Արծվիկ Մինասյանը, Արսեն Բաբայանն ու Արա Հակոբյանը ձերբակալվել են

20:17 • 12.11.20

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, «Ազգային օրակարգից» Արա Հակոբյանը ձերբակալվել են: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Քրեական գործով ձերբակալվել է ևս 3 անձ` Արսեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանն ու Արա Հակոբյանը : Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:  

Նշենք, որ ՔՕ-ի 225.1 հոդվածը սահմանում է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: