«Փաշինյանն ու Հայաստանի արևմտամետ կառավարությունն ազգային աղետի գլխավոր մեղավորն են». սերբ հրապարակախոս

18:11 • 23.11.20

Սերբական СРБИН.инфо կայքն անդրադարձել է վերջին արցախյան պատերազմին: Հոդվածագիրը՝ սերբ հրապարակախոս Ռանկո Գոյկովիչը, նշում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխարհի և սերբական համայնքի ուշադրությունը կենտրոնացած էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ավելի ճիշտ ՝ Հայաստանի և Ադրբեջանի պատերազմի վրա: Կարելի է ասել, որ սերբերի մեծամասնության համակրանքը հայերի կողմն էր, և դրա համար մի քանի պատճառ կա: Նախ՝ Ադրբեջանին աջակցում է արյունարբու Թուրքիան՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, որն ամեն գնով հասնում է իր նպատակին ՝ դառնալ Օսմանյան նոր սուլթան: Երկրորդ պատճառն անցյալում հայերի տառապանքն ու Ցեղասպանությունն է, որը թուրքերը սանձազերծել էին նրանց դեմ: Սերբերի մի խումբ էլ, սխալ տեղեկության հաշվին է իր աջակցությունը հայտնում հայերին՝ նրանց անվանելով ուղղափառ, այնինչ հայերի եկեղեցին առաքելական է:

Այդպիսով, զարմանալի չէ, որ սերբերը համակրում են հայերին, և հոդվածագիրն էլ նշում է, որ ինքը բացառություն չէ: Գոյկովիչը նշում է, որ ծանոթ է սերբերի բարեկամ մի հայի հետ և նրա հետ շփման ընթացքում հասկացել է, որ երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կա:

Միևնույն ժամանակ, հոդվածագիրը նշում է, որ Սերբիայում սկսվում է տարածվել մի մեծ սուտ, որը ցանկանում են կիսաճշմարտության տեղ մատուցել: Դա այն է, որ իբր ռուսները դավաճանել են հայերին:

Գոյկովիչը ներկայացնում է Ղարաբաղյան առաջին պատերազմի մանրամասները, նշում է, որ Հայաստանն առաջին պատերազմում առավելություն է ունեցել և օրինաչափ հաղթանակ է տարել, իսկ Ռուսաստանն այս անգամ էլ, ինչպես նախկինում, կանգնեցրել է պատերազմը և եթե դա չլիներ, հարց է՝ արդյո՞ք ադրբեջանական բանակը չէր հասնի մինչև Երևան:

«Ահա այդքան «ընդունակ» էր Փաշինյանի կառավարությունը, որը իշխանության է եկել Սորոսի և արևմտյան այլ հիմնադրամների աջակցության հաշվին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` թավշյա հեղափոխության առաջնորդն է, ինչպես այլ կերպ ասում են պետական հեղաշրջումներին, որոնք կազմակերպվում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից՝ Ջորջ Սորոսի և մյուս բանկիրների կեղտոտ փողերով, որոնք էլ իրենց հերթին քանդում են ազգային տնտեսություններն ու բնական ռեսուրսները փոխանցում են տրանսնացիոնալ ընկերությունների:

Հայաստանի «արցախյան կլանը» կենտրոնացած էր Ռուսաստանի հետ համագործակցության վրա, իսկ Փաշինյանին ավելի շատ անհանգստացնում էր իշխանությունից բոլոր ռուսամետ տարրերին հեռացնելը, քան երկրի անվտանգությունը: Նա միայն մտահոգված էր Ռուսաստանի ազդեցության գոտուց Հայաստանի դուրսբերմամբ ՝ «հայկական պետական նավը» ամբողջությամբ ուղղելով դեպի Արևմուտք»,-գրում է հոդվածի հեղինակը:

Վերջինս ընդգծում է, որ, իհարկե, Ռուսաստանի ղեկավարությունը չէր կարող վստահել նրան, ինչը մեծապես դժվարացրել էր երկու երկրների համագործակցությունը: Երբ արևմտամետ, և արդեն իսկ այդ պատճառով դավաճանական կառավարությունը նստել էր իր աթոռներին, նա ոչ թե հոգ էր տանում երկիրը պատերազմի նախապատրաստելու համար, այլ սկսել էր բորբոքել ռուսաֆոբ հիստերիան և հակառուսական տրամադրությունները: 

«Իհարկե, նման իրավիճակում ադրբեջանական բանակը, ուժեղացվելով սուլթան Էրդողանի կողմից,  Երևանի վարձկան իշխանությունների հախից հեշտությամբ եկավ: Երբ  զինված բախումը նոր էր սկսվել, արևմտյան վարձկան Փաշինյանը անմիջապես չէր դիմել Պուտինին և օգնություն խնդրել: Պետք է ընդունել, որ Փաշինյանն ու Հայաստանի արևմտամետ կառավարությունն ազգային աղետի գլխավոր մեղավորն են: ՀՀ իշխանությունները ոչ միայն արդյունավետ ռազմական օգնություն չեն ցուցաբերել Ղարաբաղի զինված ուժերին, այլ նույնիսկ խանգարել են կամավորներին մեկնել արցախյան ճակատ: Հասկանալի է, որ վարձկան իշխանությունների համար ավելի կարևոր էր կանխել հին իշխանությունների վերադարձը իշխանության, քան պաշտպանել իրենց ժողովրդին»,-գրում է հեղինակը:

«Փաշինյանն ու Հայաստանի արևմտամետ կառավարությունն ազգային աղետի գլխավոր մեղավորն են». սերբ հրապարակախոս