Ֆուտբոլի պատմության ամենահյուսիսային չեմպիոնը․ Նորվեգիան նոր չեմպիոն ունի

11:59 • 23.11.20

Պատմության մեջ առաջին անգամ Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն է դարձել «Բուդե-Գլիմտը»:

Արկտիկական շրջանում գտնվող Բուդե քաղաքի ակումբը հիմնադրվել է 1916 թվականին:

Նախկինում ակումբը չորս անգամ եղել է ազգային առաջնության արծաթե մեդալակիր, մեկ անգամ էլ՝ բրոնզե: Թիմը երկու անգամ նվաճել է Նորվեգիայի գավաթը:

«Բուդե-Գլիմտը» համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենահյուսիսային չեմպիոնն է: Ակումբը շրջանցել է «Ակյուրեյրեի» նվաճումը, որը 1989 թվականին դարձել էր Իսլանդիայի առաջնության հաղթող:

Ֆուտբոլի պատմության ամենահյուսիսային չեմպիոնը․ Նորվեգիան նոր չեմպիոն ունի