Վիեննայում կրակ բացած հանցագործները լավ զինված են և պրոֆեսիոնալ պատրաստված. Ավստրիայի կանցլեր

03:54 • 03.11.20

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո վտանգ դեռևս կա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Կուրցը նշել է, որ իրավապահների կողմից իրականացվող հատուկ գործողությունը շարունակվում է և «ներկա պահին հնարավոր չէ վերադառնալ սովորական կյանքի»:

Նա նաև նշել է, որ ահաբեկիչների գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ, սակայն չի բացառվում նաև հակասեմականության շարժառիթը:

Խոսելով ահաբեկիչների պատրաստվածության մասին՝ Կուրցը նկատել է, որ նրանք լավ զինված են, պրոֆեսիոնալ պատրաստված:

«Սա միանշանակ ահաբեկչություն է»,- ասել է Կուրցը: Նա նաև հավելել է, որ հանցագործներից մեկը չեզոքացվել է, մյուսները փախուստի են մատնված: