1994-1995 թթ․ Զինադադարի համաձայնագրերը և դրանց միջազգային-իրավական բնույթը․ Վարդան Պողոսյան
Tert.am–ը ներկայացնում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հոդվածը (տե՛ս Ծանոթագրություն 1), որում հեղինակն անդրադառնում է 1994-1995 թթ․ Զինադադարի համաձայնագրերին և դրանց միջազգային-իրավական բնույթին։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանը միջազգային պարտավորություն ունի բարեխղճորեն պահպանելու 1994-95 թթ․ Զինադադարի պայմանագրերը, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության հանդեպ։ Ուստի, միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ հիմք չունի Ադրբեջանի այն պնդումը, թե ինքն իրավասու է իր տարածքային ամբողջականության համար կիրառել ուժ կամ սպառնալ նման ուժի կիրառմամբ։
Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 2016 թ․ ապրիլի և 2020 թ․ սեպտեմբերի ագրեսիաները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են, քանի որ Ադրբեջանը դրանով ոտնձգություն է կատարել ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքի նկատմամբ, ինչպես նաև խախտել է 1994-1995 թթ․ Զինադադարի պայմանագրերը, որոնք գործող միջազգային իրավունք են։
Անտեսելով ինչպես ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքը, այնպես էլ՝ 1994-1995 թթ. Զինադադարի պայմանագրերը, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ եթե բանակցություններում չհասնի իր համար ցանկալի լուծմանը, ապա դրան հասանելու է ռազմական ճանապարհով։ Նման նպատակը Ադրբեջանը նույնիսկ ամրագրել է 2010 թ․ հունիսի 8-ին խորհրդարանի կողմից ընդունված ռազմական դոկտրինում։
Ստորև անդրադարձ է կատարվում այն հարցերին, թե որքանով է Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից կաշկանդված Արցախի նկատմամբ ինչպես ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքով (1), այնպես էլ՝ 1994-1995 թթ․ Զինադադարի վերոհիշյալ պայմանագրերով (2)։
1. Ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքը
ՄԱԿ Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքը, համաձայն որի «բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:
Այս սկզբունքը կոնկրետացված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1970թ. հոկտեմբերի 24-ին ընդունած Friendly Relations Declaration-ում (Խաղաղ հարաբերությունների հռչակագիր)։ Friendly Relations Declaration-ը ուղղակիորեն նախատեսում է, որ «յուրաքանչյուր պետություն պարտավորություն ունի ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից՝ խախտելու համար միջազգային դեմարկացիոն գծերը, ինչպիսին են օրինակ, հրադադարի գծերը, որոնք հաստատվել են միջազգային պայմանագրով կամ դրան համապատասխան, որի անդամ է պետությունը կամ որը այն այլ կերպ պարտավոր է հարգել»։
Ըստ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի (ՄԱՄԴ) բռնության ընդհանուր արգելքը գործում է ոչ միայն ՄԱԿ-ի Կանոնադրության ուժով (այսինքն՝ պայմանագրային իրավունքի դրույթ է), այլ համընդհանուր ճանաչում ունի որպես միջազգային սովորութային իրավունքի նորմ (տե՛ս Ծանոթագրություն 2)։ Միջազգային իրավունքի դոկտրինում դա դիտվում է որպես անվիճելի դրույթ։ Որպես միջազգային սովորութային իրավունքի համընդհանուր գործողություն ունեցող նորմ բռնության ընդհանուր արգելքը պաշտպանում և կաշկանդում է նաև այն պետություններին, որոնք ՄԱԿ-ի անդամ չեն։ Այն ius cogens-ի որակ ունի (տե՛ս Ծանոթագրություն 3)։
Ուժի սպառնալիքի կամ կիրառման արգելքը տարածվում է նաև բոլոր de facto ռեժիմների նկատմամբ՝ անկախ դրանց միջազգային իրավական ճանաչումից և ներառում է այդ ռեժիմների տարածքային սահմանները։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 3314 (XXIX) բանաձևով հաստատված ագրեսիայի բնորոշման (հոդված 1) բացատրական նշումների (explanatory notеs) համաձայն «պետություն» հասկացությունը կիրառվում է «անկախ ճանաչման հարցից կամ նրանից, թե արդյոք պետությունը ՄԱԿ-ի անդամ է» (տե՛ս Ծանոթագրություն 4)։
Քանի որ Արցախի Հանրապետությունը ոչ միայն ՄԱԿ-ի անդամ չէ, այլ նաև որպես պետություն դիվանագիտորեն ճանաչված չէ որևէ պետության կողմից, հարց է առաջանում, թե արդյո՞ք բռնության ընդհանուր արգելքը գործում է նաև Ադրբեջանի ու Արցախի Հանրապետության միջև հարաբերությունում, այսինքն՝ կարո՞ղ է արդյոք Արցախը վկայակոչել բռնության ընդհանուր արգելքը, իսկ դրա խախտման դեպքում՝ վկայակոչել ինքնապաշտպանության իրավունքը (ՄԱԿ-ի կանոնադրություն, հոդվ. 51)։
Հարցի պատասխանը կախված է այն բանից, թե արդյո՞ք Արցախի Հանրապետությունը համապատասխանում է պետականության միջազգայնորեն ճանաչված չափանիշներին և de facto (փաստացի) պետություն է: Միջազգային իրավունքում ճանաչված է այն մոտեցումը, որ պետություն որակվելու համար նվազագույն պարտադիր տարրեր են որոշակի տարածքը, մշտական բնակչությունը և արդյունավետ հանրային իշխանությունը (տե՛ս Ծանոթագրություն 5): Ընդ որում, պետության գոյությունը չի պայմանավորվում նրա ճանաչմամբ, իսկ չճանաչումը չի նշանակում, որ իրեն պետություն դիտող կազմավորումները չունեն որևէ միջազգային-իրավական կարգավիճակ: Պետությունների պրակտիկան ցույց է տալիս, որ այն կազմավորումները, որոնք իրականում տևական ժամանակով որոշակի տարածքում իշխանություն են իրականացնում, դիտարկվում են որպես միջազգային իրավունքի մասնակի սուբյեկտներ։
Միջազգայնորեն ճանաչված պետությունների պարագայում պետականության վերը նշված չափանիշներն ինքնըստինքյան հասկանալի են։ Այն կազմավորումների վերաբերյալ, որոնք իրենց դիտարկում են որպես պետություններ, սակայն միջազգայնորեն ճանաչված չեն, Յոխեն Աբրահամ Ֆրովայնը հիմնել է «կայունացած de facto ռեժիմների» (de facto պետության) տեսությունը, որով նման պետությունների որակման համար որոշիչ է համարում երկու չափանիշ․ առաջին, ռեժիմի ինքնիշխանության արդյունավետությունը (effectiveness) և, երկրորդ, դրա առնվազն սահմանափակ ներգրավումը միջազգային հարաբերություններում (տե՛ս Ծանոթագրություն 6)։ Քանի որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ առկա չէ որևէ միջազգային ատյանի վճիռ, ապա Արցախի՝ որպես պետություն պատասխանը պետք է տրվի այն չափանիշներից ելնելով, որոնք մշակվել են de facto պետություններին վերաբերող միջազգային իրավունքի ուսմունքում։
ա) Արցախի արդյունավետ պետականությունը
Արցախի Հանրապետությունն ունի ամբողջովին ձևավորված գործունակ պետական իշխանություն, այդ թվում՝ մարտունակ բանակ։ Նրա պետական մարմինները գործում են Սահմանադրության հիման վրա, որի մշակումը, ընդունումը և բովանդակությունը համապատասխանում են ժողովրդավարական ու իրավական պետությունը բնորոշող չափորոշիչներին։ 2006 թ․ դեկտեմբերի 10-ին ընդունված առաջին Սահմանադրությունը նախատեսում էր կիսանախագահական կառավարման համակարգ՝ երկաստիճան գործադիր իշխանությամբ։
Հանրապետության Նախագահն ընտրվում էր ժողովրդի կողմից 5 տարով՝ իրար հետևից անընդմեջ երկու անգամ պաշտոնավարելու հնարավորությամբ։ Օրենսդիր իշխանությունը վերապահված էր խորհրդարանին, որը բաղկացած էր ժողովրդավարական սկզբունքներով ընտրվող 33 պատգամավորներից։
Նախագահական բոլոր ընտրությունները եղել են մրցակցային, որի արդյունքում ներկայումս պաշտոնավարում է Արցախի Հանրապետության արդեն թվով 4-րդ Նախագահը։
2017թ. փետրվարի 20-ին Արցախը հանրաքվեով ընդունել է նոր Սահմանադրություն, որով կիսանախագահական կառավարման համակարգը փոխարինվել է մաքուր նախագահականով։ Հանրապետության Նախագահը հետագայում էլ է ընտրվելու ժողովրդի կողմից։ Նա և՛ պետության գլուխն է, և՛ կառավարության ղեկավարը, այսինքն՝ մարմնավորում է գործադիր իշխանությունը։ Արցախի Ազգային ժողովն ունի ուժեղ հակակշռող իրավունքներ։ Նախագահի նկատմամբ այն ոչ միայն ունի սովորական պառլամենտական վերահսկողության իրավունքները, այլ նաև կարող է իր անդամների 2/3-րդով քաղաքական պատճառներով անվստահություն հայտնելու իրավունք։ Դատական իշխանությունը ուժեղացված է ի հաշիվ նրա, որ դատավորներն այլևս չեն նշանակվում Հանրապետության Նախագահի կողմից, այլ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ խորհրդարանի կողմից։
Արցախի նոր Սահմանադրությունն ամրագրում է հիմնական իրավունքների ժամանակակից լայն ցանկ և դրանց ապահովման գործում երաշխիքներ։
Հարկ է արձանագրել, որ Freedom House կազմակերպությունը, Ադրբեջանին մշտապես բնութագրել է որպես «անազատ» պետություն, տեղավորելով նրան իր 1-ից մինչև 6-ը կետեր ունեցող սանդղակի ամենացածր աստիճանին (6), մինչ Արցախն արդեն տարիներ շարունակ գնահատվում է որպես «կիսաազատ» (4-րդ աստիճան)։
բ) Արցախի ներգրավվածությունը միջազգային հարաբերություններում
Արցախի Հանրապետությունը իր գոյության սկզբից ներգրավված է միջազգային հարաբերություններում։ 1990-ական թվականներից ի վեր «ղարաբաղյան հարցը» գրեթե կանոնավոր կերպով գտնվում է «գագաթնաժողովների» օրակարգում և հանդիսանում նաև այլ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ, ԵՄ և այլն) քննարկումների առարկա:
Լեռնային Ղարաբաղը 1992-ից սկսած որպես հակամարտության կողմ Հայաստանի ու Ադրբեջանի կողքին անմիջականորեն մասնակցում է «Մինսկի խմբի» աշխատանքներին: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բավականին հաճախ ներկայացնում էին միանգամայն ինքնուրույն դիրքորոշումներ, որոնք տարբերվում էին Հայաստանի Հանրապետության դիրքորոշումից: 1993 թ․ կնքված բոլոր հրադադարների կողմեր են հանդիսացել միայն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը։ 1992-1997 թթ․ Լեռնային Ղարաբաղը մասնակցել է Արցախյան հիմնախնդրին վերաբերող բոլոր բանակցություններին՝ որպես հակամարտության կողմ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձևերը, որոնք ընդունել է 1993թ. ապրիլից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում (տե՛ս Ծանոթագրություն 7), հաշվի են առել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993 թ․ ընդունած իր առաջին իսկ 822 բանաձևում ուղղակիորեն ընդգծել է, որ Քելբաջարի շրջանը գրավվել է «տեղական հայկական ուժերի» կողմից։ Չնայած հետագա բանաձևերում նման ձևակերպում այլևս չի կիրառվել, սակայն միաժամանակ Անվտանգության խորհուրդը երբևէ չի արձանագրել, որ Ադրբեջանի որևէ տարածք գրավվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընդհակառակը, 1993թ. հուլիսի 27-ի թիվ 853 բանաձևի 9-րդ կետով «Անվտանգության խորհուրդը ... հորդորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել գործադրելու իր ազդեցությունը, որպեսզի Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ մարզի հայերը ընդունեն Խորհրդի թիվ 822 (1993) բանաձևն ու ներկայիս բանաձևը և որ այդ կողմն ընդունի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկները...»։ Այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կարծիքով Ադրբեջանի հետ ռազմական գործողությունները վարում էին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, աներկբայորեն երևում է նաև թիվ 884 (1993) բանաձևից, որով Անվտանգության խորհուրդը «2. կոչ է անում Հայաստանի կառավարությանը օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ մարզի հայերը ընդունեն Խորհրդի թիվ 822 (1993) 853 (1993) ու 874 (1993) բանաձևերն, ու ապահովել, որ ներգրավված ուժերին չտրամադրվեն իրենց ռազմական գործողությունները ընդլայնելու միջոցներ...»։
գ) Զինադադարի բնույթը և իրավական հետևանքները
Ներկա իրավիճակում, միջազգային իրավունքի տեսանկյունից միակ վերաբերելի և կողմերին միջազգային պայմանագրային իրավունքով կաշկանդող իրավական փաստաթղթերն են 1994-1995 թթ․ Զինադադարի պայմանագրերը, որոնք առ այսօր վավերական են։ Հարկ է նկատել, որ դրանց կնքման արդյունքում 1993 թ․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բոլոր չորս բանաձևերը դարձել են առարկայազուրկ և չունեն որևէ իրավաբանական նշանակություն։ Դրանք ի սկզբանե չեն էլ ընդունվել որպես պարտադիր իրավաբանական ուժ ունեցող բանաձևեր՝ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխին համապատասխան։
Ադրբեջանը ի սկզբանե չի կատարել բոլոր 4 բանաձևերի ամենահիմնական պահանջը՝ կրակի դադարեցում, ռազմական և թշնամական գործողությունների դադարեցում` ապավինելով հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը: Հենց Ադրբեջանի կողմից բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին է դարձել բանաձևերի ամբողջական իրականացումը, ներառյալ զորքերի դուրս բերումը, թեև Արցախի կողմից բանաձևերի կատարման ուղղված որոշակի քայլեր ձեռնարկվել են։ Ադրբեջանը լռում է բանաձևերի մյուս պահանջների մասին՝ կրակի դադարեցում, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ բլոկադայի վերացում, որոնք վերջինիս կողմից նույնպես չեն կատարվել (տե՛ս Ծանոթագրություն 8)։ Ըստ Ռուսաստանի կողմից Մինսկի խմբի այդ ժամանակվա ներկայացուցիչ Վ․ Կազիմիրովի, չկատարման արդյունքում այս բանաձևերը արժեզրկվեցին, Անվտանգության խորհուրդը իր հեղինակությունը պահպանելու համար այլևս չընդունեց որևէ նոր բանաձև։ Այդ իսկ պատճառով իրենք ստիպված էին «մտածելու նոր հիմք» (տե՛ս Ծանոթագրություն 9), որը դարձավ 1994 թ. մայիսի 11-ի զինադադարի համաձայնագիրը և դրան հաջորդող 1994 թ. հուլիսի 26-ի և 1995 թ. փետրվարի 4-ի համաձայնագրերը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նշված բանաձևերը սպառել են իրենց 1994-1995 թթ․ կնքված զինադադարի համաձայնագրերով։ 1994 թ․ մայիսի 11-ի զինադադարի առաջին համաձայնագիրը (տե՛ս Ծանոթագրություն 10) նախատեսում էր, որ նույն թվականի մայիսի 12-ից կողմերը պարտավորվում են «ամբողջությամբ դադարեցնել կրակը և ռազմական գործողությունները»։ Քանի որ այդ պայմանագրով նախատեսված ժամկետում (մինչև 1992 թ․ մայիսի 22) հնարավոր չեղավ կնքել դրանով նախատեսված՝ զինված ընդհարումը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրը, 1994 թ․ հուլիսի 26-ին (տե՛ս Ծանոթագրություն 11) երեք կողմերը (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան) իրենց վրա պարտավորություն վերցրեցին «դադարեցնել կրակը և պահպանել կրակի դադարեցման ռեժիմը՝ ընդհուպ մինչև քաղաքական մեծ Պայմանագրի կնքումը, որը նախատեսում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը» (ընդգծումը հեղինակինն է)։
Ի զարգացումն այդ համաձայնագրերի, 1995 թ․փետրվարի 4-ին (տե՛ս Ծանոթագրություն 12) պայմանավորվող երեք հակամարտող կողմերը (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան) «խաղաղ գործընթացի առաջխաղացման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով» կնքեցին Համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կրակի դադարեցման ամրապնդման վերաբերյալ։
Միջազգային իրավունքում տարբերակվում է մի կողմից՝ ռազմական գործողությունների կասեցումը, մյուս կողմից՝ դադարեցումը։ Մինչև համաշխարհային երկու պատերազմները զինադադարը դիտվում էր որպես ռազմական գործողությունների կասեցման ժամանակավոր միջոց։ Մինչդեռ ժամանակակից միջազգային իրավունքում զինադադարի պայմանագրերի էությունը անցյալ դարի ընթացքում ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Ժամանակակից զինադադարի պայմանագրերը կողմերին զրկում է ռազմական գործողությունների վերսկսման իրավունքից, այսինքն` դրանք, ըստ էության, ռազմական գործողությունների դադարեցման պայմանագրեր են և զրկում են կողմերին ռազմական գործողությունները վերսկսելու իրավունքից (տե՛ս Ծանոթագրություն 13): Նշվածն անկներև է դառնում նաև 1994 թ․ հուլիսի 26-ին զինադադարի համաձայնագրի տեքստից, որտեղ ուղղակիորեն ընդգծվում է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է «ընդհուպ մինչև քաղաքական մեծ Պայմանագրի կնքումը» (ընդգծումը մերն է)։
Անկասկած, զինադադարի պայմանագիրը հավասարազոր չէ խաղաղության պայմանագրին (peace treaty)։ Խաղաղության պայմանագիրը դուրս է գալիս պատերազմի ավարտից շրջանակներից` ապահովելով նաև պատերազմող կողմերի միջև հարաբերությունների կարգավորում` դիվանագիտական, տնտեսական և այլ հարաբերությունների հաստատման կամ վերականգնման միջոցով:
Վերոշարադրյալից հետևում է, որ 1994-95 թթ․ համաձայնագրերը գործող միջազգային իրավունք են և արգելում են դրանց բոլոր կողմերին ձեռնարկելու որևէ գործողություն դրանց բովանդակության դեմ՝ առավել ևս ռազմական ճանապարհով փորձելու լուծել որևէ խնդիր։
2016 թ․ ապրիլին Ադրբեջանի ագրեսիայից հետո Ադրբեջանը փորձեց հրաժարվել 1994 թ․ Զինադադարի համաձայնագրից՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի կողմից չեղարկված(տե՛ս Ծանոթագրություն 14)։ Միաժամանակ, Ադրբեջանը ցանկանում էր 2016 թ․ ապրիլի 5-ի երկկողմանի զինադադարի (Հայաստան և Ադրբեջան) բանավոր համաձայնությունը ներկայացնել որպես զինադադարի միակ իրավական հիմք։ Ի պատասխան դրա, 12 ապրիլի 2016 թ․ Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը ուղղված նոտայում (տե՛ս Ծանոթագրություն 15) վճռականորեն ընդգծել է, որ 1994-95 թթ․ համաձայնագրերը «ունեն անժամկետ բնույթ և նախկինի պես հանդիսանում են զինադադարի (ռուսերեն տեքստում՝ перемирие) հիմք» (ընդգծումն հեղինակինն է)։ Այս սկզբունքային դիրքորոշումը ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միասնական դիրքորոշմանը (տե՛ս Ծանոթագրություն 16)։ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես իր 25․04․2016 թ․ հայտարարությունում (տե՛ս Ծանոթագրություն 17) վերահաստատել է նույն մոտեցումը։ Նշվածը մեկ անգամ ևս վկայում է այն պնդման մասին, որ 1994 թ․ Զինադադարի համաձայնագրերը ունեցել է ռազմական գործողությունների անժամկետ դադարեցման բնույթ։
Հետևաբար, Ադրբեջանը միջազգային պարտավորություն ունի բարեխղճորեն պահպանելու 1994-95 թթ․ զինադադարի պայմանագրերը, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ՝ Արցախի Հանրապետության հանդեպ։ Ուստի, միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ հիմք չունի Ադրբեջանի այն պնդումը, ինքն իրավասու է իր տարածքային ամբողջականության համար կիրառել ուժ կամ սպառնալ նման ուժի կիրառմամբ։
Ամփոփում
Դեռևս 2016 թ․ ապրիլյան պատերազմի հետ կապված հանրային իրավունքի ճանաչված գերմանացի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը իր աշխատությունում կատարել է հետևյալ եզրահանգումները․ «Որպես արդյունք պետք է արձանագրել, որ Ադրբեջանը 1994 թ. ապրիլի 2-ին հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա, խախտել է բռնության ընդհանուր արգելքը: Սա հիմնավորում է այն բանով, որ, առաջին, այդ արգելքի գործողությունը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ունեցած հարաբերության վրա, երկրորդ, որ Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետությունը որպես de facto պետություն կամ de facto ռեժիմ, համենայնդեպս որպես 1994թ. մայիսի 11-ի հրադադարի համաձայնագրի կողմ ունի միջազգային իրավունքի մասնակի սուբյեկտայնություն և, երրորդ, որ 1994 թ. մայիսի 11-ի Զինադադարի համաձայնագիրը և դրան մինչև 1995 թվականը հաջորդած եռակողմ համաձայնագրերը ադրբեջանական հարձակման պահին գործում էին» (տե՛ս Ծանոթագրություն 18): Այս եզրահանգումները արդիական են նաև այժմ և լիովին կիրառելի են 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի նկատմամբ։
Ծանոթագրություններ
1. Հոդվածը պատրաստվել է հանրային իրավունքի ճանաչված գերմանացի պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթի կողմից 2010-2017 թթ․ իրականացված ուսումնասիրությունների և հրապարակումների հիման վրա։
2․ ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումներ․ Case Concerning the Military and Paramilitary Activities in and Against Nicaragua“(Nicaragua v. United States of America, 27.6.1986), ICJ-Reports 1986, էջ 14, կետ 176, Islamic Republic of Iran v. United States of America, 6.11.2003, ICJ-Reports 2003, էջ 161, կետ 51։
3. O. Dörr, Use of Force//Max Planck Encyclopedia of Public International Law, Oxford University Press, հատոր 10, 2012, էջ 607, Albrecht Randelzhofer, Art.2(4) //Bruno Simma (ed.) The Charter of the United Nations, 2-րդ հրատարակություն, Oxford 2002, էջ 112-136 (կետ 28)։
4. J․ Frowein, De Facto Regime//Max Planck Encyclopedia of Public International Law, Oxford University Press, հատոր 2, 2012, էջ 1053։
5. Տե՛ս, մասնավորապես, Crawford, James: The Creation of States in International Law, 2-nd edition, Oxford 2007, էջ 37; Scott Pegg, Principles of Public International Law, 6. edition, Oxford 2003, էջ 76։
6. J. Frowein, Das de facto-Regime im Völkerrecht, Köln/Berlin 1968; էջ 35, 68, J․ Frowein, De Facto Regime//Max Planck Encyclopedia of Public International Law, Oxford University Press, հատոր 2, 2012, էջ 1052-1055։
7. Բանաձև Nr.822, 30.4.1993, Nr.853, 29.7.1993, Nr.874, 14.10.1993 և Nr.884, 12.11.1993։
8. Այս մասին հստակ նշում է Վ․ Կազիմիրովը իր հոդվածում, http://www.vn.kazimirov.ru/k100.htm։
9. Московский комсомолец, 25․04․2016, N 27089:
10. www.vn.kazimirov.ru/doc10.htm
11. Московский комсомолец, 25․04․2016, N 27089:
12. www.vn.kazimirov.ru/doc12.htm
13. Y. Dinstein, Armistice//The Max Planck Encyclopedia of Public International Law, Oxford University Press, հատոր 1, 2012, էջ 641։
14. https://digitallibrary.un.org/record/826825?ln=ru
15. https://www.mid.ru/documents/10180/2246419/4.pdf/3a225d1f-ac95-4935-a431-8ac661cfbb20
16. Joint Statement of the Minister of Foreign Affairs of the Russian Federation, Secretary of State of the United States of America and State Secretary for Europe Affairs of France, Vienna, May 16, 2016, https://www.mid.ru/ru/maps/az/-/asset_publisher/0TeVwfjLGJmg/content/id/2283221
17. https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2016/04/25/statem/6084
18. Otto Luchterhandt, “Der Krieg Aserbaidschans gegen Berg-Karabach im April 2016 aus völkerrechtlicher Sicht,” in Archiv des Völkerrechts, Bd. 55, 2017, էջ 185–233։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան

Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին

Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև

Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան

Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան

Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ

Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան

«Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին

Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր

Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան

Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան

Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել

Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան

Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան

Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին

Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան

Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան

Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան

Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան

Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան

Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա

Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը

Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան

Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան

Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում

Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը

Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան

Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան

Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան

Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան

Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան

Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին

Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան

Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան
-
17:01 • 22.09.23 Մոսկվան ոչ կոռեկտ դիվանագիտական վարքով երկարաձգում է Փաշինյանի իշխանությունը․ Աբրահամ Գասպարյան
-
14:36 • 22.09.23 Ոստիկանները բերման ենթարկեցին փողոցը փակած քաղաքացիներին
-
14:25 • 22.09.23 Քաշքշուկ՝ ոստիկանների և ցուցարարների միջև
-
14:08 • 22.09.23 Եթե մեր շարժումը հասներ ավարտին, համոզված եմ՝ Արցախի ողբերգական դեպքերը չէին լինի․ Լևոն Քոչարյան
-
14:05 • 22.09.23 Ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է. Մանուկյան
-
14:03 • 22.09.23 Ոստիկանությունը համաչափ ուժ է կիրառում. ՀՀ ոստիկանապետ
-
12:53 • 22.09.23 Նախապատրաստել ենք ավելի քան 40․000 կեցավայր՝ ԼՂ մեր հայրենակիցների համար․ Փաշինյան
-
14:39 • 21.09.23 «Եռաբլուր»-ը՝ սեպտեմբերի 21-ին
-
14:10 • 21.09.23 Եթե Փաշինյանը մաքուր է, թող գա և ասի, որ մեղավոր չի. զինծառայողի մայր
-
14:04 • 21.09.23 Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել․ Սեյրան Օհանյան
-
13:53 • 21.09.23 Եվլախում որոշվելու է Արցախի բնակչության ճակատագիրը․ Սեյրան Օհանյան
-
13:47 • 21.09.23 Եկել եք ասեք, որ ծախե՞լ եք Արցախը․ ծնողները ԵԿՄ անդամներին թույլ չտվեցին ծաղկեպսակ դնել
-
13:45 • 21.09.23 Արցախի ՊԲ ն կիսասոված կատաղի դիմադրություն է ցույց տվել․ Աբրահամյան
-
13:44 • 21.09.23 Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան
-
13:23 • 21.09.23 Դուք և ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը. Աղազարյանը՝ լրագրողներին
-
13:16 • 21.09.23 Պետությունն ու իշխանությունը չեք տարբերում․ Հակոբ Ասլանյան
-
12:52 • 21.09.23 Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Նիկոլ Փաշինյան
-
17:43 • 20.09.23 Ռուսաստանը հիմա Հայաստանում իշխանություն չի փոխի, մենք իրենց համար բեռ ենք․ Արթուր Խաչիկյան
-
20:57 • 19.09.23 Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր շատ թույլ է․ Կարեն Վրթանեսյան
-
20:57 • 19.09.23 Հեղաշրջման փորձ չկա, ոչ մի իշխանության տենչ չկա․ Սեյրան Օհանյան
-
20:56 • 19.09.23 Փաշինյանն Արցախի հարցը լուծելուց հետո լուծելու է նաև Հայաստանի հարցը․ Վազգեն Մանուկյան
-
21:49 • 18.09.23 Երևանի քաղաքապետ պետք է ընտրվի Հայկ Մարությանը, տրամաբանությունն այդպես է հուշում․ Էդգար Ղազարյան
-
18:58 • 18.09.23 Wildberries․ հիվանդությո՞ւն, թե՞ նորմա
-
17:54 • 18.09.23 Առաջինը` հայկական սպորտում. To.SportFM-ը դարձել է ՆՈԱ-ի հովանավորը
-
16:13 • 17.09.23 Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն․ Մանե Թանդիլյան
-
15:37 • 17.09.23 Գնում ենք իշխանափոխության, պատերազմի և խաղաղության ընտրության միջև ենք․ Անդրանիկ Թևանյան
-
15:35 • 17.09.23 Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ մասնակցության 12 տոկոս կունենայինք․ Տիգրան Ավինյան
-
11:47 • 17.09.23 Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան․ Փաշինյանը՝ Էրդողանի առաջարկի մասին
-
11:39 • 17.09.23 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
-
11:32 • 17.09.23 Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
-
11:30 • 17.09.23 Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, այն միշտ կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի. Փաշինյան
-
11:18 • 17.09.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցեցին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը
-
13:40 • 16.09.23 Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, հավատում եմ դրան․ Երվանդ Թարվերդյան
-
20:50 • 14.09.23 Եթե քաղաքապետ ընտրվեմ, իշխանափոխությունը երկրում 10 օրից պակաս կտևի․ Սուրեն Պետրոսյան
-
15:00 • 14.09.23 Երևանի քաղաքացին այսօր քաղաքականապես բավական գրագետ է, և բավական ծանոթ է մեզ. Երվանդ Թարվերդյան
-
13:16 • 14.09.23 Հակառուսական լուրջ շարժում իրականացնելով՝ իշխանությունները երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմաճակատի․ Սեյրան Օհանյան
-
13:04 • 14.09.23 Հայաստանը չի բանակցում Աղդամի ճանապարհի շուրջ, քննարկումները բացառապես Լաչինի միջանցքի շուրջ են. Արթուր Հովհաննիսյան
-
12:47 • 14.09.23 Ամառվա մասին մոռացե՛ք. ձմեռային զորակոչին պետք է կին զորակոչիկներ ունենանք. Փաշինյանը՝ Պապիկյանին
-
11:40 • 14.09.23 Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք ներգրավվել Բաքվի հետ երկխոսության մեջ․ Փաշինյան
-
20:50 • 13.09.23 Ջնջել, նորից սարքելը թույլերի ճանապարհն է, կառավարման քաոսը պետք է վերացնել. Դավիթ Մարգարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 18:15 • 22/09 «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:
-
Իրադարձային 19:11 • 22/09 Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հшրձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակեց հայտարարություն իր անունից։
-
Իրադարձային 09:48 • 23/09 «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում․ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
-
Իրադարձային 13:49 • 22/09 Ես հայերին բողոքի ակցիաների կոչ չեմ անում. Մարգարիտա Սիմոնյանը պարզաբանել է Ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում տարածված տեղեկությանն առ այն, որ նա հայերին բողոքի ակցիաներին ամսնակցելու կոչ է արել«Ես հայեր
-
Իրադարձային 08:39 • 22/09 Վաղ առավոտից բողոքի ակցիաները մեկնարկել են. քաղաքացիները փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան (լուսանկարներ) Նշենք, որ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն փակել էին մի շարք փողոցներ, այդ թվում՝ Երևանի Մյասնիկյան պողոտան: Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն մեծաթիվ ոստիկանական ուժերն ու կարմիր բերետավորներ բացեցին ճանապարհը:
-
Իրադարձային 10:47 • 22/09 Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT Franceի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրո
-
Իրադարձային 11:53 • 22/09 Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ. Հաջիև Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը, Reutersին ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ եղել են զորամասեր, որոնք հայտարարել են, ո
-
Իրադարձային 18:15 • 22/09 «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:
-
Իրադարձային 14:27 • 22/09 Անձամբ Հայաստանի վարչապետն է խոստովանել, որ խաղաղ բնակիչները չեն տուժել, ուստի անհասկանալի են ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների «չստուգված և անլուրջ» հայտարարությունները. Հաջիև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ԿԽՄԿ և այլ միջազգային գործընկերների ներկայացուցիչների հետ։ Այս մասին նա գրել է X Twitter սոցիալական ցանցի իր էջում։ «Ա
-
Իրադարձային 23:30 • 17/09 Երևանի ավագանի անցնում է 5 քաղաքական ուժ, «Ապրելու երկրին» չի բավականացնում 0,5 տոկոս․ տեղամասերի ավելի քան 78 տոկոսի արդյունքը ԿԸՀ-ն հրապարակել է 374 տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։ Այս պահին ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարում է 5 քաղաքական ուժ։
-
Իրադարձային 13:20 • 19/09 Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր, դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ ստորագրությունդ է դրված. Արոնյանը պատասխանել է ադրբեջանցի Մամեդյարովին Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովին՝ մեկնաբանելով վերջինիս գրառումը, որում Արոնյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել«Իմ նամակը Շահրիար Մամեդյարովին,Բարև, Շահ
-
Իրադարձային 16:11 • 21/09 Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Բաքուն հայտարարությամ է հանդես եկել Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման արդյունքներով Դրանում նշվում է, որ կառուցողական և դրական մթնոլորտում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Սահմանադրության
-
Իրադարձային 17:00 • 17/09 Ղարաբաղում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ Աբդոլլահիանին Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների միջև վերջին հանդիպումների արդյունքում առաջացած հարցերն ու հետագա անելիքները:
-
Իրադարձային 16:51 • 19/09 Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը թելեգրամյան ալիքում գրառում է արել՝ ենբթադրաբար ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց &laqu
-
Իրադարձային 17:58 • 17/09 Երևանում Bentley-ով վթարի է ենթարկվել հայտնի գործարարներից մեկի ազգականը. Shamshyan.com Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Mercedes-ը կանգնած է եղել և ավտոմեքենայի դուռը վարորդը բացել է ու այդ պահին Bentley-ն հարվածել է դռանը:
-
Իրադարձային 17:36 • 21/09 Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հեռանալ վտանգավոր տարածքներից։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 10:56 • 21/09 Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք. Ալեն Սիմոնյան Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնա
-
Իրադարձային 10:23 • 18/09 Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ 2-րդ շարասյունը. ռուս խաղաղապահներ (լուսանկարներ) Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ առաջին բեռնատարներն անցել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և այժմ գտնվում են Ստեփանակերտում. ներկայում բեռնաթափումէ իրականացվում Կրամիր խաչի միջազգային կոմիտեի պահեստում. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել են ռուս խաղաղապահները:
Տնտեսություն
-
17:37 • 13.09.23 15 րոպե և Գլոբբինգի հետ մաքսային գործընթացներն ավարտված են
Սպորտ
-
17:38 • 22.09.23 Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
-
15:43 • 22.09.23 Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը ևս մեկնարկում է հաղթանակով
Մամուլի տեսություն
-
10:47 • 23.09.23 Ինչ ունեցվածք է հայտարարագրել դատավոր Կարեն Ֆարխոյանը․ «Ժողովուրդ»
-
10:10 • 23.09.23 Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»