«Լավ եմ, ես իմ Արցախի տունն եմ ուզում, քանի մեքենա ուզում է ինձ տակը գցի». մեքենայից հարված ստացած ակցիայի մասնակից

13:36 • 19.11.20

Լավ եմ, կարիք չկա բուժօգնության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցայի մասնակիցներից մի աղջիկ, ով մեքենայից հարված էր ստացել: «Ոչ մի սարսափելի բան չկա, հանուն հայրենիքի ենք անում, հանուն Արցախի ենք անում, ես արցախցի եմ»,-ասաց նա և նշեց, որ իրեն իր առողջականը չի հետաքրքրում, և պահանջում է դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Ես իմ Արցախի տունն եմ ուզում, քանի մեքենա ուզում է ինձ տակը գցի, ես իմ տունը դավաճան Նիկոլից ուզում եմ»,-ասաց նա:

Հայտնենք, որ ոստիկանները ուժով հեռացնում էին քաղաքացիներին, որոնք փակել էին Ամիրյան փողոցը` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: