Ֆլեշմոբի արդյունքում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են ավելի քան 28000-ով

16:24 • 02.12.20

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike) ֆլեշմոբը շարունակվում է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները (like) պակասել են ավելի քան 2100 –ով (2132), իսկ ֆլեշմոբի սկզբից ի վեր՝ ավելի քան 28000-ով։

Ֆլեշմոբի սկսվելուց առաջ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 743 902 հավանում։

Դեկտեմբերի 1-ին (ժամը 16։00) Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 717 826 հավանում, դեկտեմբերի 2-ին (ժամը 16։00-ին) հավանումների թիվը նվազել է՝ հասնելով 715 694-ի։


Վերջին երկու օրվա ընթացքում պակասել  են նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջին հետևողները։ Եթե նոյեմբերի 30-ին Փաշինյանի էջն ուներ 1 051 765 հետևորդ, ապա դեկտեմբերի 2-ին հետևորդների թիվը նվազել է 5247–ով՝ հասնելով 1,046,518–ի։

Փաշինյանի էջը չհավանելու Ֆելշմոբին միացել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում հասարակական, քաղաքական գործիչներ, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար, և նպատակ ունեն այս քայլով նրան զրկել լսարանից։

 

Ֆլեշմոբի արդյունքում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են ավելի քան 28000-ով