Խոշոր վթարի հետևանքով Բաղրամյան պողոտան փակ է. կա 4 զոհ (թարմացված, տեսանյութ)
23։45
Նոյեմբերի 5-ին, ժամը 20։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa», «Suzuki SX4» և «Mercedes E124» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ կա չորս զոհ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
22։50
Բաղրամյան պողոտայի վերջնամասում երեք մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել։
Նախնական տվյալներով կա զոհ։ Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է,որ Բաղրամյան֊Ավետիսյան հատվածում են գտնվում շտապօգնության երեք բրիգադ, փրկարար ծառայության երկու մեքենա և ոստիկանության բազմաթիվ մեքենաներ։
Բաղրամյան պողոտայի՝ Օրբելի խաչմերուկից մինչև Կասյան ընկած հատվածը փակ է։
Ականատեսները պատմեցին,որ նախնական տվյալներով մեկ կին մահացել է։
Տեղում աշխատող կառույցների ներկայացուցիչները տվյալներ չեն հայտնում։
Մանրամասները՝ քիչ անց։










