Թուրքիայի դերն Արցախի պատերազմում կարող է նաև փոխվել ամերիկյան ճնշման տակ, եթե ՀՀ-ին հաջողվի դա անել, սակայն դրա համար ժամանակ ու ռեսուրս է պետք. Արմեն Խարազյան
ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ իրավաբան Արմեն Խարազյանի հետ Tert.am-ը զրուցել է այս օրերին ղարաբաղա–ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դրդապատճառների, հակամարտության հանդարտեցման գործում միջազգային հանրության և հայկական կողմի քաղաքականության մասին: Արմեն Խարազյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում ամենավճռական գործոնը Երևանի ու Ստեփանակերտի համերաշխ, մեթոդիկ գործողություններն են՝ ագրեսիան ետ մղելու և հակառակորդին շփման նախկին գծից դուրս հրավիրելու համար։ «Մենք հաղթում ենք, երբ միասնական ենք։ Իսկ երբ հաղթում ենք, բարեկամները շատանում են»,- ասում է նա։
– Պարոն Խարազյան, Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ սահմանի ամբողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանի որոշ հատվածներում: Հայկական կողմի համար Ադրբեջանի մտադրությունը, կարծես թե, կանխատեսելի էր: Ձեր տպավորությամբ` ի՞նչը դարձավ նախադրյալ նման մասշտաբով գործողություններ սկսելու համար:
– Պատճառը մի շարք գործոնների փոխազդեցությունն է։ Միջազգային անվտանգության համակարգում այսօր հեղհեղուկ իրավիճակ է, որն ավելի բարդացել է վերջին տարիներին գլոբալ քաղաքականության մեջ իր առաջատար դիրքերից ԱՄՆ-ի շեշտակի նահանջի պատճառով։ Դա ազդել է նաև Հարավային Կովկասում ու հարակից շրջաններում, օրինակ՝ Միջին Արևելքում ուժերի հարաբերակցության վրա։ Մինչդեռ, նույն տարածաշրջաններում Ռուսաստանն ու Թուրքիան գործելու ավելի մեծ հնարավորություն են ստացել։ Սա թույլ է տվել, օրինակ, որ Թուրքիան հավակնություններ ներկայացնի Միջերկրական ավազանում, մասնավորապես Սիրիայում ու Լիբիայում, ինչպես նաև Էգեյան ծովում։ Թվում է, որ Անկարան այսօր փորձ է անում այդ հավակնությունները բերել նաև Հարավային Կովկաս։ Ինչպես հայտնի է, Թուրքիան ու Ռուսաստանն այս տարածաշրջաններում ունեն շահերի ու հարաբերությունների բազմանիստ, փոփոխվող դինամիկա։ Դրանք, երբեմն, համադիր են միմյանց, երբեմն՝ մրցակից։ Ինձ թվում է, որ Կովկասում Թուրքիան փորձում է այսօր Ռուսաստանից ստանալ Ադրբեջանի համար ձեռնտու լուծումներ՝ փոխարենը Ռուսաստանին առաջարկելով համարժեք հնարավորություններ այնտեղ, որտեղ Մոսկվան դրանց կարիքն ավելի շատ ունի՝ օրինակ, Սիրիայում կամ Լիբիայում։ Չի բացառվում, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկուստեք շահ են տեսնում այս փոխհարաբերության մեջ։ Երրորդ գործոնն Ադրբեջանի ռևանշիզմն է։ Բաքվի տեսանկյունից, այսօրվա միջազգային իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծել ժամանակին կորցրածն ուժով վերականգնելու համար, հատկապես կորոնավիրուսի և ԱՄՆ-ում ներքաղաքական պայքարի ֆոնի վրա, երբ միջազգային ուշադրությունը ցրված է, իսկ միջամտելու կարողությունները՝ սահմանափակ։ Վերջապես, կարևոր գործոն է նաև Հայաստանի ժողովրդավարացումը։ Ռուսաստանում այն սառնությամբ է ընդունվել, որովհետև էությամբ օտար է կառավարման այն մոդելին, որով Մոսկվան է առաջնորդվում։ Սա, իմիջիայլոց, մեկ այլ ոլորտ է, որտեղ Մոսկվայի, Անկարայի ու Բաքվի շահերը մեկ տեղ են համադրվում, քանի որ երեքն էլ ավտորիտար, կոռումպացված համակարգեր են։ Այս ամենին պետք է ավելացնել նաև Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակն իր բոլոր խնդիրներով, ներառյալ կառավարող ընտանիքում իշխանության պահպանման հարցը։ Կարծում եմ, որ պատերազմի այս բռնկումը նշված գործոնների փոխազդեցության հետևանք է։
– Իրավիճակի լարվածության ֆոնին հայաստանյան քաղաքական ուժերը բարձրացրին Արցախի՝ Հայաստանի կողմից ճանաչման և Արցախի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հարցերը: Դուք ի՞նչ եք մտածում դրա վերաբերյալ, արդյոք պահը նման պահանջնե՞ր դնում է: Ի՞նչ կարող է դա մեզ տալ և ի՞նչ խնդիրներ առաջացնել մեզ համար ստեղծված իրավիճակում:
– Դրանք կարևոր ու արդիական հարցադրումներ են։ Գուցե ժամանակն այդ պահանջը հասունացրել է, կամ գուցե դրան պետք է ավելի լավ պատրաստվել։ Ամեն դեպքում, կասկած չունեմ, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարություններն ավելի լավ են պատկերացնում գաղափարի դրական ու բացասական կողմերը, ավելի լիարժեք են տիրապետում որոշում կայացնելու համար անհրաժեշտ գիտելիքին, և պետք եղած որոշումը կընդունեն, եթե զգան, որ դրա ժամանակը եկել է։ Մյուս կողմից, այսօր Արցախի պաշտպանությունը համազգային խնդիր է, և Հայաստանի կողմից Արցախի պաշտոնական ճանաչումը որևէ կերպ չի փոխելու այդ խնդրին Հայաստանի արդեն իսկ աներկբա հանձնառությունը՝ բոլոր առումներով։ Նույնը՝ ռազմաքաղաքական համաձայնագրի մասին։ Ի՞նչ նոր բան պետք է անի այդ համաձայնագիրը, որն առանց դրա Երևանն ու Ստեփանակերտն արդեն չեն անում, կամ չեն կարող անել։ Դեկլարատիվ արժեքը մի կողմ, ինձ ավելի կարևոր է թվում գործը, քան խոսքը։ Գուցե, պետք է ավելի շատ գործ անել ու ավելի քիչ հայտարարել դրա մասին։
– Ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով հանդես են գալիս գերտերությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները: Փորձը ցույց է տալիս, որ կոչերն առանձնապես դեր չեն խաղում: Ի՞նչ ապագա եք կանխատեսում իրավիճակին, ի՞նչ դեր կարող է խաղալ միջազգային հանրությունը այս հակամարտության հանդարտեցման գործընթացում:
– Ըստ իս, հակամարտության կարգավորման համար միջազգային հանրության ներգրավման լավագույն շրջանակը ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահությունն է։ Կարևոր է, որ համանախագահ բոլոր երկրները լիարժեքորեն ներգրավված լինեն ու ներկայացված՝ բարձր մակարդակով։ Միաժամանակ, Երևանը պետք է երկկողմ մակարդակով բոլոր երեք մայրաքաղաքի հետ ունենա լիարժեք, բովանդակալից հարաբերություններ՝ կարգավորման խնդրից զատ այլ հարցերում ևս։
Պատերազմը դադարեցնելու կոչերը, իհարկե, առանձնապես դեր չեն խաղում, ինչպես նշեցիք։ Եռանախագահներից թերևս միայն Մոսկվան է, որը գործնական ազդեցություն կարող է ունենալ այս հարցում, եթե ցանկանա։ Ակնհայտ է, սակայն, որ պատերազմը սկսել է, ու Մոսկվան չի կանխել այն։ Միգուցե տեղյակ չի եղել։ Ավելին, Մոսկվայի աչքի առջև Թուրքիան ռազմական ներկայություն է ստեղծել Ադրբեջանում, ու գործադրել այն Հայաստանի և Արցախի դեմ։ Մենք Մոսկվայից դրան համարժեք պատասխան չենք տեսել:
Դժվար է կանխատեսել՝ իրավիճակն ինչ զարգացում կստանա։ Կարծում եմ` ամենավճռական գործոնը Երևանի ու Ստեփանակերտի համերաշխ, մեթոդիկ գործողություններն են՝ ագրեսիան ետ մղելու և հակառակորդին շփման նախկին գծից դուրս հրավիրելու համար։ Մենք հաղթում ենք, երբ միասնական ենք։ Իսկ երբ հաղթում ենք, բարեկամները շատանում են։
– Հայաստանի ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ փաստեր։ Արդյոք միջազգային աշխարհին նման փաստերը հետաքրքրո՞ւմ են, դրանք կարո՞ղ են դեր խաղալ Ադրբեջանին զսպելու հարցում:
– Մարդու իրավունքների խախտման փաստերն արձանագրելն ու դրանք միջազգային հանրությանը ներկայացնելը կարևոր են, սակայն ՄԻԵԴ-ի դերն ու ազդեցությունն այս հարցում գերագնահատել պետք չէ։ ՄԻԵԴ-ի վերջին որոշումը, իհարկե, արտացոլում է հայ իրավաբանների գրագետ աշխատանքը, և այն պետք է ըստ արժանվույն գնահատվի։
– Այս օրերին հայկական կողմը ահազանգում է Թուրքիայի` այս հակամարտությունում ներգրավվելու և տարածաշրջանը ապակայունացնելու փորձերի մասին: Դրան ՄԱԿ-ի արձագանքն արդեն հիասթափեցնող էր, հաշվի առնելով, որ նշվել է, որ չկան ապացույցներ Թուրքիայի ներգրավվածության մասին: Ձեր տպավորությամբ`որքա՞ն հեռու կարող է Թուրքիան գնալ իր ձգտումներում, արդյոք միջազգային հանրությունը կշարունակի՞ աչք փակել նրա գործողությունների վրա:
– Առաջին հարցին իմ պատասխանում արդեն անդրադարձել եմ Թուրքիայի դերին։ Կարծում եմ` այն փոխազդեցության մեջ է Հարավային Կովկասում ու հարակից շրջաններում Ռուսաստանի շահերի ու ներգրավման հետ։ Թուրքիայի դերն այստեղ կարող է նաև փոփոխվել ամերիկյան ճնշման տակ, եթե Հայաստանին հաջողվի դա անել, սակայն դրա համար ժամանակ ու ռեսուրս է պետք, նաև հստակ ձևակերպված խնդիրներ։ Արտաքին աշխարհի, ներառյալ Եվրամիության հետ Հայաստանի ավելի հավասարակշռված հարաբերությունները ևս կարող են օգնել։ Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավվածության խնդրին, ապա անհրաժեշտ է ապացուցող փաստային հիմք հավաքել և ուսումնասիրել այն՝ առաջին հերթին դրա դեմն առնելու համար։ Միջազգային հանրությանն ապացուցելը՝ Թուրքիան մասնակցում է Արցախում, թե ոչ, երկրորդական է, ըստ իս, եթե կարծում ենք, որ աշխարհը մեզ օգնելու է Թուրքիային դուրս բերել։ Իմ կարծիքով, առաջնայինը հասկանալն է՝ ինչպես կարելի է հնարավորինս վաղ նկատել նման զարգացումները, նախապատրաստվել դրանց ու կանխել դրանք՝ արտաքին կողմերի ու գործընկերների հետ ժամանակին, փաստարկված ու բովանդակային կերպով աշխատելով։
– Ինչպե՞ս եք գնահատում հայկական դիվանագիտական ջանքերը, ի՞նչ է հիմա մեզնից պահանջվում:
– Հայկական դիվանագիտության ջանքերը գնահատում եմ բարձր՝ ելնելով Վաշինգտոնում ՀՀ դեսպանության աշխատանքից։ Դեսպանն ու իր թիմն անում են լավագույնը՝ այս բարդ պահին Հայաստանը պատվով ու արժանապատվությամբ ներկայացնելով ԱՄՆ պետության ու հանրության, ինչպես նաև` ամերիկահայության առջև։ Նրանց աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ կլինի, եթե նրանք ավելի շատ մարդկային ու նյութական ռեսուրսներ ունենան, իսկ Երևանը՝ ավելի հստակ ձևակերպված խնդիրներ։
Հռիփսիմե Հովհաննիսյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Քաղաքականություն 18:53 • 08/05 Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և միջոցառման գերազանց կազմակերպման համար. Փաշինյանը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի անդամներին Լրատվամիջոցի փոխանցմամբ, Փաշինյանը առաջարկել է անհապաղ սկսել օրակարգային հարցերի քննարկումը և հանդիպումը շարունակել նեղ ձևաչափով՝ առանց մամուլի։
-
Իրադարձային 10:10 • 08/05 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել, նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am Փորձ էր արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել: Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել էր Սրբազան հորն ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
-
Քաղաքականություն 13:16 • 08/05 Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:03 • 08/05 Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր օտարերկրյա զորքեր մտցնելու խնդրանքով։ Որպեսզի պետության ղեկավարը խնդրագիրը քննարկման դնի, այն պետք է հավաքի առնվազն 25 հազար ձայն։&
-
Իրադարձային 09:40 • 08/05 Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունն ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Վեցը տարի է մենք տեսնոմ ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչաց մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:
-
Գիտություն/տեխնիկա 12:14 • 08/05 AstraZeneca-ն ամբողջ աշխարհում դադարեցնում է Covid-ի դեմ պատվաստանյութի կիրառումը Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ընկերությունն առաջին անգամ դատական փաստաթղթերում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ և վտանգավոր կողմնակի ազդեցություն: Խոսքն արյան մակարդուկների առաջացման և արյան թրոմբոցիտների քանակի նվազման մասին է:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Սպորտ
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Իրադարձային
-
21:40 • 08.05.24 Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվում են Աբովյան
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը