Բողոքի ակցիաներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում. քաղաքացիները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու և ժողովրդին դավաճանելու մեջ (տեսանյութեր)

00:22 • 25.11.20

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում: Ակցիաների մասնակիցները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու, ինչպես նաև ժողովրդին դավաճանելու մեջ:

Համացանցում հրապարակվել են տեսանյութեր, համաձայն որոնց՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսը  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան բակում են, իսկ մի քանիսը՝ Ռուբեն Ռուբինյանի:

Ակցիայի մասնակիցները պատգամավորներին անվանում են դավաճան և կոչ անում միանալ ժողովրդին: