Օբաման Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշների համար Թրամփին է մեղադրել. ТАСС

05:57 • 25.10.20

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի վարակման բարձր ցուցանիշների գլխավոր պատասխանատու է անվանել գործող նախագահ Դոնալդ Թրամփին:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, Օբաման նման հայտարարություն է արել Ֆլորիդայում՝ ի աջակցություն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի անցկացված հանրահավաքի ժամանակ:

«Համավարակը ձգվում է արդեն 8 ամսի, իսկ ԱՄՆ-ում վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում: Պետք չէ ակնկալել, որ Թրամը հանկարծ կսկսի պաշտպանել մեզ: Նա նույնիսկ ի վիճակի չէ իր անձնական պաշտպանության հարցում միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է Օբաման՝ ընդգծելով, որ գործող նախագահն անգամ խնդրի առկայությունը չի ընդունում:

Օբաման համոզմունք է հայտնել, որ եթե Թրամփը ի սկզբանե աշխատեր այս ուղղությամբ՝ հենց համավարակի սկզբից, ապա իրավիճակն անհամեմատ ավելի լավ կլիներ: