Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է և պետք է հեռանա. բողոքի ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)

09:51 • 18.11.20

Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին Ազգային Ժողովի մոտ՝ պահանջելով անվստահություն հայտնել վարչապետին:

Նրանց կարծիքով՝ վարչապետի հրաժարականից հետո հնարավոր կլինի փոխել զինադադարի հայտարարությունը և առաջարկել նոր պայմաններ:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է և պետք է հեռանա:

«Փաշինյանն Արցախի հարցի վերաբերյալ, միշտ ասել է, որ պետք է հարցնի ժողովրդի կարծիքը, բայց նա ժողովրդի մեջքի հետևում որոշում է կայացրել, և նա պետք է հեռանա»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ Ազգային ժողովը կվերացնի ռազմական դրությունը, և իրենց կկարողանան իրենց միանալ շատ քաղաքացիներ:

Քաղաքացիներին հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով խոստացավ հանդիպել քաղաքացիների հետ փակ տարածքում և քննարկել պատերազմի հետ կապված բոլոր հարցերը: