պողոսյանը:

Նա հավաստիացրել է, որ կյանքն Արցախում բնականոն հունով շարունակվում է՝ չնայած մարդիկ, զգուշավորությունից ելնելով, ապաստարաններում են:

Հիշեցնենք, որ բոլոր ուղղություններով այս պահին ընթանում են ինտենսիվ մարտեր, Ադրբեջանն ունի 36 ԱԹՍ–ի, 47 զրահատեխնիկայի և 400-ից ավելի մարդկային կորուստ։

Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ