Կառավարության դիմաց քաղաքացիները պահանջում են չեղարկել Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը. նրանց մի մասը քայլերթով շարժվեց դեպի ԱԺ (տեսանյութ)
19:50
Կարավարության դիմաց հավաքված քաղաքացիների մի մասը քայլերթով շարժվեց ԱԺ։
Կառավարության դիմաց երեկ գիշերվանից մենկարկած բողոքի ակցիաները շարունակվում են՝ պահանջելով չեղարկել Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը, որով Արցախում հողեր են զիջվում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել էր նա:










