Քիչ առաջ հայկական ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ոչնչացրել են թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից, անձնակազմով և զինամթերքով. ՀՀ ՊՆ խոսնակ

11:07 • 08.10.20

Հարավային ուղղությամբ հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառվում է մարդկային ուժի մեծ կորուստներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՝ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից, անձնակազմով և զինամթերքով, որոնք չէին հասցրել զբաղեցնել կրակային դիրքեր»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ:

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։