ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը շարունակում է հումանիտար օգնություն հավաքել Արցախի համար (տեսանյութ, լուսանկարներ)

20:10 • 21.10.20

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը շարունակում է հումանիտար բեռներ հավաքագրել՝ Արցախի քաղաքացիներին օգնելու համար։

Այս մասին տեսանյութը տեղադրվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Telegram-ի ալիքներում տարածվել են նաև ՌԴ Անապա քաղաքում հավաքվող հումանիտար օգնության լուսանկարները։