«Քաղաքական իսլամը վտանգավոր է եվրոպական կենսակերպի համար»․ Ավստրիայի կանցլեր կոչ է արել վերջ տալ թյուրըմբռնելի հանդուրժողականությանը

12:34 • 05.11.20

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Եվրամիությանը կոչ է արել պատշաճ արձագանքել «քաղաքական իսլամին» և վերջ դնել «թյուրըմբռնելի հանդուրժողականությանը», գրում է Daily Mail-ը։

Կուրցը եվրոպական երկրներին կոչ է արել «ավելի շատ կենտրոնանալ ապագայում քաղաքական իսլամի խնդրի վրա»՝  հայտարարելով, որ «քաղաքական իսլամի գաղափարախոսությունը վտանգավոր է եվրոպական ազատությունների և արժեքների համար»:

«Ես հուսով եմ, որ մենք ականատես կլինենք այդ թյուրըմբռնելի հանդուրժողականության ավարտին, և որ Եվրոպայի բոլոր երկրները վերջապես կհասկանան, թե որքան վտանգավոր է քաղաքական իսլամի գաղափարախոսությունը մեր ազատության և եվրոպական կենսակերպի համար»,- գերմանական Die Welt թերթին ասել է Ավստրիայի կանցլերը։

Խոսելով օրերս Վիեննայում տեղի է ունեցած ահաբեկչության ոճրագործներից մեկի՝ 2019 թվականին Սիրիա մեկնելու և ԻՊ-ին միանալու փորձի համար բանտարկված, սակայն ավելի ուշ վաղաժամկետ ազատ արձակված 20-ամյա Ֆեյզուլա Քույթիմի մասին, Կուրցը նշել է, որ դատարանը «միանգամայն սխալ որոշում է կայացրել»։

«Եթե նա ազատ չարձակվեր, ապա ահաբեկչությունը տեղի չէր ունենա», - ասել է Կուրցը։

Հիշեցնենք, որ Վիեննայում օրերս տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով 4 մարդ է մահացել, տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն:

Հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք:Կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: 

Austrian Chancellor Sebastian Kurz  has called on European countries  to 'focus much more strongly on the problem of political Islam in the future'Kujtim Fejzulai, 20, posted the photograph on his Instagram account showing him holding the three weapons he would use in the attack and pledging his allegiance to ISIS leader Abu Ibrahim al-Hashimi al-QurashiMr Kurz, who has been in touch with the French President Emmanuel Macron to discuss joint initiatives in the fight against terrorism, places a candle during a wreath laying ceremony at the crime scene in Vienna on TuesdayHe was shot four times when he left a pub to have a cigarette on the last night before Austria's new lockdown rules came into force. Pictured: Bullet holes are seen at the door of a restaurant at one of the sites of a terrorist attackMourners in his hometown Korneuburg 15 miles (25km) away from Vienna came out to pay tribute to the popular man outside the town hall today. Pictured: A women lights up a candle to commemorate the victims of a terrorist attack in Vienna todayShocking footage shows the gunman carrying an AK-47 and handgun shooting a person in the street during the attack in Vienna