Նոր փաստեր․ թշնամին պատերազմում ներգրավում է ահաբեկիչների․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

15:50 • 07.10.20

Եվս մեկ ապացույց, որ թշնամին պատերազմում ներգրավում է ահաբեկիչների: Հենց Սիրիայից վարձկանների խոսակցությունները, մեծ ջանքերից հետո հասանելի են դարձել «Արմնյուզ» ՀԸ լրատվական դեպարտամենտի ղեկավար Աբրահամ Գասպարյանին:

Հաղորդագրություններում վարձկանները նշում են՝ Ադրբեջանի կողմից կռված ահաբեկիչների կորուստների, մարտի դաշտում գտնված զենք-զինամթերքի և դրանց հետագա ճակատագրի մասին:

«Սա ապացույց է, որ Թուրքիան ապակայունացնող տարր է և սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը: Սրանք ապացույցներ են հենց ահաբեկչական կազմակերպությունների ներսից: Հաղորդագրություններ, հոլովակներ, որոնցից մեկում նույնիսկ վարձկանները զենք-զինամթերք գտնելով նշում են, որ դրանք իրենց Սիրիայում պետք կգան: Ասում են՝ «Կվաճառենք այնտեղ»,-  նշել է Գասպարյանը:

Հոլովակը, որը ներկայացնում է Աբրահամ Գասպարյանը նկարել են վարձկանները՝ հենց պատերազմական գոտում:

Մանրամասները՝ տեսանյութում: