Թշնամին վերջին ճիգերն է գործադրում, տոտալ մոբիլիզացիայի դեպքում կհաղթենք. «Արաբո» ջոկատի հրամանատար (տեսանյութ)
Մենք կանգ չենք առնելու, կռվելու ենք մինչև վերջ, այլ ճանապարհ չկա, քան հանուն հայրենիքի զենքը ձեռքին անմահանալը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով առաջնագծից եկել է նահատակված քրոջ որդու հուղարկավորությանը մասնակցելու համար:
«Մենք պետք է համատարած մոբիլիզացիա հայտարենք, չպետք է լսենք թաքնվողներին, պոռոտախոսներին: Ամեն մի հայ տղամարդ պիտի գիտակցի մի բան՝ զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանել է պետք, եթե չեն ցանկանում գաղթական դառնալ, մենք հայրենով պարիսպ պիտի դառնանք: Պետք է գնանք զինկոմիսարիտաները, զորք կազմենք ու կենաց ու մահի կռվի մասնակցենք: Պիտի այս ամենի վերջը դնենք: Իշխանությունները պետք է արագ գործեն, տոտալ մոբիլիզացիա է անհրաժեշտ թշնամու վայրագություններին վերջ տալու համար: Ինժեներական գործ պիտի սկսենք, ամբողջ խրամատները պետք է պարսպապատել, տոտալ մոբիլիզացիայի դեպքում կհաղթենք. թշնամին վերջին ճիգերն է գործադրում »,-ասաց նա:
Մանվել Եղիազարյանի խոսքով ՝ չնայած Թուրքիայի, ահաբեկիչների ներգրավածությանը՝ արդեն մոտ մեկ ամիս է չեն կարողանում մեր բանակին, հասարակությանը ընկճել, պետք է մարտական ոգին տեղը պահել:
«Ասում են՝ մեզ կօգնի Իրանը, ՌԴ-ն, այո, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք շարունակենք կռվել , այս հրդեհը, որը բռնկվել է Կովկասում, կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ինչը ձեռք չի տալիս ՌԴ-ին, Իրանին , աշխարհին, մենք պետք է մեր կյանքը թանկ ծախենք, ամեն մեկդ 5-10 հոգի սատկացնի, որպեսզի աշխարհը կարողանա գիտակցի, մենք հանձնվելու միտք չունենք:
«Զոհերի համար չպետք է լացենք, պետք է հպարտանանք, զոհվել են հանուն հայրենիքի, հակառակ դեպքում, կարող ենք կորցնել Արցախը»,-ասաց նա:
Ըստ Մանվել Եղիազարյանի՝ հակառակորդի առաջխաղացման փորձերը կանխվում են, մեր զինված ուժերը բարձ մակարդակով կատարում են իրենց առջև դրված խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում










