Լեհաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ հղիության ընդհատման արգելքի. ТАСС

Կիրակի Լեհաստանի տարբեր քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց համար պատճառ է դարձել հինգշաբթի երկրի ՍԴ-ի կողմից ընդունած որոշումն այն մասին, որ պտղի պաթոլոգիայի պատճառով հղիության ընդհատումներն այլևս արգելվում են: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Վարշավայում, Գդանսկում, Պոզնանիում և այլ քաղաքներում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը հասել է մի քանի հազարի: Ցուցարարները վանկարկել են «Իմ մարմինն իմ ընտրությունն է», «Դուք ինչ գիտեք ծննդաբերության մասին», «Աբորտը իրավունք է», «Եկեղեցի, դո՛ւրս քաղաքականությունից»: Երեկոյան ակցիայի մասնակիցները երկրի մայրաքաղաքում իրենց բողոքն են հայտնել Նախագահական նստավայրի դիմաց:
Ինչպես Վարշավայում, այնպես էլ այլ քաղաքներում ցույցերի ընթացքում գրանցվել են միջադեպեր աբորտների իրականացմանը դեմ և կողմ քաղաքացիների միջև: Սպասվում է, որ հղիության ընդհատումների դեմ բողոքի ակցիաները կշարունակվեն նաև երկուշաբթի:









