Աբխազիայից կամավորների խումբը պատրաստվում է մեկնել ԼՂ. լրատվամիջոցներ

16:13 • 06.11.20

Աբխազիայի նախագահի օգնական Ահրա Ավիդզբան սոցցանցերում հայտնել է, որ երկրից կամավորներ են պատրաստվում մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է eadaily.com կայքը։

Աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունները հաստատում են աբխազական թելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարները։ 

«Աբխազիայից կամավորների առաջին խումբը մեկնում է Ղարաբաղ։ «Սոչի» օդանավակայան»,- գրում է D News Абхазия թելեգրամյան ալիքը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբխազիայի հայ համայնքը Արցախի համար միջոցների հավաքագրման մասին հայտարարություն էր տարածել։ Այս նախաձեռնությունը աջակցել էին նաև աբխազական որոշ քաղաքական միավորումներ։