Մակրոնն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. ТАСС
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Կրեմլին:
Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առնչությամբ և ընդգծել, որ բացի քաղաքական-դիվանագիտական ճանապարհից, կոնֆլիկտն այլ լուծում չունի:
«Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին կրակի անհապաղ և ամբողջական դադարեցման, լարվածության թուլացման և առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչ են արել»,- նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:










