Փաշինյանն այլևս անցյալ է, նա հեռանալու է և թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են. Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքի հարթակից ներկայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդին ուղղված ուղերձը, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ ու սիրելի՛ հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, Արցախից եկած քույրեր ու եղբայրներ,
Ազատության հրապարակում այսօր ես պետք է լինեի ձեր կողքին, պետք խոսեի ձեզ հետ մեր երկրին պատուհասած իրավիճակի ու դրանից ելքեր փնտրելու հնարավոր եղանակների մասին: Բայց ինչպես գիտեք, հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին ԱԱԾ-ում եմ, ինձ նորից կանչել են հարցաքննության: Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ: Ես նախկինում ասել եմ ու նորից եմ կրկնում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողների ցասումից: Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է շարունակել իմ հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման գործելաոճը:
Իր աթոռը պահելու համար նա պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ:
Որքան էլ, որ իմ համար ցավալի է այդ մասին խոսելը ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում: Ես դեռևս 6 ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ իշխանությունները պետք է հեռանան: Դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր: Դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր: Այդ ժամանակ իմ առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր: Ես դեռևս հունիսի 5-ին հայտարարել էի, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները այդ աստիճան վատացնելու համար: Այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դարերով ամրապնդված բարեկամությամբ դժվարին այս օրերին կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին:
Հունիսի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էի, որ իշխանությունները պետք է բաց ու թափանցիկ հայտարարեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը: Իհարկե՛ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը և բազմաթիվ այլ գործոններ: Բայց իմ թիվ 1 մտահոգությունն Արցախն էր ու Արցախի անվտանգությունը:
Իսկ հիմա արդեն Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի: Որևէ երկրում չի եղել նման բան, որ պարտված, թշնամու առաջ ծնկի իջած, թշնամու կողմից ամենավերջին ձևով ստորացված ղեկավարն ու իր քաղաքական թիմը շարունակեն պաշտոնավարել: Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Իհարկե այս փուլում, որևէ մեկը չի կարող Արցախը ետ բերել, դժբախտաբար:
Բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել ստորագրված խայտառակ փաստաթղթով նախատեսված հետևանքները, հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակել բանակցային գործընթացը, հնարավորություն կունենա արտաքին աշխարհի հետ մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ վարելու: Բայց ի՞նչ ենք տեսնում մենք այս օրերին:
Փոխանակ Նիկոլ Փաշինյանը ընդունելով իր ու իր թիմի խայտառակ պարտությունը ներողություն խնդրի ու լուռ հեռանա՝ նա ամեն օր փորձում է արդարանալ, ավելին փորձում է իր խայտառակ պարտության մեղքը բարդել բոլորի վրա: Իր համար մեղավոր են բոլորը՝ բանակը, հրամանատարները, ՀՀ ու Արցախի նախկին նախագահները, ռազմավարական գործընկերները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բայց ոչ երբեք ինքը: Դա ևս թուլամորթության դասական դրսևորում է: Որովհետև անգամ սեփական պարտությունը ընդունելու համար մարդ պետք է արժանապատվություն ու թասիբ ունենա:
Բայց ինչպես պատերազմի 44 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը կերակրում էր հաղթական ստերով, այնպես էլ այսօր փորձում է ամեն օր հանրությանը սուտ պատմվածքներով խաբել ու շեղել նրանց ուշադրությունը: Հայ ժողովրդի պատմության մեջ Ցեղասպանությունից հետո ես չեմ հիշում նման ծանր եւ ողբերգական էջ։ Մենք կորցրեցինք Արցախի 73 տոկոսը, մենք կորցրեցինք մեր լավագույն տղաներին, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ էր։
Մայր կա, որ իր երկու որդիներին է միանգամից կորցրել եւ հիմա էլ դռնեդուռ ընկած ամուսնու դիակն է փնտրում։ Հիշո՞ւմ եք, երբ հունիսի 16-ին ես ԱԺ-ի ամբիոնից հարց ուղղեցի Փաշինյանին՝ ասելով՝ կոֆե խմելով, խաբելով մարդկանց չի կարելի մոլորեցնել, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, թե Արցախի հարցում չի լինելու հակահայ լուծում։ Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանն ասում էր՝ Արցախի հարցի լուծումը պիտի բավարարի երեք կողմերին՝ հայ ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին։ Արդյունքում՝ ժողովրդի թիկունքում ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո մենք տեսանք, որ հարցի լուծումը բավարարեց միմիայն Ադրբեջանի ժողովրդին։
Սիրելի՛ հայրենակիցներ, իմ սիրտն այսօր անասելի ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է արցախցին իր տունը, իր օջախը այրում, որ թուրքին չմնա, թե ինչպես է իր ծնողների գերեզմանները քանդում, որ թուրքը չպղծի։ Հավատացե՛ք, իմ համար աննկարագրելի ցավ է տեսնել պետական բոլոր դռները թակող որդեկորույս մայրերին, ովքեր խնդրում են գոնե իրենց որդիների դիակները հետ ստանան, որպեսզի կարողանան քրիստոնյային վայել հողին հանձնել։
Սիրելի՛ հայրենակիցներ, հավատացե՛ք, ինձ Նիկոլ Փաշինյանի անձը չի հետաքրքրում։ Մարդ, ով չունեցավ տղամարդկային արժանապատվություն՝ ընդունելու իր սխալը, իր մեղավորությունը Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու մեջ եւ չունեցավ պետական մտածողություն՝ ներողություն խնդրելու եւ հեռանալու համար, ինձ համար նման մարդը, նման հայը գոյություն չունի։ Փաշինյանն այլեւս անցյալ է: Նա հեռանալու է եւ թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են։ Նոյեմբերի 10-ը հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես դավաճանության ու հայրենիք հանձնելու օր, որպես մեր արժանապատվությունը թուրքի առաջ ծնկի բերելու օր։ Իր աթոռից կառչած այս մարդը, ով իրեն իշխանության բերած ժողովրդից այսօր պաշտպանվում է ճաղավանդակներով պատված շենքերում ու առանձնատերում, շարունակում է մեղադրել բոլորին և անգամ Ռուսաստանի նախագահին, ով հազար անգամ շատ ավելի լավ է տիրապետում Ղարաբաղի բանակցային գործընթացին, քան Նիկոլը, ով մե՛կ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է ու վերջ, հետո Ալիեւին համարեց կիրթ մարդ ու վերջում՝ այդ կիրթ մարդու հետ ստորագրեց Արցախը ծնկի բերելու փաստաթուղթը, այսօր եւս շարունակում է ստել ու մոլորեցնել հանրությանը։ Այդուհանդերձ, ես այսօր ուզում եմ խոսել մեր առաջիկա ծրագերի ու անելիքների մասին։ Երկիրը կործանման եզրին է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում է ոչ միայն այն, ինչ թղթով ժողովրդի թիկունքում պարտավորվել էր, այլ նաեւ մենք տեսնում ենք, թե ինչպես է թուրքը մտնում Սոթք ու ասում՝ մի քանի կիլոմետր էլ առաջ պիտի գամ։ Վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանակից մյուս մարզերի ու դրանց բնակիչների ճակատագիրը:
Երկիրը լուրջ վտանգի տակ է, եւ միայն համախմբելով բոլոր առողջ ուժերը, մենք կկարողանանք կանգենցել այս արհավիրքը, որն իր հետ բերեց Նիկոլը: Դուք արդեն գիտեք, որ 16 կուսակցությունների և հանրության մեջ մեծ հարգանք վայելող մտավորականների կողմից ձևավորված Հայաստանի փրկության շարժման թեկնածուն Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Մարդ, ով մեր հայրենիքի համար ամենադժվարին պահերին ղեկավարել է կառավարությունը, իր ճգնաժամային կառավարման հարուստ փորձով կարողացել է մեր երկիրը դուրս բերել դժվարին իրավիճակից, վստահ եմ այսօր էլ իր քաղաքական փորձառությամբ և մեր բոլորի օգնությամբ կարողանալու է հաղթահարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Նրա գլխավորությամբ անհրաժեշտ է օր առաջ ստեղծել անցումային ժամանակավոր կառավարություն եւ Հայաստանի դարավոր բարեկամ, միակ ռազմավարական գործընկեր և տարածաշրջանում միակ անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հետ միասին, որի հետ հարաբերություններն ի դեպ այս իշխանությունը ինչքան կարողացավ՝ փչացրեց, փորձենք կազմելով հստակ ճանապարհային քարտեզ՝ փրկել այն, ինչ հնարավոր է դեռ փրկել։
Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանության հետ որեւէ երկիր այլևս չի բանակցելու, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը խաբել ու ստել է բոլորին, այս իշխանությանը որեւէ երկիր գումար չի տալու, որևէ ներդրում չի լինելու, որովհետեւ այս իշխանությանը որեւէ մեկն այլեւս լուրջ չի ընդունում։ Մենք պիտի ստեղծենք ազգային փրկության կառավարություն, որտեղ պետք է ներգրավված լինեն բացառապես պրոֆեսիոնալները, որովհետեւ այս իրավիճակում մեզ համար չպիտի լինեն սևեր և սպիտակներ, այլ պիտի լինեն մարդիկ, ովքեր ունակ են կանգնեցնելու Նիկոլի թողած արհավիրքը։ Ազգային փրկության կառավարության ծրագիրը պետք է լինի, ինչպես արդեն ասացի՝ փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Արցախից ու թույլ չտալ Հայաստանի տարածքային կորուստ, րոպե առաջ զբաղվել ռազմագերիների, անհայտ կորածների եւ դիակների փոխանակման հարցերով, րոպե առաջ լուծել արցախցի մեր հայրենակիցիների կենսական խնդիրները, որովհետեւ մենք ունենք մեծ պատասխանատվություն իր տունն ու հայրենիքը կորցրած արցախցիների առաջ։
Այս առաջնահերթ քայլերը լուծելուց հետո արդեն պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ձեւավորվի այնպիսի իշխանություն, որն այլեւս երբեք կազմված չպիտի լինի ոչ մի կենսագրություն, պատասխանատվություն ու փորձառություն չունեցող մարդկանցից, ովքեր իրենց սնափառության, մեծամտության ու դավաճանության արդյունքում հանձնեցին մեր հայրենիքը ու գրեցին հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի էջը: Այսօր որևէ քաղաքական ուժ միանձնյա չի կարող երկիրը դուրս բերել այն ավերակներից, որոնց մեր երկիրը վերածել է Նիկոլ Փաշինյանը: Պետք է թիմային մոտեցում ու թիմային աշխատանք: Այն քաղաքական ուժը, ով կասի, թե միայնակ ինքը կարող է այս ողբերգությունից երկիրը հանել, ուրեմն դա կլինի ավանտյուրիստ քաղաքական ուժ։ Բոլոր կարող ուժերից և անհատներից, անկախ կուսակցական պատկանելության, պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, անունն էստեղ կապ չունի՝ կլինի դա ազգային համաձայնության, կամ ազգային փրկության կառավարություն, օր առաջ փոխվի բանակցողը, որպեսզի Ռուսաստանի հետ համատեղ մենք կարողանանք չեզոքանցել այն վտանգները, որոնք կան այդ համաձայնագրի տակ:
Սա է միակ ռեալ ճանապարհը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը կարող է շտկել մեջքը, գտնել իր մեջ բավարար ուժ ու հավատ՝ առաջ շարժվելու և մեր երկիրը շենացնելու համար: Անկախ բոլոր տեսակի դժվարություններից՝ մեր աշխատասեր ու ստեղծարար ազգը դա միշտ կարողացել է անել, ուղղակի պետք է շտապել, քանզի կորցրած ամեն վայրկյանի համար մենք չափազանց շատ թանկ գին ենք վճարում: Աստված պահապա՛ն Հայաստանի ու Արցախի ժողովորդներին…
Աստծո կամոք մենք այս ողբերգությունն էլ միասնաբար կհաղթահարենք…»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 15:54 • 14.03.24 Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 17:39 • 27/03 Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ կոչվածը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, իր շեֆի օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է թշնամուն:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
11:37 • 28.03.24 Դանա Ուայթը պատմել է՝ ինչպես է մեկ գիշերում 3 մլն դոլար կորցրել
-
10:44 • 28.03.24 Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)