Այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը.
Հարց - Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց մեկ ամիս առաջ: Ո՞ր փուլում եք հիմա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից: Նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար: Որովհետև սա իսկապես ոչ թե տարածքի վեճ է, սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ:
Հայկական առաջին դպրոցը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում: Եվ պատերազմը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի դիմակայունությունն է արձանագրել այս փուլում և արձանագրել է Թուրքիայի կայսերական քաղաքականությունը: Որովհետև շատ կարևոր է նաև արձանագրել, որ հարցը հիմա զուտ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի տրամաբանությունից և շրջանակից: Եվ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու: Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում:
Հարց – Ի՞նչ կարող եք իրապես ակնկալել ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի: Բայց Դուք ինձ հարց եք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետև այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք: Եթե վերջին տարիներին ընդհանրապես տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եվ ամեն օր ընթանում է: Եթե Դուք չեք նկատում այդ պատերազմը, եթե այնտեղ, ասենք, հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: Այդ պատերազմը տեղի է ունենում: Այլ բան, որ կան ուժեր, որոնք գիտեն հետևյալը՝ Եվրոպան արդեն մոտավորապես 60 և ավելի տարի ապրում է բարեկեցության մեջ, և այդ բարեկեցությունը թույլ չի տալիս նկատել այն պատերազմը, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում: Որովհետև քանի դեռ ռումբերը չեն պայթել՝ բակերում, տներում, բարեկեցիկ մարդը հակված է ավելի շատ wishfull thinking տրամաբանությամբ առաջնորդվել, և դա շատ լայն դաշտ է բացում շատ ուժերի համար:
Հարց - Ի՞նչ պատերազմ նկատի ունեք, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Դուք կարո՞ղ էիք երբևէ մտածել, թե որևէ երկրի նախագահ, կամ որևէ երկրի պաշտոնական ներկայացուցիչ կարող է, օրինակ, Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահի հասցեին խոսել այդպես և այդ տրամաբանությամբ: Ո՞վ կարող էր այդպիսի բան մտածել 15 տարի առաջ, նույնիսկ սառը պատերազմի տարիներին: Ես չգիտեմ դեպք, երբ Խորհրդային միության որևէ ղեկավար, օրինակ, Ֆրանսիայի կամ եվրոպական որևէ երկրի ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն թույլ տար: Դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: Այլ բան է՝ դուք ուզո՞ւմ եք նկատել այդ պատերազմը, թե՞ չեք ուզում նկատել: Ինչքան չնկատեք, այն ձեզ համար ավելի ու ավելի նկատելի կդառնա: Այո, մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է:
Հարց - Դուք վերջերս ասացիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս պահին դիվանագիտական լուծում չունի: Ո՞ւր եք հասել հիմա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ո՞րն է այս պահը՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները՝ մի պահ՝ Ռուսաստանի նախագահը, մի պահ՝ Ֆրանսիայի նախագահը, երրորդ պահին՝ Միացյալ Նահանգների նախագահը հրադադարի համաձայնություն են կայացնում, բայց այն չի կայանում: Ինչպե՞ս է հնարավոր խոսել դիվանագիտական լուծման մասին, եթե հրադադարը չի պահպանվում. երկու երկրների դիվանագետները աշխարհի հզոր երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք են բերում դիվանագիտական համաձայնություն, որ հաջորդ օրն այսինչ ժամից հրադադար է, որը շատ պարզ բան է, չէ՞, ընդամենը այսինչ ժամից չենք կրակում, սակայն պայմանավորվածությունը կյանքի չի կոչվում: Որքանո՞վ է լուրջ հույս ունենալ, որ ավելի մեծ դիվանագիտական պայմանավորվածություններ այդ պայմաններում կարող են կյանքի կոչվել: Այսինքն՝ դիվանագիտական լուծումը մեր անցնելիք, բարձրանալիք աստիճանի հարյուրերորդ աստիճանն է: Մենք պետք է բարձրանանք այդ աստիճանով՝ վերջին հասնելու համար: Եթե մենք չենք կարողանում առաջին քայլն անել, ինչպե՞ս կարող է հույս ունենալ, որ մենք կանենք վերջին քայլը:
Հարց - Այս պատերազմն ագրեսիայի նոր մակարդակի բարձրացավ Ձեր իշխանության գալուց հետո: Կա՞ արդյոք մի բան, որը կարող էիք անել՝ դա կանխելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրավիճակն իրականում չի փոխվել սկսած 2011 թվականից: Խնդիրն այն է, որ հարցը հնարավոր է լուծել փոխզիջումով, և 2011 թվականից մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Բնականաբար, փոխզիջում նշանակում է համաձայնել մի բանի, որն ի սկզբանե այդքան էլ ընդունելի չէ քեզ համար: Եվ 2011 թվականից մենք ունենք այսպիսի դինամիկա: Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղը ավելի շատ զիջի: Սա է Ձեր ասած ագրեսիվության բռնկման պատճառը: Որովհետև, իհարկե, փոխզիջում, բայց չեն կարող, մի կողմից (Հայաստան- հեղինակի կողմից), այդ զիջումները լինել անվերջ, իսկ, մյուս կողմից (Ադրբեջան- հեղինակի կողմից), չշարժվեն ընդհանրապես: Միայն այն պատճառով, որ մի կողմն ավելի շատ փող ունի՝ ավելի շատ զենք գնելու համար:
Եվ ես կարող եմ պատասխանել Ձեր հարցին հետևյալ կերպ: Ի՞նչը կարող էի այլ կերպ անել, որպեսզի այս պատերազմը տեղի չունենար: Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ: Որովհետև այդ զիջման նվազագույն կետում Ադրբեջանը պետք է պահանջեր ավելին: Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ: Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»: Այո, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ի՞նչ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին:
Հարց - Մտադի՞ր եք դիմել Մոսկվային՝ միջամտելու համար: Եթե այո, դա կլինի հումանիտա՞ր, թե՞ ռազմական մակարդակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել: Կա Մոսկվա, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և կա Մոսկվա, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Մոսկվան միջնորդ է և պետք է գործի բալանսավորման տրամաբանության մեջ, ինչը հասկանալի է: Եվ ես ասել եմ, որ կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն:
Հարց - Որևէ ուրիշ երկիր հանդես եկե՞լ է օտարերկրյա խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Երկիր չկա, բայց բանակցային գործընթացում միշտ էլ այդ թեման արծարծվել է, և տարբեր կարծիքներ կան խաղաղապահների կազմի վերաբերյալ: Բայց մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է:
Հարց - Գյանջայում խաղաղ բնակչության ռմբակոծումը Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից արդյոք խաթարո՞ւմ է Հայաստանի՝ իր ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումը: Չե՞ք կարծում, որ այդ ռմբակոծությանը քաղաքացիական օբյեկտների թիրախավորմամբ արձագանքելը խաթարում է Ձեր դիրքորոշումը միջազգային հանրության շրջանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Որովհետև հարցն այն է, թե ինչու է Գյանջան հրթիռակոծվել: Իսկ ինչո՞ւ է հրթիռակոծվել Ստեփանակերտը 10 օր շարունակ կամ ավելի երկար: Ինչո՞ւ են հրթիռակոծվել և ռմբակոծվել Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Շուշին: Ինչո՞ւ է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ընդ որում, եթե մեկ արկ ընկած լիներ, մենք կարող էինք համարել, որ պատահականություն է տեղի ունեցել: Բայց երկու անգամ Շուշիի հայկական եկեղեցին ռմբակոծվել է: Ինչի՞ համար է ռմբակոծվել:
Հարց - Բայց արդյոք, պատասխանելով նույնկերպ, չե՞ք թուլացնում Ձեր դիրքորոշումները միջազգային հանրության առաջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը Գյանջայում ունեցել է ռազմական թիրախներ և հարվածել է ռազմական թիրախներին: Գուցե այդ ռազմական թիրախների հետ տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բայց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից – հեղինակի կողմից) ռազմական թիրախ չկա:
Հարց – Կապի մե՞ջ եք արդյոք Իրանի ղեկավարության հետ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Իրանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրանը մեր հարևան և բարեկամ երկիրն է: Ես այս ընթացքում հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահի հետ, մեր արտաքին գործերի նախարարը կապի մեջ է եղել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, մեր այլ պետական մարմիններ համագործակցում են իրավիճակի վերլուծության և գնահատման վերաբերյալ: Մենք, ի վերջո, ընդհանուր սահման ունենք, և մեր սահմանապահներն են համագործակցում:
Հարց - Դուք նշեցիք 3 հրադադարները: Առաջինը համաձայնեցվել էր Ռուսաստանի միջնորդությամբ, 2-րդը՝ Ֆրանսիայի, 3-րդը՝ ԱՄՆ-ի: Այդ 3-ն էլ, ինչպես նշեցիք, խախտվել են րոպեների ընթացքում: Արդյոք մտահո՞գ չեք, որ այժմ այլևս տարբերակներ չկան՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դե տեսեք, հիմա փաստորեն Դուք եք ասում՝ այս պահին դիվանագիտական լուծում հնարավոր չէ:
Հարց – Ես հարցնում եմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզ է, որ Դուք հարցնում եք: Բայց Դուք հիմա, ըստ էության, ասացիք այն, ինչի մասին ինձ հարցնում եք: Ես էլ կարող եմ Ձեզ հարցնել՝ իսկ ինչո՞ւ եք ասում՝ տարբերակներն սպառվում են, իսկ դիվանագիտական լուծումն ի՞նչ եղավ:
Հարց – Չեմ կարծում, թե տարբերակներ չկան, բայց 3 այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն միջնորդում են հրադադարի համաձայնությանը և այն անմիջապես խախտվում է, ի՞նչ կարող է էլ արվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Չեխոսլովակիան» պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել: Պետք է ամեն ինչ անի, որ ինքն իրեն պաշտպանի:
Հարց – Ի՞նչ ուղերձ ունեք աշխարհին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. ցավոք, մի «իքս» պահից՝ դա մոտավորապես 2000-ական թվականներն էր, համաշխարհային մամուլում Լեռնային Ղարաբաղի հարցն սկսեցին ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրականում, Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ մի կապ չունի տարածքային վեճի հետ: Մինչդեռ դրանից 10, 12 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժումը համարվում էր այն նախադրյալը, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Որովհետև Ղարաբաղի շարժումն սկսել է որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման արտահայտություն:
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, որը, ինչպես միշտ այդ տարածաշրջանի բնակչության 80 տոկոսն էր, Խորհրդային միության ժողովրդավարացման համատեքստում, երբ Միխայիլ Գորբաչովը Խորհրդային միությունում իրականացնում էր ժողովրդավարացում և վերակառուցում, որոշեց իր իրավունքը պաշտպանելու փորձ անել: Իսկ ի՞նչ իրավունք էր խախտվել: 20-րդ դարասկզբին, երբ Խորհրդային միությունն էր ձևավորվում, և Հարավային Կովկասը մտնում էր Խորհրդային միության մեջ, ձևավորվում էին հանրապետություններ, Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի: Եվ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը՝ խորհրդարանը, որոշեց այդ պրոցեսն ուղղելու բացարձակապես խաղաղ գործընթաց սկսել: Ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանն արձագանքեցին ուժով, մասնավորապես՝ Սումգայիթ և Բաքու քաղաքներում հայերի ջարդ կազմակերպելով և հետո նաև Լեռնային Ղարաբաղի անմիջական տարածքում: Որից հետո տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման պրոցեսը, և Ադրբեջանը հայտարարեց անկախություն Խորհրդային միությունից:
Իսկ Խորհրդային միությունում գործող կարգերի համաձայն, եթե որևէ հանրապետություն Խորհրդային միությունից անկախանալու գործընթաց է սկսում, նրա կազմում գտնվող միավորումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կարող են որոշում կայացնել իրենց սեփական կարգավիճակի վերաբերյալ: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նույնպես կայացրել է անկախ լինելու որոշում: Եվ, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է անկախացել Խորհրդային միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Ադրբեջանից: Եվ ինչքան Խորհրդային Ադրբեջանն ուներ այդ իրավունքը, այնքան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ուներ այդ իրավունքը:
Եվ, այո, ասում են, որ միջազգային հանրությունն այդ անկախացումը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղի հայության պայքարը հենց այդ իրավունքը ճանաչելու վերաբերյալ է: Եվ մանավանդ այսօր, երբ Լեռնային Ղարաբաղը դարձել է, ըստ էության, հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, այդ իրավունքն ավելի է սրվում: Եվ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ դա նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով, որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»:
Հարց – Արդյոք լրջորեն դիտարկո՞ւմ եք այն, որ Հայաստանը ևս կարող է հարձակման ենթարկվել այս պատերազմում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն իսկ մենք հարձակումներ ունեցել ենք:
Հարց – Ռազմաբազայի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ունեցել ենք արդեն հարձակումներ: Եվ չի կարելի բացառել այդպիսի սցենար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Իրադարձային 16:28 • 07/05 Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։
-
Քաղաքականություն 14:12 • 07/05 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան (տեսանյութ) Ինչ վերաբերում է հրաժարականին նա ասաց, թե տասնյակ անգամներ է պատասխանել։ «Ես ախր տվել եմ հրաժարական, ընդ որոում մի քանի նագամ, մի քիչ անլուրջ է, պատկերացրեք ՀՀ վարչապետ, որն անընդհատ հրաժարական է տալիս, դա անլուրջ է»,- ասաց նա։
-
Մշակույթ 10:58 • 07/05 Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Պենելոպե Կրուսը, Շակիրան և մյուս աստղերը՝ Met Gala-ի կարմիր գորգին (լուսանկարներ) Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա ներկայացել է Maison Margiela զգեստով՝ բոլորի ուշադրությունը գամելով արտասովոր բարակ գոտկատեղին:
-
Քաղաքականություն 12:16 • 07/05 Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Նրա խոսքով՝ Շարժումը ժողովրդի ձայնն է, որով իշխանություններին ասում են՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը։
-
Իրավունք 11:15 • 07/05 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ «Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։
-
Քաղաքականություն 15:48 • 07/05 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան (տեսանյութ) Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։
-
Իրադարձային 11:39 • 07/05 Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:
-
Գիտություն/տեխնիկա 15:02 • 07/05 Կրիպտոթրեյդերը շփոթել է հասցեն և 69,3 մլն դոլար արժողությամբ բիթքոինները փոխանցել ուրիշին Խաբեբաները բացել են հաշիվ՝ հասցեով, որը շատ նման է կրիպտոարժույթների հետ աշխատող թրեյդերի հասցեին: Խաբեբաները նրան մանր փոխանցումներ են արել՝ հույս ունենալով, որ մի օր նա իրենց հասցեն իր հասցեի հետ կշփոթի ու գումար կփոխանցի իրենց։ Եվ այդպես էլ եղել է։
-
Իրադարձային 14:41 • 07/05 Եթե պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետը կարծում է, որ նույն կերպ կվարվեր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` եթե նույն բառապաշարով, կամ անգամ 5 տոկոսի չափով այնտեղի հեռուստատեսությամբ խոսվեր պետական կարգի և կառավարության մասին, այն կփակվեր։
-
Իրադարձային 15:27 • 07/05 Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով «Այս ամիս պետք է վերացել մոտակա տարածքը։ Անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը: Հետո Զելենսկիին նստեցնել և ստիպել ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՌԴ-ին, մեր պետության, քաղաքացիների, Ուկրաինայի տարածքում ապրող ռուսալեզու բնակչության անվտանգության...
-
Իրադարձային 15:58 • 07/05 Այդ կարգի էժան տրյուկները թերևս իրենց մասին են խոսում. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին Հիշեցնենք, որ երեկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը
-
Իրադարձային 16:28 • 07/05 Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
23:37 • 07.05.24 Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի
Սպորտ
-
18:08 • 07.05.24 Նաիր Տիկնիզյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին
Իրադարձային
-
22:25 • 07.05.24 Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Մշակույթ
-
13:46 • 05.05.24 Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի
Գիտություն/տեխնիկա
-
16:25 • 06.05.24 Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում