ԱՄՆ նախագահական ընտրություններ. առաջատարը Բայդենն է. Թրամփը սպառնում է արդյունքները վիճարկել Գերագույն դատարանում. Սլովենիայի վարչապետը վաղաժամ շնորհավոր է Թրամփին (թարմացվող)
17:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է նախագահի՝ ընտրություններում հաղթելու մասին վաղաժամ հայտարարություններին՝ դրանք անվանելով «անպատասխանատու մեկնաբանություններ», հաղորդում է SkyNews-ը։
Բոլթոնի խոսքով՝ մինչ ձայների վերջնական հաշվարկը հաղթանակի մասին խոսելով «նախագահն անպատասխանատու մեկնաբանություններ է արել»։ Նա նաև հավելել է, որ «դա խայտառակություն է»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։
16:13
Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիայի համար առավել նախընտրելի կլինի, եթե Դոնալդ Թարմփը վերընտրվի նախագահական ընտրություններում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Հարց, որն ինձ հետաքրքրում է․ Ֆրանսիայի, նրա շահերի համար ավելի լավ է Դոնալդ Թրամփի՞ վերընտրումը, թե՞ Ջո Բայդենի հաղթանակը։ Կարծում եմ՝ Ֆրանսիայի համար ավելի լավ է Դոնալդ Թրամփի ընտրվելը, քանի որ Թրամփ ասելով՝ հասկանում ենք ազգերի վերադարձ, վայրի գլոբալիազացիայի դադարեցում, կարգավորումների թուլացում, սահմանների վերացում, որը, կարծում եմ, վնասում է ազգերին»,- նշել է նա CNews հեռուստաալիքի եթերում։
15:53
Թրամփը Նևադա նահանգում ընտրությունների 86% ձայների հաշվարկից հետո զգալիորեն կրճատել է ձայների տարբերությունը իր մրցակից Ջո Բայդենից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Առաջատարը Բայդենն է՝ 49,3% ձայներով, Թրամփն այժմ հավաքել է ձայների 48,7%: Քվեաթերթիկների 51%-ը հաշվելուց հետո Բայդենի առավելությունը 5%-ից ավելի էր:
Նահանգը հաղթող թեկնածուին ընտրիչների 6 ձայն կտա:
15:00
Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում ընտրությունների ելքը դեռևս հայտնի չէ, գործող նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել է պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Միանգամայն պարզ է, որ ամերիկացի ժողովուրդը Դոնալդ Թրամփին և Մայք Փենսին (փոխնախագահի թեկնածու) ընտրել է ևս չորս տարով։ Որքան շատ են ԶԼՄ-ները ձգձգում ու մերժում փաստերը, այնքան ավելի մեծ կլինի ԱՄՆ նախագահի վերջնական հաղթանակը։ Շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը ԱՄՆ ամբողջ տարածքում գերազանց արդյունքների կապակցությամբ», - Twitter-ում գրել է Սլովենիայի վարչապետը:
Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որը կարող է ևս մի քանի օր տևել։
14:57
Ֆլորիդայի Օրինջ շրջանի տեղամասերից մեկում, ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 100% -ը, հայտնում է ընտրությունների վերահսկման տեղի վարչությունը:
«Եթե մեր կայքում հետևել եք ընտրողների գրանցման էջին, ապա գուցե նկատել եք, որ թիվ 538 ընտրատեղամասում ընտրողների մասնակցությունը գերազանցում է 102 -ը: Գրանցման վերջնաժամկետին (հոկտեմբերի 6) թիվ 538 ընտրատեղամասում գրանցվել է 754 ընտրող»,-ասված է մեկնաբանության մեջ:
14:42
ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում մեկնաբանել են գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին հայտարարությունները, գրում է Associated press-ը։
Քվեարկության արդյունքների ամփոփումը չի դադարի, հակառակ պետության գործող ղեկավարի կոչերին, հայտնել է Բայդենի նախընտրական արշավի ղեկավար Ջեն Օ'Մելլի-Դիլոնը:
«Հաշվարկը շարունակվելու է, քանի դեռ յուրաքանչյուր ձայն չի հաշվարկվել։ Թրամփի հայտարարությունները վրդովեցուցիչ են, քանի որ դա ԱՄՆ քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները խլելու բացահայտ փորձ է։ Սա աննախադեպ երևույթ է, քանի որ մեր պատմության մեջ երբեք ԱՄՆ նախագահը չի փորձել ամերիկացուն զրկել համազգային ընտրություններում ձայնի իրավունքից»,-ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ ընտրությունների ելքը պետք է որոշեն ոչ թե Թրամփը կամ Բայդենը, այլ ամերիկացիները։
«Ժողովրդավարական գործընթացը պետք է և կշարունակվի մինչև վերջ։ Եթե նախագահը քվեների պատշաճ հաշվառմանը խանգարելու համար կյանքի կոչի դատարան դիմելու իր սպառնալիքը, մենք ունենք իրավաբանների թիմեր, որնք կդիմակայեն այդ ջանքերին: Եվ նրանք կհաղթեն»,- հավելել է Ջեն Օ'Մելլի-Դիլոնը:
14:36
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Վիսկոնսին նահանգում առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից: Ձայների 95%-ի հաշվարկից հետո Բայդենը ստացել է 49,4%, իսկ Թրամփը 49,1%, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Միևնույն ժամանակ Թրամփը դեմոկրատ մրցակցին գերազանցում է Փենսիլվանիա, Միչիգան, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում:
13:53
Թեհրանին հետաքրքրում է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե այն, թե ով կլինի հաղթողն այս ընտրություններում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:
13:50
ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին ստեղծվում է պայթյունավտանգ իրադրություն. երկրում կարող է սահմանադրական ճգնաժամ սկսվել: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ Կարենբաուերը:
13:47
Եվրամիությունը սպասում է նախագահական ընտրությունների արդյունքներին և պատրաստակամ է ընդհանուր արժեքների և պատմության հիմքով կայուն տրանսատլանտյան գործընկերություն կառուցել ԱՄՆ-ի հետ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
13:27
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում առաջատարն է վեց նահանգներից հինգում, որտեղ դեռևս ձայները վերջնական չեն հաշվարկվել, գրում է ria.ru-ն։
Այդ նահանգներում ընտրությունների նախնական արդյունքները հետևյալ տեսքն ունեն
Փենսիլվանիայում քվեաթերթիկների 64 տոկոսի հաշվարկից հետո Թրամփը ստացել է ընտրողների ձայների 56,1%-ը (20 ընտրիչ),
Միչիգանում քվեաթերթիկների 71%-ի հաշվարկից հետո՝ 53,4%-ը (16 ընտրիչ),
Հյուսիսային Կարոլինայում քվեաթերթիկների 94%-ի հաշվարկից հետո՝ 50,1%-ը (15 ընտրիչ),
Ջորջիայում քվեաթերթիկների 80%-ի հաշվարկից հետո՝ 56%-ը (16 ընտրիչ),
Վիսկոնսինում քվեաթերթիկների 91% -ի հաշվարկից հետո՝ 51.3%-ը (10 ընտրիչ)։
Պետության ղեկավարը դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենից նաև առաջ է անցել Մեն նահանգի շրջաններից մեկում (մեկ ընտրիչ):
Բայդենն, իր հերթին, նախնական տվյալներով՝ առաջատարն է Նևադայում (վեց ընտրիչ): Նա քվեաթերթիկների մոտ երկու երրորդի հաշվարկից հետո ստացել է ձայների 50,3 տոկոսը։
Նշենք, որ Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 67 439 810 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65 601 708)
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:
13:21
Ամերիկյան Associated Press գործակալությունը հաստատել է Fox News հեռուստաալիքի կանխատեսումը, համաձայն որի՝ ԱՄՆ Արիզոնա նահանգում հաղթող է ճանաչվել նախագահի թեկնածու Ջո Բայդենը։
Մինչ այդ Fox News-ը միակ ալիքն էր, որը վստահորեն հատարարում էր, որ դեմոկրատ թեկնածուն նշված նահանգում առաջ է անցնելու Թրամփից։
Արիզոնան մինչ այժմ ներառվում է այն ոչ մեծ թվով «տատանվող» նահանգների շարքում, որտեղ մինչև այժ հստակություն չկա, թե հաղթանակը որ կուսակցությանը և որ թեկնածուին կպատկանի։
Արիզոնայում տասնմեկ ընտրիչներն իրենց ձայնը տվել են Բայդենին:
Հայտնի է, որ վերջին տասնամյակում այս նահանգի բնակիչները գրեթե միշտ աջակցել են Հանարապետական կուսակցության թեկնածուներին։ Վերջին բացառությունը եղել է միայն 1996 թվականին, երբ Արիզոնայում քվեարկել են Բիլ Քլինտոնի օգտին։
12:46
ԱՄՆ Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքի բնակիչները ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ի ընտրությունների գիշերը՝ փորձելով փակել քաղաքի մի շարք ճանապարհներ: Ինչպես հաղորդում է տեղական ոստիկանությունը, ութ ցուցարար ձերբակալվել է:
«Այսօր հետիոտներին խոչընդոտելու, երթևեկությանը խանգարելու, սպայի վրա հարձակման, և հանցավոր վնաս հասցնելու համար ձերբակալվել է 8 մարդ»,- ասված է Սիեթլի ոստիկանության Twitter-ի էջում:
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքում երկու ցույցեր են տեղի ունեցել, որոնցից մեկի մասնակիցները սկսել են երթևեկելի հատվածում պատնեշ կառուցել։
Ցույցեր են տեղի ունեցել նաև Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
12:42
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում ինքը հաղթել է այն նահանգներում, որտեղ չէր ակնկալում, որ կհաղթի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք հաղթել ենք այն նահանգներում, որտեղ չէինք սպասում, որ կհաղթենք: Մենք հաղթել ենք Ֆլորիդայում, և հաղթել ենք առավելությամբ: Մենք հաղթել ենք Օհայոյի պես մեծ նահանգում, Տեխասում: Ակնհայտ է, որ հաղթել ենք նաև Ջորջիայում: Նրանք մեզ չեն հասնի: Հաղթել ենք նաև Հյուսիսային Կարոլինայում»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
12:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհիմն հայտարարություն է արել այն մասին, որ նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել և սա այն դեպքում, որ երկրում դեռևս շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը, գրում է The Guardian պարբերականը։
«Սա կեղծիք է ամերիկյան հասարակության նկատմամբ։ Սա խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտարարել է նախագահը Սպիտակ տանը։
«Պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում։ Եթե անկեղծ՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում»,- հավելել է Թրամփը։
Աղբյուրը մանրամասնում է, որ գործող նախագահը այս պահի դրությամբ դեռևս չի վերընտրվել, սակայն նա խոստացել է քվեարկության արդյունքների հարցով երկրի Գերագույն դատարան դիմել։
«ԱՄՆ Գերագույն դատարան ենք դիմելու։ Ցանկանում ենք, որ բոլոր քվեարկություններն ավարտվեն»,- նշել է նախագահը։
Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որ կարող է ևս մի քանի օր տևել։
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 236, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:
12:00
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 236, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:
11:56
Բրիտանական բուքմեյքերներն ԱՄՆ նախագահական ընտրություններում կանխատեսում են գործող նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը, այնինչ մինչ ձայների հաշվարկը սկսվելը նրանք կանխատեսել էին դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
William Hill բուքմեյքերական գրասենյակում Թրամփի հաղթանակի հավանականությունը 1/2-ն է (այսինքն ՝ յուրաքանչյուր խաղադրույքի դիմաց ստացված 2 ֆունտ ստեռլինգի դիմաց միայն 1 ֆունտ շահում), մինչդեռ ընտրությունների գիշերը գործակիցը 6/4-ն էր:
Բայդենի օգտին խաղադրույքները կատարվում են 13/8 գործակցով, այնինչ նախորդ օրը գործակիցը 8/15 էր:
Նույն պատկերն է նաև այլ բուքմեյքերական ընկերությունների պարագայում:
Bet365-ում Թրամփի հաղթանակը գնահատվում է 8/13 գործակցով, Բայդենինը` 13/10, Betfair-ում` համապատասխանաբար 4/6 և 4/5:
Թրամփի կողմից ընտրիչների անհրաժեշտ 270-ից ավելի ձայները ստանալու միջին գործակիցը 20/21 է, Բայդենինը` 6/4:
Բուքմեյքերական գրասենյակները նաև կարծում են, որ հաղթողի անունը, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի չորեքշաբթի օրը (միջինը 11/10):
11:30
ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակում, սակայն ժամանակ կպահանջվի քվեաթերթիկների հաշվարկի համար: Այս մասին նա հայտարարել է Դելավեր նահանգում ելույթի ժամանակ, գրում է Washington Post-ը։
«Մենք կարծում ենք, որ այս ընտրություններում հաղթելու ճանապարհին ենք, բայց պետք է սպասել։ Մենք գիտեինք այս մասին, քանի որ աննախադեպ արտահերթ քվեարկություն և փոստով քվեարկություն կար, դրանք հաշվարկելու համար ժամանակ կպահանջի։ Մենք պետք է համբերատար լինենք, քանի դեռ չի ավարտվել ձայների հաշվարկի դժվարին աշխատանքը»,- ասել է նա։
Բայդենը հավելել է, որ «ամեն ինչ պարզ չի լինի այնքան ժամանակ, մինչև հաշվի չառնվի յուրաքանչյուր ձայն, չհաշվարկվի յուրաքանչյուր քվեաթերթիկ»։
Իր Twitter-ի էջում քաղաքական գործիչը նույնպես վստահություն է հայտնել իր հաղթանակի նկատմամբ՝ գրելով․ «Մենք գոհ ենք ներկա իրավիճակից»։
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ առայժմ ընտրություններում առաջատարը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն է. նա ստացել է ընտրիչների 238 ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։
10:55
ԱՄՆ-ում ավարտվել է համընդհանուր ընտրությունների քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 20:00-ին (չորեքշաբթի`Երևանի ժամանակով 10:00-ին) փակվել է մոտ 300 մարդկանցով բնակեցված Ալեուտյան կղզիների Ադյակ գյուղի ընտրատեղամասը, որը ԱՄՆ-ի ամենաարևմտյան բնակավայրն է:
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը ստացել է 224, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ընտրիչի ձայն. մինչդեռ հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն:
Associated Press գործակալության նախնական հաշվարկների համաձայն Երևանի ժամանակով 09:45-ին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ընդհանուր առմամբ ստացել է 61,957,940 ձայն (49,8%), իսկ նրա մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը ՝ 60,461,523 ձայն (48,6%):
10:43
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին:
«Ես հայտարարությամբ հանդես կգամ այս գիշեր: Մեծ հաղթանակ»,- Twitter-ում գրել է նա։
Ընդ որում, Թրամփի խոսքով՝ դեմոկրատները փորձում են գողանալ իր հաղթանակը։
«Մենք երբեք թույլ չենք տա նրանց անել դա»,-հավելել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ ընտրատեղամասերի փակումից հետո ձայները չեն կարող հաշվարկվել։
10:21
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 238 ընտրիչի ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն: Այս են վկայում foxnews.com-ի տվյալները:
09:44
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 61,356,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (60,073,265)։
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 223 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 174 ձայն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը, քվեարկության արդյունքներով առաջատար է Կալիֆոռնիա (55 ընտրիչ), Վաշինգտոն (12 ընտրիչ) և Օրեգոն (7 ընտրիչ) նահանգներում։
Միչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփը Նեբրասկա նահանգում հաղթել է ընտրիչների բոլոր հինգ ձայները:
06:58
Թրամփն ընտրիչների թվով առայժմ զիջում է Բայդենին, բայց դեռ դժվար է ասել, թե ով կհաղթի:
Երկու թեկնածուներից որեւէ մեկը դեռ չի ստացել ընտրիչների այնքան ձայն, որը բավական կլինի հստակ կանխորոշելու ընտրությունների վերջնական արդյունքները:
РИА Новости-ն ներկայացնում է առանցքային կարևորություն ունեցող նահանգներից ստացված տվյալները.
Տեխաս (38 ընտրիչ) - Թրամփ՝ 50.4%, Բայդեն՝ 48.3%, հարվարկվել է քվեների 67%-ը,
Ֆլորիդա (29 ընտրիչ) - Թրամփ՝ 51.3%, Բայդեն՝ 47.8%, հարվարկվել է քվեների 91%-ը,
Ջորջիա (16 ընտրիչ) - Թրամփ՝ 56.2%, Բայդեն՝ 42.6%, հարվարկվել է քվեների 51%-ը,
Հս. Կարոլինա (15 ընտրիչ) - Թրամփ՝ 49.3%, Բայդեն՝ 49.5%, հարվարկվել է քվեների 87%-ը,
Օհայո (18 ընտրիչ) - Թրամփ՝ 50.5%, Բայդեն՝ 48.1%, հարվարկվել է քվեների 74%-ը:
6:14
Ըստ Fox News-ի տվյալների՝ Թրամփը, թեև ստացած քվեների ընդհանուր թվով առաջատար լինելուն, զիջում է Բայդենին ընտրիչների քանակով: Այս պահին ԱՄՆ գործող նախագահը 94 ընտրիչի ձայն ունի, Բայդենը՝ 129:
6:03
Թրամփի օգտին այս պահի դրությամբ քվեարկել է ընտրողների 50.6%-ը, իսկ Բայդենին օգտին՝ 48.1%-ը: Ընտրությունների վերջնական արդյունքների տեսանկյունից, սակայն, առաջատարը Բայդենն է, քանի որ այս պահի դրությամբ նա ունի ընտրիչի 119 ձայն, Թրամփը՝ 92, իսկ նախագահն ընտրվելու է ընտրիչների ձայներով՝ 270 քվեով:
05:43
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը թեւ ձայների 48.6%-ով զիջում է, բայց առաջ է անցել Թրամփից ընտրիչների թվով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Fox News-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը ստացել է ընտրիչի 91 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ձայների 50.2%-ով՝ ընտրիչի 73 ձայն:
05:06
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների համար որոշիչ են լինելու այն նահանգները, որոնք ամենաշատ թվով ընտրիչներ ունեն և դասվում են «տատանվող» նահանգների շարքում:
Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն Ֆլորիդան, Տեխասը, Ջորջիան, Հյուսիսային Կարոլինան, նաև՝ Փենսիլվանիան, Միչիգանը, Վիսկոնսին, Մինեսոտան, Նևադան, Այովան:
Առավել վճռորոշ ազդեցություն կունենան Ֆլորիդայի քվեարկության արդյունքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կանխատեսումների համաձայն՝ եթե Ջո Բայդենը հաղթանակ տանի Ֆլորիդայում (29 ընտրիչ)և հարևան Ջորջիայում (16 ընտրիչ), ապա գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթելու և վեընտրվելու շանս այլևս չի ունենա:
Սրանով է նաև պայմանավորված, որ հենց Ֆլորիդայում Թրամփի և Բայդենի միջև թեժ է մրցապայքարը՝ ցուցանիշներն ամեն պահի են փոփոխվում:
4:27
Թրամփը հաղթել է Կենտուկի (8 ընտրիչ) և Ինդիանա (11 ընտրիչ) նահանգներում, որտեղ ավանդաբար հանրապետականներն են առավելության հասնում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox News-ի հրապարակած տվյալներին:
ԱՄՆ գործող նախագահը, ձայների հաշվարկի 54%-ի արդյունքներով, այս պահին 48.5%-50.8% ձայների հարաբերակցությամբ զիջում է Ջո Բայդենին Ֆլորիդայում, որն առանցքային նահանգներից է:
Բայդենն առաջ է անցել նաև Ջորջիայում:
3:41
Ձայների 8%-ի հաշվարկի արդյունքում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը Կենտուկի նահանգում առաջ է անցել:
3:26
Քվեաթերթիկների 1%-ի մշակման արդյունքներով՝ Թրամփը հաղթում է Ինդիանայում (67%), Կենտուկիում (68%), ինչպես նաև՝ դեմոկրատների նահանգ համարվող Նյու Հեմփշիրում, որտեղ ընտրատեղամասերը դեռ բաց են:
03:15
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է Ինդիանա և Կենտուկի նահանգներում:
Fow News-ի փոխանցմամբ՝ Թրամփը Ինդիանայում, ինչպես սպասելի էր, հաղթում է՝ ձայների 72%-ով, Բայդենի օգտին քվեարկել է նահանգի ընտրողների 26%-ը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ստարտափ Արմենիա հիմնադրամի և SoftConstruct ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Ոչ ոք չի զարմանա, եթե փաստի առաջ կանգնենք, որ ՀՀ իշխանությունը Սյունիքի մարզով միջանցք է տրամադրում Ադրբեջանին. Աննա Կարապետյան

Քաղաքացիները պատշգամբից ողջունում են Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներին

Ընտրություններ չեն կարող կազմակերպվել ոստիկանական պետությունում. Վազգեն Մանուկյան

Նիկոլի մնալով արտահերթ ընտրությունների գնալը նույն է, ինչ նրան ևս 5 տարով դարձնենք վարչապետ. Նարեկ Սամսոնյան

Ադրբեջանցիները ՌԴ Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների

Հնարավոր չէ լինեն արտահերթ ընտրություններ, եթե կազմակերպիչը Նիկոլն է. Կարեն Վրթանեսյան

Չդադարող պարտությունը պետք է կանգ առնի, նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության մնալու դեպքում. Կարեն Բեքարյան

Նիկոլի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է, միակ ելքը նրա չլինելն է իշխանության մեջ. Արմեն Մինասյան

3 տարի շարունակ երկրում արհեստական աղմուկ է, որի նպատակը ուշադրության շեղումն էր «գողությունից», որը տեղի ունեցավ Արցախի հարցում. Սամվել Ֆարմանյան

Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել որևէ քաղաքական գործընթացի կազմակերպումից. Ռուբեն Մելիքյան

Պահանջում ենք ցույց տալ՝ երբ եք հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից. Արա Զոհրաբյանը՝ Արմեն Սարգսյանին

Նիկոլի ժամանակ բացառում եմ որևէ ընտրություն, պատերազմ կեղծածը կարծում եք ընտրություն չի՞ կեղծի. Նարեկ Մալյան

Նիկոլը չի կարող ընտրություններ կազմակերպել, ամենաայլանդակ ձևով կեղծելու է դրանք. Միհրան Հակոբյան

Մեր առջև կենսական խնդիր է դրված, կամ բանակ ենք ունենալու, կամ դավաճան իշխանություն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Օնիկ Գասպարյանի հանդեպ իշխանության լակոտական տրյուկը չի աշխատելու». Ռուբեն Մխիթարյան

Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ. քիչ անց կսկսի ընդդիմադիրների հանրահավաքը. ուղիղ

Այսօր կպահանջենք ՀՀ նախագահի հետ հանդիպում, մերժման դեպքում երթով կգնանք իր կեցության վայրը. Արա Զոհրաբյան

Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր ԶՈՒ-ն. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Բանակի սպայակազմը սեփական պետության կողմից լքված, անպատշպան վիճակում է. Ռուբեն Մելքոնյան

Օրվա իշխանությունը ցանկանում է գլխատել ԶՈՒ-ի ամբողջ հրամկազմը. ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան

«Երկրի թիվ 1 զինվորականին աշխատանքից ազատելը փլավ ուտել չէ, դա իր թերթոնը կամ դուքյանը չէ». Արման Սաղաթելյան

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատողը հայ ազգի թշնամին է. զինվորական

Սասուն Միքայելյանի և Փաշինյանի բանակը ֆեյքերն են, սորոսները, ապազգային տարրերը. Իգոր Սարգսյան

Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի. ուղիղ

Ավտովթար` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ

Առճակատումը լուծում չէ, արտահերթ ընտրություններն են պատային իրավիճակից ելքը. Կարեն Սիմոնյան

Հեղափոխությունից հետո եկա Հայաստան, բայց պատերազմից հետո հիասթափվել եմ Փաշինյանից. քաղաքացի

Սյունիք Փաշինյանի տապալված այցից հետո իշխանության հրահանգով ճանապարհային ոստիկանները սյունեցիներին տեռորի են ենթարկում, համայնքների սուբսիդավորումն էլ կտրել են. Վահե Հակոբյան

«Մենք՝ ադրբեջանցիներս, նույնպես սատարում ենք Փաշինյանին». ու՞ր է գնում ՀՀ արտաքին քաղաքականությունը

Վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան

Դատարանն արձանագրել է Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի տոտալ բացակայութունը. պաշտպան

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց կալանքից

Իշխանությունը փորձում է չեզոքացնել այն մարդկանց, ովքեր փորձում են բացահայտել դավաճանական գործողությունները. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, որը կեղծ ինֆորմացիա էր տալիս, թե Գ. Սողոմոնյանը, որը տալիս էր ճշմարիտ տեղեկություն. Նարեկ Մալյան

Իրավիճակի տիրապետումը զրո է, փոխարենը՝ իշխանության մոտ լավ է ստացվում լրագրողին հրելը, կոպտելը. Կարեն Բեքարյան

Իշխանությունը լուծում է մեկ խնդիր՝ մեկուսացնել և լռեցնել Արա Սաղաթելյանին. Արմեն Մինասյան

Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին. Արթուր Վանեցյան

Հրապարակվում է Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի որոշումը․ ուղիղ միացում դատարանի բակից
-
21:52 • 06.03.21 Ստարտափ Արմենիա հիմնադրամի և SoftConstruct ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր
-
18:55 • 06.03.21 Ոչ ոք չի զարմանա, եթե փաստի առաջ կանգնենք, որ ՀՀ իշխանությունը Սյունիքի մարզով միջանցք է տրամադրում Ադրբեջանին. Աննա Կարապետյան
-
18:16 • 06.03.21 Քաղաքացիները պատշգամբից ողջունում են Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներին
-
17:43 • 06.03.21 Ընտրություններ չեն կարող կազմակերպվել ոստիկանական պետությունում. Վազգեն Մանուկյան
-
17:40 • 06.03.21 Նիկոլի մնալով արտահերթ ընտրությունների գնալը նույն է, ինչ նրան ևս 5 տարով դարձնենք վարչապետ. Նարեկ Սամսոնյան
-
17:37 • 06.03.21 Ադրբեջանցիները ՌԴ Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների
-
17:26 • 06.03.21 Հնարավոր չէ լինեն արտահերթ ընտրություններ, եթե կազմակերպիչը Նիկոլն է. Կարեն Վրթանեսյան
-
17:13 • 06.03.21 Չդադարող պարտությունը պետք է կանգ առնի, նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության մնալու դեպքում. Կարեն Բեքարյան
-
16:55 • 06.03.21 Նիկոլի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է, միակ ելքը նրա չլինելն է իշխանության մեջ. Արմեն Մինասյան
-
16:44 • 06.03.21 3 տարի շարունակ երկրում արհեստական աղմուկ է, որի նպատակը ուշադրության շեղումն էր «գողությունից», որը տեղի ունեցավ Արցախի հարցում. Սամվել Ֆարմանյան
-
16:35 • 06.03.21 Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել որևէ քաղաքական գործընթացի կազմակերպումից. Ռուբեն Մելիքյան
-
16:04 • 06.03.21 Պահանջում ենք ցույց տալ՝ երբ եք հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից. Արա Զոհրաբյանը՝ Արմեն Սարգսյանին
-
15:50 • 06.03.21 Նիկոլի ժամանակ բացառում եմ որևէ ընտրություն, պատերազմ կեղծածը կարծում եք ընտրություն չի՞ կեղծի. Նարեկ Մալյան
-
15:49 • 06.03.21 Նիկոլը չի կարող ընտրություններ կազմակերպել, ամենաայլանդակ ձևով կեղծելու է դրանք. Միհրան Հակոբյան
-
15:32 • 06.03.21 Մեր առջև կենսական խնդիր է դրված, կամ բանակ ենք ունենալու, կամ դավաճան իշխանություն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
15:16 • 06.03.21 «Օնիկ Գասպարյանի հանդեպ իշխանության լակոտական տրյուկը չի աշխատելու». Ռուբեն Մխիթարյան
-
15:06 • 06.03.21 Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
-
14:53 • 06.03.21 Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ. քիչ անց կսկսի ընդդիմադիրների հանրահավաքը. ուղիղ
-
14:40 • 06.03.21 Այսօր կպահանջենք ՀՀ նախագահի հետ հանդիպում, մերժման դեպքում երթով կգնանք իր կեցության վայրը. Արա Զոհրաբյան
-
14:31 • 06.03.21 Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր ԶՈՒ-ն. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան
-
14:01 • 06.03.21 Բանակի սպայակազմը սեփական պետության կողմից լքված, անպատշպան վիճակում է. Ռուբեն Մելքոնյան
-
13:52 • 06.03.21 Օրվա իշխանությունը ցանկանում է գլխատել ԶՈՒ-ի ամբողջ հրամկազմը. ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան
-
13:47 • 06.03.21 «Երկրի թիվ 1 զինվորականին աշխատանքից ազատելը փլավ ուտել չէ, դա իր թերթոնը կամ դուքյանը չէ». Արման Սաղաթելյան
-
13:25 • 06.03.21 Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատողը հայ ազգի թշնամին է. զինվորական
-
13:00 • 06.03.21 Սասուն Միքայելյանի և Փաշինյանի բանակը ֆեյքերն են, սորոսները, ապազգային տարրերը. Իգոր Սարգսյան
-
12:45 • 06.03.21 Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի. ուղիղ
-
22:12 • 05.03.21 Ավտովթար` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ
-
21:01 • 05.03.21 Առճակատումը լուծում չէ, արտահերթ ընտրություններն են պատային իրավիճակից ելքը. Կարեն Սիմոնյան
-
20:59 • 05.03.21 Հեղափոխությունից հետո եկա Հայաստան, բայց պատերազմից հետո հիասթափվել եմ Փաշինյանից. քաղաքացի
-
20:22 • 05.03.21 Սյունիք Փաշինյանի տապալված այցից հետո իշխանության հրահանգով ճանապարհային ոստիկանները սյունեցիներին տեռորի են ենթարկում, համայնքների սուբսիդավորումն էլ կտրել են. Վահե Հակոբյան
-
19:22 • 05.03.21 «Մենք՝ ադրբեջանցիներս, նույնպես սատարում ենք Փաշինյանին». ու՞ր է գնում ՀՀ արտաքին քաղաքականությունը
-
17:56 • 05.03.21 Վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան
-
17:42 • 05.03.21 Դատարանն արձանագրել է Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի տոտալ բացակայութունը. պաշտպան
-
17:23 • 05.03.21 Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց կալանքից
-
17:20 • 05.03.21 Իշխանությունը փորձում է չեզոքացնել այն մարդկանց, ովքեր փորձում են բացահայտել դավաճանական գործողությունները. Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
17:13 • 05.03.21 Ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, որը կեղծ ինֆորմացիա էր տալիս, թե Գ. Սողոմոնյանը, որը տալիս էր ճշմարիտ տեղեկություն. Նարեկ Մալյան
-
16:57 • 05.03.21 Իրավիճակի տիրապետումը զրո է, փոխարենը՝ իշխանության մոտ լավ է ստացվում լրագրողին հրելը, կոպտելը. Կարեն Բեքարյան
-
16:31 • 05.03.21 Իշխանությունը լուծում է մեկ խնդիր՝ մեկուսացնել և լռեցնել Արա Սաղաթելյանին. Արմեն Մինասյան
-
16:23 • 05.03.21 Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին. Արթուր Վանեցյան
-
15:57 • 05.03.21 Հրապարակվում է Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի որոշումը․ ուղիղ միացում դատարանի բակից
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 18:27 • 07/03 Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո:
-
Իրադարձային 15:51 • 07/03 Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆ ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին լուրերին:
-
Իրադարձային 17:34 • 07/03 Սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը գետնին կհավասարեցնի Հայֆան և Թել Ավիվը. Իրանի պաշտպանության նախարարն՝ Իսրայելին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է Իսրայելին, որ Իսլամական Հանրապետության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու սխալը կհանգեցնի նրան, որ Հայֆան և Թել Ավիվը կվերածվեն ավերակների:
-
Իրադարձային 23:58 • 07/03 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը…
-
Քաղաքականություն 19:37 • 07/03 Եթե պարզվեց, որ գյուղացիների ահազանգը ճիշտ է, և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը. Նաիրա Զոհրաբյան Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով ևս պնդեց, որ գյուղից թշնամուն որեւէ միլիմետր չի տրվելու։
-
Իրադարձային 22:27 • 07/03 Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին լծվել են Հայաստանում թուրքական շահերը սպասարկող որոշ խմբեր և անհատներ. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ) Էս գլխից ասեմ, որ չի ստացվելու. ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն:
-
Իրադարձային 23:14 • 07/03 Տեղեկությունները, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են և այլն, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց:
-
Քաղաքականություն 14:00 • 07/03 Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Վերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին։ Եվ այո՛, ճիշտ է Նարեկ Սամսոնյանը, երբ գրում է, որ հօդս ցնդեց վերջին միֆը, որ կա ժողովրդի մի հատված՝ անգրագետ, հուսահատ, անհույս, մոլորված, որ դեռ Նիկոլի հետ է։
-
Քաղաքականություն 13:23 • 07/03 Եթե ժողովուրդն ուզում է հրաժարական լինի, պետք է Փաշինյանին ճնշենք, որ ԳՇ-ից հեռու մնա ու ընտրության գնա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Պատգամավորը նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Փաշինյանը պետք է զիջումների գնա, չպետք է բանակին քավության նոխազ դարձնի, կամ թողնի, որ այս քաոսը շարունակվի: «Ես չեմ ուզում վերջնաժամկետին հասնենք, ու ասենք՝ վայ, էս ինչ վատ բան եղավ»:
-
Քաղաքականություն 21:14 • 07/03 Հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, փոխարենը ծամածռություններ է անում, որ մեր նյարդերը տեղի տան, բայց մենք ճշգրիտ քայլերով գնալու ենք առաջ. Գեղամ Նազարյան Պետության ղեկավարը մարտի 1-ին սադրանքներ հրահրեց, փոխանակ նա ամեն ինչ աներ, որ այդ օրը բախումներ չլինեին, դիտմամբ սկսեց երթ անել՝...
-
Իրադարձային 20:59 • 07/03 Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) «Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
-
Իրադարձային 14:53 • 07/03 Վաղը՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք Բաղրամյան պողոտա, որտեղից ավտոբուսներով կշարժվենք Եռաբլուր՝ սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր hերոսների հայրենիքը. «Հայրենիքի փրկության շարժում» Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:
-
Իրադարձային 19:11 • 07/03 Ուզում եք ասել, որ համաձայնություն եք տվել, որ թշնամու սպաները մտնեն մեր տարածք, անցնեն Կապան քաղաքով ու նկարահանեն ռազմական և քաղաքացիական օբյեկտնե՞ր. Կարեն Վրթանեսյան Երևի բոլորդ արդեն տեսել եք ՖԲ-ում տարածվող տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորականները շրջում են ավտոմեքենայով ՀՀ տարածքով ու նկարահանում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։
-
Ժամանց 18:27 • 07/03 Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո:
-
Իրադարձային 15:51 • 07/03 Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆ ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին լուրերին:
-
Իրադարձային 17:34 • 07/03 Սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը գետնին կհավասարեցնի Հայֆան և Թել Ավիվը. Իրանի պաշտպանության նախարարն՝ Իսրայելին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է Իսրայելին, որ Իսլամական Հանրապետության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու սխալը կհանգեցնի նրան, որ Հայֆան և Թել Ավիվը կվերածվեն ավերակների:
-
Իրադարձային 23:58 • 07/03 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը…
-
Քաղաքականություն 19:37 • 07/03 Եթե պարզվեց, որ գյուղացիների ահազանգը ճիշտ է, և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը. Նաիրա Զոհրաբյան Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով ևս պնդեց, որ գյուղից թշնամուն որեւէ միլիմետր չի տրվելու։
-
Իրադարձային 22:27 • 07/03 Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին լծվել են Հայաստանում թուրքական շահերը սպասարկող որոշ խմբեր և անհատներ. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ) Էս գլխից ասեմ, որ չի ստացվելու. ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն:
-
Իրադարձային 23:14 • 07/03 Տեղեկությունները, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են և այլն, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց:
-
Քաղաքականություն 14:00 • 07/03 Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Վերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին։ Եվ այո՛, ճիշտ է Նարեկ Սամսոնյանը, երբ գրում է, որ հօդս ցնդեց վերջին միֆը, որ կա ժողովրդի մի հատված՝ անգրագետ, հուսահատ, անհույս, մոլորված, որ դեռ Նիկոլի հետ է։
-
Քաղաքականություն 13:23 • 07/03 Եթե ժողովուրդն ուզում է հրաժարական լինի, պետք է Փաշինյանին ճնշենք, որ ԳՇ-ից հեռու մնա ու ընտրության գնա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Պատգամավորը նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Փաշինյանը պետք է զիջումների գնա, չպետք է բանակին քավության նոխազ դարձնի, կամ թողնի, որ այս քաոսը շարունակվի: «Ես չեմ ուզում վերջնաժամկետին հասնենք, ու ասենք՝ վայ, էս ինչ վատ բան եղավ»:
-
Իրադարձային 11:00 • 07/03 Դիմակ կրելու խստացման մասին հայտարարության մեջ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, օրինակ՝ արտակարգ դրության խստացման, հանրահավաքների արգելման և այլն. Ռուբեն Հովհաննիսյան Կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացումը, եթե այդպիսին իրականում կա, կարող է պայմանավորված լինել եղանակի սեզոնային փոփոխության ժամանակ մարդու օրգանիզմում իմունային համակարգի որոշակի թուլացմամբ
-
Իրադարձային 06:56 • 07/03 Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
-
Քաղաքականություն 21:14 • 07/03 Հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, փոխարենը ծամածռություններ է անում, որ մեր նյարդերը տեղի տան, բայց մենք ճշգրիտ քայլերով գնալու ենք առաջ. Գեղամ Նազարյան Պետության ղեկավարը մարտի 1-ին սադրանքներ հրահրեց, փոխանակ նա ամեն ինչ աներ, որ այդ օրը բախումներ չլինեին, դիտմամբ սկսեց երթ անել՝...
-
Իրադարձային 20:59 • 07/03 Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) «Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
-
Մամուլի տեսություն 08:43 • 05/03 «Իրավունք»․ Հայկ Սարգսյանը խայտառակում է իմքայլականների անունն ու պատիվը․ Փաշինյանը նրան սաստել է «լևի» գնալու համար Վերջին շրջանում ասեկոսեներ են շրջանառվում, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, շատ է սիրում գիշերային կյանք վարել ու զվարճանալ Դ
-
Քաղաքականություն 01:04 • 02/03 ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը և շուտով հրապարակելու է. Միքայել Մինասյան Ու քանի որ ԱԱԾ պետ Աբազյանը դարձել է Նիկոլի ու Աննայի անձնական օգտագործման լակեյը, նա սիրով փոխանցել է այդ ձայնագրությունը և շուտով հրապարակելու է։
-
Քաղաքականություն 11:04 • 06/03 «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ Ալիև «Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», - ասել է Ալիևը:
-
Իրադարձային 17:08 • 05/03 Ալիևը Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնի է նշանակել «Նոր Ադրբեջան» կուսակցության նոր կանոնադրության համաձայն, կուսակցության նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Մեհրիբան Ալիևան նշանակվել է կուսակցության առաջին փոխնախագահ, Ալի Ահմադովը ՝ կուսակցության փոխնախագահ, Թահիր Բուդագովը՝ կուսակցության փոխնախագահ, կենտրոնական աշխատակազմի ղեկավար:
-
Տնտեսություն 10:34 • 05/03 «ԼՂ հակամարտությունն ավարտված է. Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև «Նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով` Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի և Թուրքիայի հետ, տրանսպորտային ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծելու»,-ասել է Ալիևը:
-
Իրավունք 14:07 • 05/03 Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի. իրավաբան Ազգային իշխանությունները պարտավոր են երաշխավորել լրագրողի օրինական մասնագիտական գործունեության՝ օրենքով պաշտպանված լինելը, այլ ոչ թե գործեն դրան հակառակ։
-
Քաղաքականություն 12:56 • 04/03 «Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից». Քոչարյանը նշել է` ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հարցով լավ համաձայնագիր կնքելու համար Լավ պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու համար հարկավոր է պատերազմներ հաղթել, կամ գոնե չպարտվել դրանք:
-
Ժամանց 18:27 • 07/03 Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո:
-
Քաղաքականություն 12:20 • 02/03 2018-ին առանց վարչական լծակի հրապարակ լցնողը երեկ բոլորին բերման ենթարկելով բերել էր հրապարակ՝ ցույց տալով այս խաբկանքը․ Նարեկ Սամսոնյանը՝ իշխանության հանրահավաքի մասին (լուսանկարներ) Էս ա կապիտուլյանտի ողջ կարեցածը սուտ, կեղծիք, դավաճանություն և դրա մեջ բռնի ներգրավված պետծառայողներ:
-
Իրավունք 22:22 • 04/03 Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Լեննականցի Զապը» ու նրան ուղեկցող մոտ 15 անձ. shamshyan.com Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները Էջմիածնի «Անտառային ձայներ» հաստատությունից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 անձի:
-
Ժամանց 18:10 • 05/03 Նյու Յորքի բնակչուհին իր տան լոգասենյակին փակցված հայելու ետևում մեկ այլ բնակարան է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութեր) Սամանտան նշել է, որ հաճախ է սառը օդի հոսք զգացել լոգարանում, հակառակ նրան, որ այնտեղ օդափոխության համակարգ չի գործում: Ավելի ուշ նա հասկացել է, որ օդը հայելու ետևից է գալիս: Հայելին պատից հանելուց հետո պատի վրա մեծ անցք է հայտնաբերել, որից մի այլ կիսակառույց բնակարան է երևում։
-
Ժամանց 16:17 • 05/03 Պապարացիներն Անջելինա Ջոլիին լուսանկարել են դստեր հետ ընթրիքից հետո ռեստորանից դուրս գալուց (լուսանկարներ) Ջոլին կրել է գոտիով սև վերարկու և տաբատ, որոնք համադրել է սև բարձրակրունկների։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները հարգելով՝ աստղը կրել է սև դիմակ։
-
Իրադարձային 12:13 • 03/03 ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարը. ԳՇ հայտարարություն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերաբերյալ:
Տնտեսություն
-
22:29 • 06.03.21 Twitter-ի հիմնադիրն աճուրդի է հանել իր առաջին «թվիթը»
-
21:31 • 06.03.21 Բելառուսը սկսել է նավթամթերք մատակարարել ռուսական նավահանգիստներ
Սպորտ
-
12:14 • 08.03.21 Պալմեյրասը՝ Բրազիլիայի գավաթակիր (տեսանյութ)
-
12:05 • 08.03.21 Տոտենհեմի հարձակվողների դուետը՝ ԱՊԼ ռեկորդակիր
-
11:50 • 08.03.21 Ջոկովիչը գերազանցել է Ֆեդերերի ռեկորդը