Ոստիկանները բռնություն են գործադրել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ (տեսանյութ)

18:40 • 01.12.20

Ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելուց, հրեցին ու խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը: Նրանք փորձում էին բերման ենթարկել նաև լրագրողներին ու օպերատորներին, սակայն բաց թողեցին նրանց:

Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողները բռնություն գործադրեցին նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ և փորձեցին նրան բերման ենթարկել։

Tert.am-ի հարցին, թե ինչու էին փորձում բերման ենթարկել լրագրողներին ու օպերատորներին, Երևանի փոխոստիկանապետ Խուդինյանը ասաց. «Պահի տակ է ստացվել»:

Ոստիկանները բռնություն են գործադրել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ (տեսանյութ)