ԱՄՆ Ջորջիա նահանգում նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկը արձանագրել է Բայդենի հաղթանակը
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների համար վճռորոշ դեր ունեցող Ջորջիա նահանգում ձայների վերահաշվարկը արձանագրել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, հաղորդում է ТАСС-ը`հղում անելով Ջորջիայի փոխնահանգապետ Բրեդ Ռաֆֆենսպերգերի հայտարարությանը:
Շուրջ 5 միլիոն քվեաթերթիկների մշակման արդյունքում թրամփը 2 462 857 ձայն է ստացել, Բայդենը` 2 475 141: Այդպիսով, Բայդենը 12 284 ձայնի առավելություն է ստացել:
Դեմոկրատ թեկնածու Բայդենը, ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ, ստացել է ավելի քան 270 ընտրիչի ձայն, ինչը բավարար է նախագահ ընտրվելու համար: Գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը, սակայն, ընտրությունների արդյունքները չի ընդունում` պնդելով, որ ինքն է հաղթանակ տարել:










