«Օր առաջ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ փրկել հայրենիքը»․ քաղաքացիներն ու քաղաքական գործիչները դադարեցնում են հանրահավաքը՝ վաղը այն վերսկսելու որոշմամբ (տեսանյութ)
20։31
Հանրահավաքը դադարեցվեց և կշարունակվի վաղը։
19։30ՀհհԱՆՀա
Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը նշեց, որ երաշխիք չկա, որ Իմ քայլից այդ 25 պատգամավորները կգան ԱԺ նիստին:
Նա ասաց, որ երկու գործողության պետք է սպասեն՝ ԱԺ նիստին ժամը 20:00-ին և ժամը 00:00-ին՝ Նիկոլի Փաշինյանի հրաժարականին, եթե այդ երկու գործողությունները տեղի չունենան, ապա իրենք ժամը 00:30-ին կներկայացնեն իրենց քայլերը:
Ժողովուրդն էլ արձագանքեց, որ բոլորը մնալու են այդտեղ:
17։06
Հանրահավաքի մասնակիցները Ազգային ժողովի դիմաց են, որտեղ կրկին վանկարկում են «Նի-կոլ, դա-վաճ-ան»: Նրանք պահանջում են առաջիկա ժամերի ընթացքում հրատապ գումարել Ազգայի ժողովի նիստ, քննարկել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, նրանք նաև կոչ արեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալ իրենց։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փորձում են մուտք գործել Ազգային ժողով և հորդորեցին Ոստիկանությանը` չխոչընդոտել իրենց մուտքը, ինչպես նաև ԱԺ հավատարմագրված լրագրողների մուտքը:
16:08
Կառավարության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցները` Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան փողոցով շաժվում են դեպի Ազգային ժողով`պահանջելու ԱԺ հրատապ նիստ:
15։37
Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով հասան Կառավարության շենք, որտեղ ոստիկաններն արդեն պատ են կազմել: Նրանք վանկարկում են «Նի-կոլ, դա-վաճ-ան»:
15։27
Ինձ հրավիրել են ԱԱԾ՝ քրեական գործի շրջանակում հարցաքննելու համար: Միջոցառման ավարտից հետո ներկայանալու եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և տալու եմ համապատասխան պարզաբանումներ: Այս մասին Ազատության հրապարակից դեպի Կառավարության շենք երթի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Վանեցյանը նաև հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, որ ձախողել է գործընթացները: «Նա ցույց տվեց, որ ոչ մի քայլ չկարողացավ ձեռնարկել և այդ դավաճանական փաստաթուղթը չստորագրել: Պետք են նոր բանակցություններ, իսկ նոր բանակցությունների համար՝ նոր բանակցող»,-ասաց նա:
Ըստ Վանեցյանի՝ իշխանությունները, մեղքը բարդելով ուրիշների վրա, փորձում են իրենց դավաճանական պլանը կյանքի կոչել: «Միակ մեղավորը գործող իշխանություններն են: Հայաստանում պարտվել է միայն Նիկոլ Փաշինյանը, և վերջ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում պետք է կայանար հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, սակայն մինչ հանրահավաքի մեկնարկը՝ սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչներ արդեն բերման են ենթարկվել: Այս պահին հանրահավաքի մասնակիցները երթով գնում են Կառավարության շենքի մոտ:
15:17
Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարություն` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրան զուգահեռ հանրահավաքի մասնակիցները պահանջում ենք ԱԺ հրատապ նիստ:
Ոստիկանությունը երկխոսություն սկսեց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ:
15։11
Այսօր համայն հայությունն ունի մեկ կարևոր, գլխավոր նպատակ՝ փրկել Արցախը: Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Արցախը փրկելու համար մենք այս պահին ձևավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե, ողջ հայ ժողովրդին, համայն հայությանն ասում ենք՝ ոտքի կանգնեք, փրկենք Արցախը: Արցախը փրկելու համար կա մեկ գլխավոր խոչընդոտ, նրա անունը Նիկոլ է: Պետք է արագ, անհապաղ ազատավել նրանից՝ ազգի չարիքից»,- ասաց նա:
Սաղաթելյանն ընդգծեց՝ սա անձերի պայքար չէ, սա իշխանության համար պայքար չէ, սա կուսակցական պայքար չէ, սա Արցախը փրկելու պայքար է: «Թուրքի առաջ «կզած» Հայաստանի ղեկավարը պետք է հեռանա, այս կինն իր տունն է ուզում Հադրութում, մյուսը՝ Ասկերանում, Նիկո՛լ, տուր այս մարդկանց տները»,- ասաց նա:
ՀՅԴ-ականը նշեց, որ ունեն երկու կարևոր գործողություն Արցախը փրկելու համար. առաջինը՝ պետք է ազատվել Արցախը հանձնող իշխանություններից, և պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, համախմբել ժողովրդին, վերջ տալ պառակտումներին, ջլատումներին՝ փրկելով Հայաստանն ու Արցախը: «Սա է մեր ծրագիրը: Այս պահից գործում է հայրենիքի փրկության կոմիտեն: Կոչ ենք անում ողջ ժողովրդին, համայն հայությանը, ոտքի կանգնել: Այո, սա նաև անհնազանդության շարժում է, մենք չենք կարող նման ղեկավարին հանդուրժել, այս մարդն անելիք չունի: Պատերազմը բերել է Նիկոլը՝ իր անհետևողական քաղաքականության արդյունքում, փչացրել է մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, Թեհրանի հետ: Ամբողջ աշխարհից մեկուսացրել է մեզ, իր ստի, կեղծիքի պատճառով բերել, հանգեցրել է պատերազմի, իսկ պատերազմի ողջ ընթացքում մատնված է եղել անգործության և դավաճանության: Այս պահից սկսած՝ ՀՀ իշխանությունը գոյություն չունի, պետք է հեռանա, որ փրկենք Հայաստանը և Արցախը, Նիկոլը չի կարող սա կանգնացնել, սա կանգնեցնելու համար պետք է ձերբակալի երեք մլն բնակչությանը, ուրիշ տարբերակ չունի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այս ամենի համար պատասխանատվություն ունի նաև իշխանական մեծամասնությունը և պետք է արագ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և հեռացնել Նիկոլին: «ԲՀԿ-ն դա նախաձեռնել է, ԼՀԿ-ն պարտավոր է միանալ այս նախաձեռնությանը, այլ տարբերակ չկա: Նիկոլը բարոյական, քաղաքական որևէ իրավունք չունի ղեկավարելու մեր ժողովրդին, նա մեզնից խլեց մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը, նա պետք է հեռանա ու պատասխանատվություն կրի դրա համար»,- եզրափակեց նա:
14։58
Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովրդների շահերը, ինչպես նա բազմիցս խոստացել էր: Այս փաստաթուղթը ստորագրվեց գաղտնիության պայմաններում, եթե իրոք սա էր միակ ելքը, և այս փաստաթղթով պետք է ազգի կործանումը կանխվեր, կարծում եմ՝ իրավունք ունեինք լսելու փաստարկները և մեր որոշումով գնալ այս քայլին:
Այս մասին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Որևէ կուսակցության չեմ հարում, նախորդ իշխանություններին էլ եմ քննադատել, ներկայիս իշխանություններին էլ: Ես այստեղ եմ՝ չկիսելով որևէ կուսակցական գաղափար, ես այստեղ եմ, որովհետև լուրջ վտանգ եմ տեսնում: Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ կան վտանգավոր ձևակերպումներ»,-ասաց նա և ներկայացրեց այն կետերը, որոնք փաստաթղթում կան, որը ցույց է տալիս, որ Արցախի հարցը չի լուծվել, և ադրբեջանաթուրքական ագրեսիան չի կանխվել, իսկ պատերազմը ապագայում Հայաստան է գալու:
14։39
Ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել մեր դավաճանական իշխանությունների, արյունով գծված մեր սահմանների, մեկ գրիչ հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը. «Ազատության» հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ նշեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Մեկ տարի առաջ ես հրապարակային կոչ արեցի, ասացի՝ Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման, չլսեց եկանք հասանք այս հանգրվանին: Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր երկիրը: Այստեղ մենք հավաքվել ենք ոչ թե իշխանափոխության համար, այլ մեկ նպատակով՝ մեր երկիրը, մեր Արցախը, մեր ինքնությունը փրկելու։ Հայ ազգը չի ընկրկելու, հայ ազգը հաղթելու է»,- հայտարարեց նա:
Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք շարունակելու են հանրահավաքն այնքան ժամանակ, մինչև հասնեն երկրի փրկությանը, քանի որ ամեն օրը, ամեն ժամը կործանարար կարող է լինել հայ ազգի համար.
«Այն դավադիր ուժերը, գործակալական ցանցերը, որոնք երկուսուկես տարիների ընթացքում փորձում էին ոչնչացնել, մեր ազգային ինքնությունը, ոչնչացնել մեր ազգային արժեքները, այսօր կարճ ճանապարհով, հրահրած պատերազմի արդյունքում, 44 օր բոլորին խաբելով, կործանեցին, կոտորեցին հազարավոր երիտասարդների: Մենք իրավունք չունենք մեր երեխաների, մեր հայրերի համար այստեղից գնալու և պայքարում ենք մինչև վերջ, և այդ վերջը շատ մոտ է»:
14։30
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք ձեզ հետ միասին վերականգնում ենք հայ ազգի արժանապատվությունը, մենք ձեզ հետ միասին պետք է պահանջենք անցնցում, անարյուն իշխանափոխություն: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Թող բոլորը գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա: Նա այլևս իրավունք չունի ղեկավարել Հայաստանը»,-ասաց Մինասյանը:
Դիմելով ոստիկանապետին, ոստիկանությանը, ԱԱԾ աշխատակիցներին՝ Մինասյանը հայտարարեց.
«Սիրելի՛ սպաներ և զինվորներ, սա Հայաստանի հպարտ ժողովրդի արժանապատվության պայքարն է, դուք պետք է կանգնեք մեր կողքին: Միացեք մեզ, միացեք մեր ժողովրդին, մեր ազգին, որդեկորդույս ծնողներին: Միացեք, որ կարողանանք փրկել մեր հայրենիքը, որ այսօր զոհասեղանին է դրված, բզկտման է դրված: Այսօր հայ ժողովրդի վաղվա օրը, ապագան է վատանգված: Եթե արժանապատվություն կա, եթե դուք ձեր ուսադիրների տերն եք, խնդրում եմ, պահանջում եմ՝ միացեք մեր պահանջին»,-ասաց նա:
14։23
Ժողովուրդ, հանկարծ ոչ մի անկարգության, ոչ մի սադրանքի չտրվեք, փոխված, շորերը փոխած խուժաններ կան արդեն, սադրում են, չտրվեք այդ սադրանքներին, այսքան մարդ գալիս է ու գալու է միայն մեկ պատճառով՝ մենք թուրքին հանձնելու հող չունենք: Այս մասին ազատության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Անցնող շուրջ 50 օրերի ընթացքում Արցախի, մեր հայրենիքի անվտանգության համար մեր բոլոր համերկրացիները թև թևի էին տվել, մենք դարձել էինք մեկը՝ մեկ հայություն աշխարհի բոլոր անկյուններում, ամեն մեկս հպարտանում, հուզվում, ուրախանում էր, մենք գտանք, որ մենք բոլորս մեկ ենք, բայց եկավ մի ճակատագրական օր, մեր ժողովրդի թիկունքից հարվածեցին, և հարվածեց մեկ մարդ, մեկ մարդ հարվածեց մեկ գրիչով, մեկ մարդ դավաճանեց, ինքն էր սիրում ասել, և այդ մեկ մարդը դու ես: Այո, այդ մեկ մարդը, դավաճանած մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- հայտարարեց նա:
13:50
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը ևս ձերբակալվել է:
«Ինձ ձերբակալեցին։ Մի անհանգստացեք, իսկ դուք', Արցախ հանձնողներ, հրճվեք»,- գրել է նա:
13։37
Ակցիային են մասնակցում նաև արցախցիները, որոնք մեղադրում են Նիկոլ Փաինյանին իրենց տները վաճառելու մեջ: «Արցախը մառանալու չի: Գալու են, քեզ քո թաքնված տեղից գտնելու են, դուրս ես գալու, այ դավաճան, սրիկա: Քեզ, քո ամբողջ ընտանիքին նույն հրապարակում, այսքան ժողովրդի առաջ վառելու ենք»,-ասաց արցախցի կանանցից մեկը:
11։16
Ոստիկանությունը շարունակում է Ազատության հրապարակից քաղաքացիներին, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկել:
Ազատության հրապարակում աստիճանաբար քաղաքացիների թիվը ավելանում է, նրանք վանկարկում են «Նի-կոլ դա-վա-ճան»:
Նշենք, որ ոստիկանները բերման ենթարկեցին ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, Աշոտ Մինասյանին:
13:00
Ազատության հրապարակում ծեծկռտուք է սկսվել: Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու ընթացքում Մաշտոցի պողոտայում խցանում է, արգելք է ստեղծվել նաև լրագրողների աշխատանքի համար: Ոստիկանները բերման ենթարկեցին նաև Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանին, Կարինե Աճեմյանին և նրա ամուսնուն, իրանագետ Վարդան Ոսկանյանին, ՀՀԿ-ական Վարհրամ Բաղդասարյանին և քաղաքական-հասարակական գործից Միհրան Հակոբյանին:
Ակցիայի մասնակիցները պնդում են՝ «Փաշինյանը երկիրը ծախել է», իսկ ոստիկանների այս գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք համաձայն են վարչապետի քայլերի հետ:
Ակցիայի մասնակիցների հետ են նաև ԲՀԿ-ական պատգամավորները: Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովուրդ իրավունք ունի իր բողոքի ձայնը բարձրացնելու, սակայն իշխանությունները ևս մեկ անգամ նախընտրեցին Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկել: Այս պահին Ծառուկյանը ԱԱԾ-ում է, որը ըստ Տոնոյանի՝ Արցախի խնդրի լուծում չէ:
«Ամենավտանգավոր մարտերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի օր չկար, անգամ իր սիրելի ֆեյսբուքյան ակտիվությամբ հանդես չէր գալիս: Ինչպե՞ս իրավիճակին տիրապետի վարչապետը, երբ Շուշիի մարտերի մասին խոսելիս ասում է՝ չեմ հիշում, թե որ օրն էր, երբ Շուշին ամբողջովին գտնվում էր Ադրբեջանի հսկողության ներքո: ԲՀԿ-ի ջոկատները ձևավորվել են, մենք հայտարարել ենք, որ ՊՆ-ի և ԳՇ-ի հետ համաձայնեցված մեր ջոկատները գործել են»,-ասաց Տոնոյանը՝ նշելով, որ Փաշինյանն իր սխալները փորձում է ուրիշի կողմ ուղղել:
Ազատության հրապարակում զանգվածային ձերբակալություններ են, բազմաթիվ քաղաքական ու հասարական գործիչների արդեն բերման են ենթարկվել:
Բացի այդ, քաղաք մտնող մեքենաները ստուգում կամ արգելում են մտնել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
13:59 • 25.04.24 Սևիկյանի գոլը հաղթանակ պարգևեց Ֆերենցվարոշին (տեսանյութ)
Իրադարձային
-
19:27 • 25.04.24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
-
18:58 • 25.04.24 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի